Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հունգարիայի փոխվարչապետ Ժոլտ Շեյմենին: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությունից, Նիկոլ Փաշինյանը ողջունել է Հունգարիայի փոխվարչապետի այցը մեր երկիր և գոհունակություն հայտնել երկար դադարից հետո երկկողմ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման կապակցությամբ: ՀՀ վարչապետը հույս է հայտնել, որ հնարավորինս կարճ ժամանակահատվածում Հայաստանն ու Հունգարիան կկարողանան բաց թողնվածը լրացնել: Վարչապետը նկատել է, որ ՀՀ-ում Հունգարիայի ...
Կարդալ ավելին »Լուրեր
Պապիկյանը Ղազախստանի դեսպանի և ռազմական կցորդի հետ քննարկել է պաշտպանության ոլորտում գործակցության ընթացքը
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մայիսի 31-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին և Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության դեսպանության նորանշանակ ռազմական կցորդ գնդապետ Երուլան Սապենովին: Ինչպես տեղեկանում են ՊՆ-ի տարածած հաղորդագրությունից, նախարարը շնորհավորել է Ե. Սապենովին ռազմական կցորդի պաշտոնին նշանակման կապակցությամբ՝ մաղթելով նրան նորանոր հաջողություններ պատասխանատու ռազմադիվանագիտական առաքելության մեջ: Զրուցակիցները քննարկել են նաև պաշտպանական ոլորտում ...
Կարդալ ավելին »ՄԻԵԴ-ն Ադրբեջանից տեղեկություն է պահանջել է 2 հայ զինծառայողների պահման պայմանների մասին
ՀՀ կառավարության կողմից ավելի վաղ ներկայացված դիմումի հիման վրա Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կայացրել է որոշում և պահանջել Ադրբեջանից մինչև սույն թվականի հունիսի 6-ը ներառյալ տրամադրել տեղեկություն, թե արդյոք 2 զինծառայողները գերու կամ այլ կարգավիճակում գտնվում են Ադրբեջանի տիրապետության տակ: Ինչպես հայտնում են Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակից, Ադրբեջանի՝ դրական պատասխանի դեպքում Դատարանն Ադրբեջանից պահանջել է տրամադրել տեղեկություն զինծառայողների պահման ...
Կարդալ ավելին »Ծխախոտից ՀՀ-ում ամեն տարի մահանում է ավելի քան 5500 բնակիչ
Մայիսի 31-ին նշվում է Առանց ծխախոտի համաշխարհային օրը, որն ԱՀԿ-ն սահմանել է 1987 թվականին՝ հանրության ուշադրությունը ծխախոտի մահացու հետևանքների վրա հրավիրելու համար: ՀՀ առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ ծխախոտը հանրային առողջության լուրջ սպառնալիքներից է: Ամեն տարի ավելի քան 8 միլիոն մարդ է մահանում ծխախոտի օգտագործման հետևանքով: Նրանցից ավելի քան 7 միլիոնը ծխախոտ օգտագործողներ և նախկին օգտագործողներ են, ...
Կարդալ ավելին »Հյուսիսարևելյան սահմանագոտում վիճակը հարաբերական կայուն է․ 3-րդ կորպուսի հրամանատար
Հայաստանի զինված ուժերի 3-րդ բանակային կորպուսի հրամանատար Ալեքսանդր Ցականյանը ներկայացրեց հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում առկա օպերատիվ-մարտավարական իրավիճակը, ինչպես նաև զորամիավորման ենթակա զորամասերի մարտական պատրաստության աստիճանը և անձնակազմի բարոյահոգեբանական վիճակը։ «Հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի մարտական դիրքերը տեղակայված են տարբեր հեռավորության վրա՝ սկսած 480 մետրից մինչև 1700 մետր։ Վերջին ժամանակներում ստեղծված իրադրության պայմաններում օպերատիվ-մարտավարական իրադրությունը գնահատվում է հարաբերական կայուն։ Հակառակորդի կողմից ...
Կարդալ ավելին »Ժողովրդավարությունը Հայաստանի հիմնական բրենդն է․ Փաշինյան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծում է, որ ժողովրդավարությունը Հայաստանի հիմնական բրենդն է։ Ժողովրդավարության հայկական ֆորումի ժամանակ ունեցած ելույթում վարչապետն արձանագրեց, որ Հայաստանում համացանցն ազատ է, մամուլն ազատ է, ընտրություններն ազատ են՝ շեշտելով, որ այս ամենը ներկայացնում է ոչ թե որպես ձեռքբերում, այլ առօրեականություն։ «Երբ 2018 թվականին տեղի ունեցավ ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը, և մենք ասում էինք, որ ժողովրդավարությունը Հայաստանի հիմնական ...
Կարդալ ավելին »ԱՄՆ-ը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև կառուցողական հանդիպում է ակնկալում Քիշնևում
Միացյալ Նահանգներն ակնկալում է, որ հունիսի 1-ին Քիշնևում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ հանդիպումը կառուցողական կլինի՝ բանակցային սեղանին առկա խնդիրների խաղաղ կարգավորման տեսանկյունից։ Այդ մասին ասվում է պետդեպի խոսնակ Մեթյու Միլլերի տարածած հայտարարության մեջ։ «Ուրախ ենք տեսնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները շարունակվել են։ Ինչպես ասել է պետքարտուղար Բլինքենը՝ Հարավային Կովկասում հնարավոր է հասնել խաղաղության։ Վերջերս մեր գոհունակությունը հայտնեցինք ...
Կարդալ ավելին »Նավթի գները նվազել են. 31-05-23
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինը նվազել է 4.36%-ով և կազմել 69.24 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինը նվազել է 4.34%-ով և կազմել 73.35 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...
Կարդալ ավելին »NYMEX. թանկարժեք մետաղների գներ․ 31-05-23
NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինն աճել է 0.03%-ով և կազմել 1957.90 դոլար, արծաթի գինն աճել է 0.43%-ով և կազմել 23.24 դոլար, իսկ պլատինի գինը նվազել է 1.36%-ով և կազմել 1018.30 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...
Կարդալ ավելին »LME. գունավոր մետաղների գներ․ 31-05-23
Լոնդոնի մետաղների բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում գունավոր մետաղների ֆյուչերսների (3 ամիս) համար սահմանվել են հետևյալ գները. Ալյումինի գինը նվազել է 0.60%-ով և կազմել 2224.00 դոլար, պղնձի գինը նվազել է 0.15%-ով և կազմել 8123.00 դոլար, կապարի գինը նվազել է 0.70%-ով և կազմել 2064.00 դոլար, նիկելի գինը նվազել է 0.64%-ով և կազմել 21027.00 դոլար, անագի գինն աճել է 2.88%-ով և կազմել 25561.00 ...
Կարդալ ավելին »