Ռուսաստանը պատրաստ է շարունակել հացահատիկի մատակարարումներն Աֆրիկայի ամենաաղքատ երկրներ

Ռուսաստանը պատրաստ է հացահատիկ մատակարարել աֆրիկյան երկրներ՝ անկախ հացահատիկի գործարքի հետագա ճակատագրից: Ինչպես տեղեկացնում է «Интерфакс» գործակալությունը, այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Լրագրողների այն հարցին, թե արդյոք աֆրիկյան մայրցամաքի ներկայացուցիչների հետ Սանկտ Պետերբուրգում վերջին հանդիպման ժամանակ քննարկվել է ռուսական հացահատիկի ուղղակի մատակարարումների հարցը՝ առանց հացահատիկի գործարքին մասնակցության, Կրեմլի ներկայացուցիչը պատասխանել է. «Ընդգծվել է հացահատիկի, ամենից առաջ՝ ռուսական հացահատիկի մատակարարումների կարևորությունը աֆրիկյան մայրցամաք, ամենաաղքատ երկրներ: Այդ մատակարարումները շարունակելու կարևորությունն իսկապես ընդգծվել է»։

ajax-loader