Հայաստանի շախմատի ակադեմիայում ընթանում է Ստեփան Ավագյանի հուշամրցաշարը: Այն պատանեկան միջազգային մրցաշար է, տարբեր տարիքային խմբերի համար, շվեյցարական մրցակարգով, 9 խաղափուլով: Հուշամրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 2 500 000 ՀՀ դրամ: Մրցաշարերում 1-3-րդ տեղերը զբաղեցրած մասնակիցները կպարգևատրվեն մեդալներով և պատվոգրերով: Այս տարի հաղթողի տիտղոսի համար պայքարում են 415 շախմատիստներ՝ Հայաստանից, Ռուսաստանից, Էստոնիայից, Ինդոնեզիայից, Պորտուգալիայից, Իսպանիայից, Ղազախստանից, Ֆրանսիայից և Կանադայից:
Կարդալ ավելին »Լուրեր
Հայաստանում ամենամեծ մասնագիտական տվյալների կենտրոնը կգործարկվի 2024 թվականի սկզբին
Այն կհամապատասխանի միջազգային չափանիշներին, կունենա համակարգերի անհրաժեշտ ավելորդություն, ինչը կապահովի անխափան շահագործում, ասել է Ռոստելեկոմ Հայաստանի ՏԿԶ զարգացման տնօրեն Ալեքսեյ Բոգաչովը։ Տվյալների կենտրոնի ընդհանուր հզորությունը 2 ՄՎտ է։ Գործարկվելու է 200 դարակ՝ հզորությունը արագ ավելացնելու հնարավորությամբ, ինչպես նաև ամպային ծառայություն՝ 20000 միջուկով։
Կարդալ ավելին »Դադարեցվել է «Ֆարմատեք»-ի արտադրած նատրիումի քլորիդի շրջանառությունը
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից «ՖԱՐՄԱՏԵՔ» ՓԲ ընկերությանը 06.07.2023 թ․ տրվել է Կարգադրագիր՝ «Նատրիումի քլորիդ 0.9 % (9 մգ/մլ) կաթիլաներարկման լուծույթ, 500 մլ պլաստիկե փաթեթներ» դեղի՝ 23.156.03A սերիայի և «Նատրիումի քլորիդ 0.9% (9 մգ/մլ) կաթիլաներարկման լուծույթ, 200 մլ պլաստիկե փաթեթներ» դեղի՝ 23.088.01B սերիայի շրջանառությունը ժամանակավոր դադարեցնելու մասին։ Այդ մասին հայտնում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից: Կարգադրագրի ...
Կարդալ ավելին »Հայաստանում շարունակվում է 6-րդ Միջազգային բժշկական համագումարի գիտական ծրագիրը
Շարունակվում է Հայաստանի 6-րդ Միջազգային բժշկական համագումարի գիտական ծրագիրը: 23 սաթելիտային սիմպոզիումներից հերթականը նվիրված էր Առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) օղակի բարեփոխումներին: Միջոցառմանը ներկա էր ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Ընդգծելով կայուն, ժամանակի պահանջներին համապատասխան ԱԱՊ օղակի դերը` նա նշել է. «Վերջին երկու տարիներին առողջապահության նախարարության մասնագետներից, ԱԱՊ օղակի պատասխանատուներից, Սփյուռքի և միջազգային փորձագետներից կազմված աշխատանքային խումբը մշակել է ԱԱՊ նոր ...
Կարդալ ավելին »Հայաստան-Խորվաթիա հանդիպման տոմսերը սպառվել են մոտ 5 ժամում․ Tickets.ffa.am խափանվել է
Հայկական ֆուտբոլի պատմության մեջ երեկ ռեկորդ գրանցվեց։ Սեպտեմբերի 11-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք 2024 թվականի Եվրոպայի առաջնության Հայաստան-Խորվաթիա հանդիպման տոմսերը սպառվեցին մոտ 5 ժամվա ընթացքում։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան տոմսերի առցնանց վաճառքը սկսել էր դեռևս հուլիսի 3-ից։ Վաճառքը սկսվելուց րոպեներ անց սակայն Tickets.ffa.am կայքը տոմսեր գնել ցանկացողների աննախադեպ «գրոհի» պատճառով խափանվեց։ 3 օրվա ընթացքում ՀՖՖ-ն կարգավորում էր կայքը։ «Հայաստան-Խորվաթիա ...
Կարդալ ավելին »Հայաստանում նախատեսվում է կառուցել Wildberries-ի լոգիստիկ կենտրոն
Wildberries-ը ծրագրում է լոգիստիկ կենտրոն կառուցել Հայաստանում։ Այս մասին ասել է շուկայի գործադիր տնօրեն Տատյանա Բակալչուկը՝ Arka-ին տված հարցազրույցում։ Բակալչուկն այժմ աշխատանքային այցով Հայաստանում է։ Նա կհանդիպի հանրապետության ղեկավարության հետ՝ քննարկելու երկրում լոգիստիկ կենտրոնի կառուցման հարցը։ Wildberries-ի հիմնադիրը վստահություն է հայտնել, որ լոգիստիկ կենտրոնը զգալիորեն, եթե ոչ տասնյակ անգամներ, կբարելավի տեղի ձեռներեցների հնարավորությունները, որպեսզի նրանք կարողանան հարմարավետ առևտուր անել Հայաստանից։ ...
Կարդալ ավելին »Ադրբեջանի դատարանը հայ զինծառայողներ Հարություն Հովագիմյանին ու Կարեն Ղազարյանին դատապարտեց 11 տարի 6 ամիս ազատազրկման
Ադրբեջանի ծանր հանցագործությունների դատարանը հայ զինծառայողներ Հարություն Հովագիմյանին ու Կարեն Ղազարյանին դատապարտել է 11 տարի 6 ամիս ազատազրկման Հայաստանի զինծառայողները մեղավոր են ճանաչվել մի շարք հանցագործությունների, այդ թվում՝ սահմանն ապօրինի հատելու, ադրբեջանցի սահմանապահների նկատմամբ բռնություն գործադրելու, ահաբեկչության փորձի, զենք-զինամթերքի մաքսանենգության համար: Հիշեցնենք՝ մայիսի 26-ին ադրբեջանական կողմը առևանգել էր Հայաստանի ինքնիշխան տարածքից մարտական դիրքեր սնունդ մատակարարող 2 զինծառայողին։ Սումգայիթում հայ զինծառայողների ...
Կարդալ ավելին »Տոնական մեծ համերգ՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի մարզադաշտում
Հուլիսի 14-ին, ժամը 19։00-ին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի մարզադաշտում տեղի կունենա տոնական մեծ համերգ՝ նվիրված ԶՊՄԿ 70-ամյանկի, Հանքագործի և մետալուրգի մասնագիտական տոնի առիթներով։ Այդ մասին տեղեկացնում է ընկերության ֆեյբուքյան էջը։ Ելույթ կունենան «Հայաթ փրոջեքթը», Լադանիվան, Արամ MP3-ին և այլ հայտնի երգիչներ։ Կգործի նաև Կապան-Քաջարան-Կապան անվճար տրանսպորտ։ Մանրամասները՝ տեսանյութում։
Կարդալ ավելին »Արարատ Միրզոյանը կմասնակցի Դուբրովնիկի համաժողովին
Հուլիսի 7-8-ը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Խորվաթիայում կմասնակցի Դուբրովնիկի համաժողովին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Նախատեսվում է նախարար Միրզոյանի մասնակցությունը «Համաշխարհային կարգը խախտված. ինչպես կայունացնել համաշխարհային քաղաքականությունը» պանելային քննարկմանը, ինչպես նաև հանդիպումներ գործընկերների հետ:
Կարդալ ավելին »ԿԳՄՍ պարզաբանումը՝ «Օտար լեզուներ» բնագավառում ժամաքանակի բաշխման վերաբերյալ
ՀՀ Տավուշի մարզի դպրոցներում իրականացված Հանրակրթության պետական չափորոշչի փորձարկման արդյունքներով նախատեսվում Է փոփոխություններ կատարել չափորոշչի ուսումնական պլանի կառուցվածքում։ Փոփոխությունները վերաբերում են հանրակրթական պետական ուսումնական հաստատությունների համար սահմանված նորմատիվային ծավալներին, ուսումնական բնագավառներին հատկացված տարեկան նորմատիվային ժամաքանակին: Մասնավորապես՝ նոր փոփոխությամբ «Օտար լեզուներ» բնագավառում ժամաքանակի բաշխումը կատարվում է հետևյալ տոկոսային հարաբերակցությամբ. տարրական դպրոցում՝ 10-15 %, միջին դպրոցում՝ 12-20 %, ավագ դպրոցում՝ 7-20 %, ընտրովի բաղադրիչ՝ տարրական ...
Կարդալ ավելին »