Լուրեր

Ամերիկյան ինդեքսներ. 31-05-23

ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.15%-ով և կազմել 33042.78 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 4205.52 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.32%-ով և կազմել 13017.43 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի ...

Կարդալ ավելին »

Եվրոպական ինդեքսները նվազել են․ 31-05-23

Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.27%-ով և կազմել 15908.91 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 1.29%-ով և կազմել 7209.75 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 1.38%-ով և կազմել 7522.07 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 1.56%-ով և կազմել 1047.60 կետ:

Կարդալ ավելին »

Աշխատակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով Սոթքի բաց հանքի աշխատանքը դադարեցվել է

Պարբերական հրետակոծությունների պատճառով Սոթքի հանքավայրում բաց հանքի աշխատանքը դադարեցվել է։ Այդ մասին հայտնում է «Գեոպրոմայնինգ» ընկերությունը։ Ընկերությունից հայտնում են, որ Սոթքի բաց հանքում հետագա աշխատանքը անհնարին է դարձել ընկերության վերահսկողությունից անկախ հանգամանքների պատճառով։ Արդյունքում ընկերությունը բախվել է ֆորս մաժորային իրավիճակի: Նշվել է, որ ապրիլի 14-ից սկսած ադրբեջանական զինուժի կողմից պարբերաբար կրակահերթեր են իրականացվում Սոթքի հանքավայրի ուղղությամբ։ «Ձեռնարկության աշխատակիցների համար մշտական ...

Կարդալ ավելին »

Կառավարության նպատակը Երևանից Կապան կանոնավոր օդային ուղևորափոխադրումներ ունենալն է, Սանոսյան

Հայաստանի կառավարության վերջնանպատակը Երևանից կապան օդային կանոնավոր ուղևորափոխադրումներ ունենալն է։ Խորհրդարանում բյուջետային քննարկումների ժամանակ այդ մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ «Երևանից դեպի Կապանի օդանավակայան մեկ տեխնիկական թռիչք իրականացրել ենք, դրա ընթացքում որոշակի մասնագիտական խնդիրներ են նախանշվել։ Հիմա այդ ուղղությամբ աշխատանքներ են իրականացնում․ նավիգացիոն համակարգում է պետք որոշ բաներ փոխել, որոշ սարքավորումներ է պետք ավելացնել։ Մոտ ...

Կարդալ ավելին »

Միհրան Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել խոշոր չափերով թմրամիջոց իրացնելու համար. հայտարարվել է հետախուզում

Հայաստանի Հանրապետություն՝ «Կոկաին» տեսակի շուրջ մեկ տոննա քաշով թմրամիջոցի ներմուծման գործի շրջանակներում հսկող դատախազի կողմից որոշումներ են կայացվել հանցավոր խմբի անդամներ, «Մրգենի» ՍՊ ընկերության փաստացի սեփականատեր Միհրան Պողոսյանի, նույն ընկերության տնօրեն Լ.Ա-ի և պահեստապետ Ս.Գ-ի նկատմամբ խմբի կազմում, նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց ապօրինի իրացնելու և առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի մաքսանենգություն կատարելու համար հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին: Ինչպես ...

Կարդալ ավելին »

Երևանում հասարակական տրանսպորտը համալրվեց էկո ավտոբուսներով. նոր պարկի պաշտոնական բացումը

Երևանում հասարակական տրանսպորտային միջոցները համալրվեցին նոր էկո ավտոբուսներով. Շահումյանի հրապարակում կայացավ ավտոբուսային նոր պարկի պաշտոնական բացումը։ Ավտոբուսները ձեռք են բերվել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) և Արևելյան Եվրոպայի էներգետիկ արդյունավետության և Շրջակա միջավայրի գործընկերության (E5P) հիմնադրամի ֆինանսավորման օգնությամբ: Պարկը համալրված է 87 նոր MAN ավտոբուսներով, որոնք երթուղի դուրս կգան հունիսի 1–ից։ Դրանք կսպասարկեն N 5 ավտոբուսային երթուղին (Իսակովի պողոտայից ...

Կարդալ ավելին »

ՄԱԳԱՏԷ-ն և Իրանը կարգավորել են ուրանի՝ մինչև 83 % հարստացման շուրջ վեճը

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) փակել է Իրանի միջուկային օբյեկտներից մեկում ուրանի մինչև 83,7 % հարստացման գործի հետաքննությունը: Այդ մասին հաղորդում է Mehr գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրների։ Ըստ գործակալության՝ տեխնիկական քննարկումների ընթացքում ՄԱԳԱՏԷ-ն և Իրանը կարգավորել են Իրանի Ֆարսի նահանգի Աբադե քաղաքի օբյեկտներից մեկի հետ կապված գործը: Փակվել է նաև նմանատիպ երկրորդ գործը: «Ավելին, փակվել է նաև ՄԱԳԱՏԷ-ի գործը՝ կապված 83.7 ...

Կարդալ ավելին »

Հայաստանն առևտրային ներկայացուցիչներ կնշանակի Չինաստանում, Գերմանիայում և ԱՄՆ-ում

Հայաստանի կառավարության գլխավոր առաքելությունը առևտրային և տնտեսական ուղղությունները դիվերսիֆիկացնելն է, արաբական, եվրոպական, ամերիկյան և ասիական շուկաների հետ ավելի շատ աշխատելը՝ բազմակողմ և դիվերսիֆիկացված տնտեսական հարաբերություններ կառուցելու նպատակով։ Ազգային ժողովում բյուջետային քննարկումների ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Նախարարը հայտնեց, որ Հայաստանն առաջիկայում առևտրային ներկայացուցիչներ կնշանակի Չինաստանում, Գերմանիայում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Այս պահին Հայաստանն առևտրային ներկայացուցիչներ ունի Իրանում ...

Կարդալ ավելին »

Ադրբեջանն Արցախում խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք և ականանետ

Մայիսի 30-ին Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի հյուսիսային և արևելյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք և ականանետ։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել Արցախի պաշտպանության նախարարությունը։ Ժամը 11։40- ի սահմաններում ադրբեջանական կողմը նախնական տվյալներով 60 մմ տրամաչափի ականանետից 7 ական է արձակել ՊԲ դիրքերից մեկի ուղղությամբ։ Հայկական կողմը կորուստներ չունի։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ Մայիսի ...

Կարդալ ավելին »

Միջանցքի հարցը Հայաստանի համար կարմիր գիծ է, չի քննարկվելու․ Մհեր Գրիգորյան

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել է, որ տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման հարցի շուրջ Հայաստանը մշտապես պատրաստ է խոսել, իսկ միջանցքի հարց չի քննարկվելու. դա կարմիր գիծ է Հայաստանի համար: Այդ մասին ՀՀ փոխվարչապետն ասաց լրագրողների հետ ճեպազրույցում։ Փոխվարչապետը նշեց, որ տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման հարցով եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքի մեկնարկի պահից անձամբ ինքը և պաշտոնական Երևանը մշտապես տեղեկացրել են բոլորին, որ Հայաստանը ...

Կարդալ ավելին »
ajax-loader