Լուրեր

Եվրոպական ինդեքսներն աճել են. 02-06-23

Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսն աճել է 1.21%-ով և կազմել 15853.66 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.55%-ով և կազմել 7137.43 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.59%-ով և կազմել 7490.27 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 0.61%-ով և կազմել 1061.89 կետ:

Կարդալ ավելին »

Ամերիկյան ինդեքսներն աճել են. 02-06-23

ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.47%-ով և կազմել 33061.57 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.99%-ով և կազմել 4221.02 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 1.28%-ով և կազմել 13100.98 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի ...

Կարդալ ավելին »

ՀՀ վարչապետը մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 2-րդ գագաթնաժողովին, զրույցներ ունեցել մի շարք երկրների առաջնորդների հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Քիշնևում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթնաժողովին: Ինչպես տեղեկանում ենք վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, ավելի քան չորս տասնյակ երկրների ղեկավարներին միջոցառման վայրում դիմավորել է Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն, որից հետո սկսվել են գագաթնաժողովի աշխատանքները: Հաջորդիվ կայացել է միջոցառման մասնակիցների լուսանկարահանման արարողությունը: ՀՀ վարչապետը մասնակցել է նաև «Էներգետիկա, կապ» թեմայով կլոր սեղան քննարկմանը: Նիկոլ Փաշինյանը գագաթնաժողովի շրջանակում կարճատև ...

Կարդալ ավելին »

Երեխաների տոնին Մետրոպոլիտենի մուլտհերոսներով գունավոր գնացքը նրանց տեղափոխել է հեքիաթային աշխարհ

Գույներ, փուչիկներ, ուրախ տրամադրություն. Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարանից մուլտհերոսներով ուրախ գնացքն ուղևորվեց դեպի «Երիտասարդական» կայարան, որտեղ երեխաները ծանոթացան տարբեր մանկատների և խնամքի կենտրոնների սաների ձեռքի աշխատանքների հետ: Տոնական միջոցառմանը ներկա էին նաև Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնի սաները և տարբեր մանկատներում ու խնամքի կենտրոններում բնակություն հաստատած երեխաները: Կայարանում շրջելուց հետո հեքիաթային գնացքն ուղևորվեց դեպի «Հանրապետության հրապարակ» ...

Կարդալ ավելին »

Սևանա լճի մակարդակը 24 սանտիմետրով նվազել է նախորդ տարվա հունիսի 1-ի համեմատ

Նախորդ տարվա հունիսի 1-ի համեմատ Սևանա լճի մակարդակը նվազել է 23 սանտիմետրով։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից, 2023 թվականի հունիսի 1-ի դրությամբ Սևանա լիճը ծովի մակարդակից գտնվում է 1900 մետր 47 սանտիմետր բարձրության վրա՝ նախորդ տարվա նույն օրվա 1900 մետր 71 սանտիմետր նիշի դիմաց։ 2023 թվականի հունվար-մայիս ամիսների ընթացքում Արփա-Սևան թունելային ջրատարով Սևանա լիճ է տեղափոխվել ...

Կարդալ ավելին »

Հայաստանում հիմնվում է Պտղի բժշկության կենտրոն

Հունաստանի հետ համագործակցությամբ Հայաստանում հիմնվում է Պտղի բժշկության կենտրոն։ Աշխատանքներն իրականացվում են Հայաստանի առողջապահության նախարարության, Հունաստանի արտաքին գործերի նախարարության և Պտղի բժշկության հիմնադրամի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի շրջանակում։ Պտղի բժշկության կենտրոնի հիմնման նպատակն է խթանել հղի կանանց մասնագիտացված խնամքի աշխատանքները, նվազագույնի հասցնել թե մայրական, թե մանկական մահացությունը։ Հրավիրած ասուլիսում ՀՀ առողջապահության նախարարության Միջազգային հարաբերությունների վարչության պետ Արմեն Մելքոնյանը նշեց, որ ...

Կարդալ ավելին »

Մայիսին Գեղարքունիքում ծնվել է 109 երեխա

2023 թվականի մայիս ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում  ծնվել է 109 երեխա՝ 57 տղա, 52 աղջիկ: Ինչպես տեղեկացնում է Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունը, 109 երեխաներից 22-ը ծնվել են Գավառի բժշկական կենտրոնում, 21-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում, 41-ը՝ Մարտունու ծննդատանը, 22-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոնում և 3-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։ Նույն աղբյուրի համաձայն՝ 2022 թվականի մայիս ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն ...

Կարդալ ավելին »

Փաշինյանն ու Մակրոնը Քիշնևում կարճատև զրույց են ունեցել

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Քիշնևում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում կարճատև զրույց ունեցան: Փաշինյանն ու Մակրոնը զրուցում էին մասնակից երկրների ղեկավարների արարողակարգային լուսանկարահանման գնալու ճանապարհին: Ավելի վաղ կայացել էր գագաթնաժողովի բացման արարողությունը: Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն կարմիր գորգի վրա առանձին-առանձին դիմավորեց, ողջունեց և լուսանկարվեց մասնակից երկրների ղեկավարների հետ, որից հետո սեղանի շուրջ Մայա Սանդուն ...

Կարդալ ավելին »

Բաքվի և Երևանի միջև խաղաղության բանակցությունները բխում են տարածաշրջանի շահերից. Վրաստանի վարչապետ

Վրաստանն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններին: Դրանք բխում են ողջ Անդրկովկասի շահերից: Այդ մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Մոլդովայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում։ «Կարծում եմ՝ Վրաստանը չեզոք, անկողմնակալ դեր է խաղացել և խաղում մեր տարածաշրջանում կայունության և խաղաղության ամրապնդման գործում: Մենք հիանալի հարաբերություններ ունենք և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ: Վրաստանը շատ կարևոր միջնորդական դեր խաղաց ...

Կարդալ ավելին »

Երևանի մետրոպոլիտենի նորոգման համար կհատկացվի 111 մլն դրամ

Կառավարությունը վերաբաշխում է կատարել պետբյուջեում եւ փոփոխություն ու լրացում՝ նախկինում ընդունած որոշման մեջ, որը պայմանավորված է «Երեւանի մետրոպոլիտենի ենթակառուցվածքների նորոգում» միջոցառմանը 111 մլն դրամ հատկացնելու անհրաժեշտությամբ: Մետրոպոլիտենը հայտարարել է մրցույթ՝ գնացքի անվազույգերի ձեռքբերման համար: Ըստ հիմնավորման՝ գնացքի անվազույգերի ձեռքբերումը կարեւոր եւ հրատապ է մետրոպոլիտենի բնականոն եւ անվտանգ աշխատանքն ապահովելու համար։ «Ներկայում շահագործվող անվազույգերն ավելի քան տասը տարվա են, մի քանի ...

Կարդալ ավելին »
ajax-loader