Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է Քիշնևում հունիսի մեկին կայանալիք հնգակողմ հանդիպմանն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու հավանականությանը։ Վարչապետը, անդրադառնալով քննարկումներին, թե արդյոք հնարավո՞ր է, որ հունիսի 1-ին Քիշնևում խաղաղության պայմանագիր ստորագրվի՝ Փաշինյանն ասաց. «Մենք դեռևս չենք ստացել Ադրբեջանի մեկնաբանությունները Վաշինգտոնից առաջ իրենց փոխանցած մեր առաջարկությունների վերաբերյալ: Եթե ես ճիշտ եմ հիշում, դա խաղաղության պայմանագրի արդեն չորրորդ խմբագրումն է: Չորրորդ ...
Կարդալ ավելին »Լուրեր
25 հազարից ավելի ընտանիք բնակարան է ձեռք բերել նորակառույց շենքերում. Փաշինյան
Հիփոթեքային վարկի գծով շահառուների թիվը 2022-ին կազմել է 29 197 անձ, որը 2018-ի ցուցանիշը գերազանցել է 25 176 անձով կամ 626 տոկոսով: «Սա նշանակում է, որ 25 հազարից ավելի ընտանիք բնակարան է ձեռք բերել նորակառույց շենքում: Այս պահին Հայաստանում շինարարության ամենատարբեր փուլերում է գտնվում 55 հազար բնակարան: մեկը նախագծման փուլում է, մեկը կառուցման, մյուսը հարդարման աշխատանքների փուլում է: Սա շատ ...
Կարդալ ավելին »Էդմոն Մարուքյանը Ստոկհոլմում ներկայացրել է ՀՀ տարածքային ամբողջականության առջև ծառացած սպառնալիքները
Ստոկհոլմում մայիսի 26-28-ն անցկացվող Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինքի (ALDE) կոնգրեսում կազմակերպված «Պատերազմն Ուկրաինայում և դրա հետևանքները Հարավային Կովկասում» թեմայով պանելային քննարկմանը ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը ներկայացրել է Հայաստանի տարածքային ամբողջականության և ժողովրդավարության առջև ծառացած մարտահրավերներն ու սպառնալիքները: Մարուքյանն այդ մասին տեղեկացրել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում կատարած գրառման միջոցով: «Ներկայացրել եմ նաև 2020 թ. նոյեմբերի 9-ի ...
Կարդալ ավելին »Եվրախորհրդարանը ցանկանում է դադարեցնել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացը
Եվրախորհրդարանի առաջատար խմբակցության՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) առաջնորդ Մանֆրեդ Վեբերը կարծում է, որ ո՛չ ԵՄ-ն, ո՛չ Թուրքիան այլևս չեն ցանկանում երկրի անդամակցությունը Եվրամիությանը։ Այդ մասին տեղեկացնում է ТАСС գործակալությունը: «Վերջին տարիները ցույց տվեցին, որ (խմբ.՝ ԵՄ-ի և Թուրքիայի միջև) սերտ գործընկերությունը կարևոր է, բայց Թուրքիայի լիիրավ անդամակցությունը ԵՄ-ին այլևս ոչ ոք չի ցանկանում ՝ ո՛չ Թուրքիան, ո՛չ ԵՄ-ն», – հայտարարել ...
Կարդալ ավելին »Լաչինի միջանցքի արգելափակման հարցով ՌԴ գործընկերների հետ քննարկման արդյունքը գոհացուցիչ չէ․ Փաշինյան
Մոսկվայում նախորդ շաբաթ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ եռակողմ քննարկման թեմաներից մեկը եղել է ԼՂ-ում հաստատված հումանիտար իրավիճակն ու Լաչինի միջանցքի ապօրինի փակումը, հայկական կողմը թեման քննարկել է նաև ՌԴ-ի գործընկերների հետ, քննարկման արդյունքները գոհացնող չեն: Այդ մասին ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2022թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ։ ...
Կարդալ ավելին »Մարմնամարզիկներ Արթուր Դավթյանն ու Արթուր Ավետիսյանը 4 մեդալ են նվաճել World Challenge Cup-ում
Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամները 4 մեդալ են նվաճել World Challenge Cup-ում: Բուլղարական Վառնա քաղաքում կայացած World Challenge Cup-ում աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել հենացատկի վարժությունում և բրոնզե մեդալներ նժույգ-թափերում ու օղակների վարժությունում: Արթուր Ավետիսյանն էլ ոսկի է նվաճել օղակների վարժությունում:
Կարդալ ավելին »Ատեստավորում չանցած ուսուցիչները դպրոցում աշխատելու հնարավորություն չեն ունենա․ վարչապետ
Հայաստանում կամավոր ատեստավորում անցել է 1565 ուսուցիչ, որի արդյունքում նրանց 28 տոկոսը ստանում է 300 հազար դրամից ավել աշխատավարձ։ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2022թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ այդ մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Այսօր ուրախությամբ և հպարտությամբ ուզում եմ արձանագրել, որ այսօր Հայաստանում կա 30 ուսուցիչ, որոնք ստանում են 400 հազար դրամից ...
Կարդալ ավելին »Պարտքը ծախսում ենք միայն կապիտալ նպատակներով, թոշակ, աշխատավարձ բարձրացնելու համար չենք վերցնում. Փաշինյան
Հայաստանի կառավարությունը պարտքը ծախսում է միայն կապիտալ նպատակներով, աշխատավարձ, թոշակ բարձրացնելու համար պարտք չի վերցնում: Այդ մասին հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ «ՀՀ 2022թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումներում: «Մենք պարտքի կառավարման ռազմավարություն ունենք: Կառավարության ծրագրով նաև արձանագրել ենք, որ մինչև 2026թ պարտքի ցուցանիշը ՀՆԱ-ի նկատմամբ 60 տոկոսից ցածր լինելու դեպքում մենք ...
Կարդալ ավելին »2023 թվականի ապրիլ ամսվա շահութահարկը նախորդ տարվա համեմատ ավելի է 63,1 տոկոսով․ վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց 2023 թվականի ապրիլին վճարված շահութահարկի տվյալները։ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2022թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ վարչապետը նշեց, որ 2023 թվականի ապրիլին, որը 2022 թվականի շահութահարկի ավարտական փուլն է, վճարվել է 160,5 միլիարդ դրամ շահութահարկ, որը պատմական ռեկորդ է։ «2022 թվականի ապրիլ ամսվա ընթացքում հարկ վճարողները վճարել են 98,4 միլիարդ ...
Կարդալ ավելին »Իսրայելը հրթիռներ է արձակել Դամասկոսի մերձակայքում գտնվող օբյեկտների վրա. SANA
Սիրիայի պաշտպանական գերատեսչության աղբյուրը հաղորդել է, որ Իսրայելը գիշերը թիրախավորել է Դամասկոսի մերձակայքում գտնվող մի շարք օբյեկտներ: Սիրիայի բանակի հակաօդային պաշտպանության միջոցները հետ են մղել իսրայելական կողմի հրթիռակոծությունը: Այդ մասին հաղորդում է SANA լրատվական գործակալությունը: «Կիրակի օրը ժամը 23:45-ի սահմաններում իսրայելական թշնամին հրթիռներով օդային ագրեսիա է իրականացրել օկուպացված սիրիական Գոլանի կողմից՝ թիրախավորելով Դամասկոսի մերձակայքում գտնվող որոշ օբյեկտներ», – հայտնել է ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ