Երասխում հայ-ամերիկյան ներդրմամբ կառուցվող մետաղաձուլարանի շինհրապարակում բարձրացվել են Հայաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների դրոշները․ կառուցվող գործարանի ղեկավարությունն այդպիսով արձանագրում է իր հստակ որոշումը, որ, չնայած ադրբեջանական կողմի կրակոցներին և սադրիչ գործողություններին, շարունակելու են գործարանի կառուցման աշխատանքները, չեն պատրաստվում որևէ տեղ հեռանալ։ Դրոշների բարձրացման արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում այդ մասին ասաց մետաղաձուլարանը կառուցող «Ջի Թի Բի Սթիլ» ընկերության տնօրեն Տիրան ...
Կարդալ ավելին »Լուրեր
Ռուսաստանը պատրաստ է շարունակել հացահատիկի մատակարարումներն Աֆրիկայի ամենաաղքատ երկրներ
Ռուսաստանը պատրաստ է հացահատիկ մատակարարել աֆրիկյան երկրներ՝ անկախ հացահատիկի գործարքի հետագա ճակատագրից: Ինչպես տեղեկացնում է «Интерфакс» գործակալությունը, այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Լրագրողների այն հարցին, թե արդյոք աֆրիկյան մայրցամաքի ներկայացուցիչների հետ Սանկտ Պետերբուրգում վերջին հանդիպման ժամանակ քննարկվել է ռուսական հացահատիկի ուղղակի մատակարարումների հարցը՝ առանց հացահատիկի գործարքին մասնակցության, Կրեմլի ներկայացուցիչը պատասխանել է. «Ընդգծվել է հացահատիկի, ամենից առաջ՝ ...
Կարդալ ավելին »Ադրբեջանը կրակել է Ներքին Հանդի և Սրաշենի հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հունիսի 20-ին ժամը 15:50-ին կրակ են բացել Ներքին Հանդի և Սրաշենի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այդ մասին տեղեկանում է ՀՀ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից: Այլ մանրամասներ չի նշվում:
Կարդալ ավելին »Լուկաշենկոն հիմնավոր է համարել Հայաստանի պահանջները ՀԱՊԿ-ից
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների արտգործնախարարների հետ հանդիպման ժամանակ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն գնահատել է կազմակերպության գործունեությունը: Լուկաշենկոյի կարծիքով՝ ՀԱՊԿ-ի անդամները երբեմն ճիշտ քննադատություններ են հնչեցնում՝ կոնկրետ խնդիրների լուծման գործում թերանալու առումով: Այս մասին հաղորդում է վկայակոչելով Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը: Լուկաշենկոյի խոսքով՝ Հայաստանի կողմից հիմնավորված պահանջներ են առաջ քաշվում, իսկ Ղրղզստանը երկար ժամանակ օգնություն է խնդրում Տաջիկստանի հետ ...
Կարդալ ավելին »ՀՀ-ԵՄ հարաբերությունները կայուն զարգանում են նաև անվտանգության ոլորտում. ԱԽ քարտուղար
Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հունիսի 20-ին հանդիպել է Եվրոպական խորհրդարանի անվտանգության և պաշտպանության հարցերով ենթակոմիտեի նախագահ Նատալի Լուազոյի գլխավորած պատվիրակության հետ: Արմեն Գրիգորյանն այդ մասին տեղեկացրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով. «Ողջունելով պատվիրակության այցը Հայաստան՝ ընդգծել եմ, որ ՀՀ-ԵՄ երկկողմ հարաբերությունները կայուն զարգացում են ապրում, որը ներառում է նաև անվտանգության ոլորտը: Բարձր եմ գնահատել ԵՄ քաղաքացիական ...
Կարդալ ավելին »ԶՈՒ գլխավոր շտաբի պետը կենտրոնական հավաքակայանում ծանոթացել է զորակոչի աշխատանքներին
Ամառային զորակոչին ընդառաջ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանն այցելել է կենտրոնական հավաքակայան, անցկացրել շարային ստուգատես` տեղում դիտարկելով զորակոչի նախապատրաստական աշխատանքները։ Այդ մասին հայտնեցին Հայաստանի պաշտպանության նախարարությունից։ Էդվարդ Ասրյանին զեկուցվել են զորակոչիկների ընդունման, մասնագիտական հանձնաժողովի ձևավորման, բուժզննման և վիճակահանության անցկացման ուղղությամբ կատարված աշխատանքների վերաբերյալ։ ԶՈւ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալը տվել է համապատասխան ...
Կարդալ ավելին »Մինսկում ընթանում է ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների նեղ կազմով հանդիպումը
Մինսկում ընթանում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտաքին գործերի նախարարների հանդիպումը՝ նեղ կազմով։ Այդ մասին հայտնել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ Հանդիպմանը մասնակցում է նաև Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Կարդալ ավելին »Kaseprsky․ աշխարհում նկատվում է համակարգչայրին գրոհների նվազման միտում
«Կասպերսկի» ընկերության լուծումները 2023-ի առաջին եռամսյակում կանխել են բանկային հաշիվներից դրամական միջոցներ գողանալու համար նախատեսված մեկ կամ մի քանի վնասաբեր ծրագրերի գործարկումը 106 863 եզակի օգտատերերի համակարգիչներում այն դեպքում, երբ 2022-ի հունվար-մարտին դրանք հայտնաբերվել են 107 848 եզակի օգտատերերի համակարգիչներում։ Եթե ընթացիկ տարվա առաջին եռամսյակում վնասաբեր ֆինանսական ծրագրերի գրոհներին ամենաշատը ենթարկվել են Թուրքմենստանի (օգտատերերի 4,7%), Աֆղանստանի (4,6%) և Պարագվայի (2,8%) ...
Կարդալ ավելին »Արցախից տեղահանվածների բնակարանային ծրագրում կատարվել են փոփոխություններ
Արցախի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման ծրագրի պայմաններում կատարվել են փոփոխություններ։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանը տեղեկացրեց, որ փոփոխությունների նպատակը շահառուների համար առավել բարենպաստ պայմաններ ստեղծելն է։ Ծրագրի շրջանակում Արցախի Հանրապետության առանձին շրջաններից տեղահանված ընտանիքները կարող են ձեռք բերել, կառուցել և վերակառուցել իրենց սեփական ...
Կարդալ ավելին »Դանիելյանը և Սարգսյանը՝ Կրակովի շախմատային բլից մրցաշարի հաղթողներ
Հայաստանը ներկայացնող շախմատիստները` Էլինա Դանիելյանը և Շանթ Սարգսյանը հաջող մասնակցություն են ունեցել Կրակովի ամառային Եվրոպական խաղերում հիմնական մրցումներից առաջ անցկացված շախմատի բլից մրցաշարում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Անհատական հաշվարկում Էլինա Դանիելյանը գրավել է առաջին տեղը, իսկ Շանթ Սարգսյանը՝ երկրորդ: Դրա շնորհիվ թիմային հաշվարկում Հայաստանը գրավել է 1-ին հորիզոնականը: Երկրորդ տեղում Նիդերլանդների թիմ է, իսկ եռյակը ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ