Լուրեր

Այցելություն՝ փորձի փոխանակման նպատակով

ՀՀ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) քարտուղարությունից տեղեկացնում են, որ հունիսի 17-20 -ը ուսումնական այցով Հայաստանում կլինի Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության Տաջիկստանի ԲՇԽ պատվիրակությունը, որը  հանդիպումներ կունենա հայաստանյան իր գործընկերների՝ բազմաշահառու խմբի անդամներին և շահագրգիռ այլ մարմինների։ Այցելության նպատակն է տեղում ուսումնասիրել Հայաստանի ԱՃԹՆ-ի իրականացման հաջող փորձը։  Միջոցառման շրջանակներում, հուլիսի 20-ին,  ԶՄՊԿ-ի Երևանյան գրասենյակում, արդյունահանող ընկերությունների խմբին կընդունի  ԲՇԽ-ի անդամ, ...

Կարդալ ավելին »

Ազգային ժողովն արտահերթ նիստ կհրավիրի

Հայաստանի ազգային ժողովը հուլիսի 11-ին արտահերթ նիստ կգումարի: Այդ մասին ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի հանձնաժողովի նիստում ասաց հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը: Իսկ Ազգային ժողովի հերթական նստաշրջանի նիստերը կսկսվեն սեպտեմբերի 11-ին:

Կարդալ ավելին »

Արդյունավետությունը զգալիորեն բարելավվել է. ԶՊՄԿ-ն աշխարհի առաջատարների մակարդակին հասնելու հավակնություններ ունի

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը մեծ հավակնություններ ունի՝ հասնելու ոլորտում աշխարհի առաջատար ընկերությունների մակարդակին, կոմբինատը գործադրում է արդիականացմանն ուղղված ջանքեր, այդ թվում՝ բնապահպանական և այլ խնդիրների առնչությամբ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այդ մասին վստահեցրեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն, «Գեոպրոմայնինգ» ընկերությունների խմբի նախագահ Ռոման Խուդոլին՝ անդրադառնալով նաև մի շարք հարցերի, այդ թվում նրան, թե կառավարության համասեփականատեր լինելու հանգամանքն ինչպես է անդրադարձել կոմբինատի աշխատանքների ...

Կարդալ ավելին »

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Wildberries-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Տատյանա Բակալչուկին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Wildberries-ի հիմնադիր և գործադիր տնօրեն, ռուս-հայկական գործարար խորհրդի նախագահ Տատյանա Բակալչուկին․ տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։ Հանդիպման ընթացքում քննարկվել են էլեկտրոնային առևտրի զարգացման հեռանկարն ու հնարավորությունները, ինչպես նաև Հայաստանի ազգային փոստային օպերատորի «Հայփոստի» հետ համագործակցության ոլորտները: Զրույցի ընթացքում Տատյանա Բակալչուկը նախագահ Վահագն Խաչատուրյանին է ներկայացրել Հայաստանում Wildberries էլեկտրոնային առևտրի ցանցի գործունեության ընդլայնման արագ տեմպերը ...

Կարդալ ավելին »

Հայաստանում կանցկացվի Խնամատարության ինստիտուտի զարգացմանն ուղղված տարածաշրջանային համաժողով

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի Մեծ Բրիտանիա կատարած այցի շրջանակում երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցության ընդլայնման, խնամատարության ինստիտուտի զարգացման նպատակով ԱՍՀ նախարարության և Բրիտանիայի «Երեխաների խնամք» հասարակական կազմակերպության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, որը նախկինում ստեղծված սերտ համագործակցության արդյունքն է. տեղեկացնում են ԱՍՀ նախարարությունից։ 2023 թվականի հունվարին նախարար Մկրտչյանի հրավերով խնամատարության մասին պատմող «Շանհայի երեխաները» ֆիլմի ցուցադրման շրջանակում ...

Կարդալ ավելին »

Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրին պատճառված 8 մլն դրամ վնասը վերականգնվել է. դատախազը գործն ուղարկել է դատարան

Ա.Ա.-ն, զբաղեցնելով «Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր» ՊՈԱԿ-ի տնօրենի վարչատնտեսական աշխատանքների գծով տեղակալի պաշտոնը, 2015 թվականից մինչև 2019 թվականն ընկած ժամանակահատվածում, տեղեկացված լինելով ՊՈԱԿ-ում դաստիարակի մեկ դրույք ազատ հաստիքի մասին, պաշտոնական կեղծ փաստաթղթերով իր ծանոթ Լ.Ս.-ին ձևակերպել է նշված հաստիքին: Մասնավորապես՝ նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել, որ Ա.Ա.-ն գլխավոր հաշվապահ Ն.Ա.-ի և ՊՈԱԿ-ի տնօրենի մասնագիտացված կրթական աջակցությունների գծով ...

Կարդալ ավելին »

Մարիամ Կարապետյանը ճանաչվել է Հայաստանի լավագույն կին ֆուտբոլիստ

Սյունիք-աղջիկներ թիմի ռմբարկու Մարիամ Կարապետյանը ճանաչվել է կանանց Հայաստանի Առաջին խմբի առաջնության 2022/23 թթ․ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։ Այս մասին տեղեկանում ենք Սյունիք ֆուտբոլային ակումբի ֆեյսբուքյան էջից։

Կարդալ ավելին »

Իսպանիայում մեկնարկել է Սան Ֆերմին փառատոնը․ ցլերի հետ վազքի ժամանակ արդեն 6 մարդ է տուժել

Իսպանիայի Պամպլոնա քաղաքում հազարավոր արկածախնդիրներ մասնակցել են «Սան Ֆերմին» փառատոնի շրջանակներում ցլերի հետ վազքին: Վազողներից մի քանիսը հարվածներ են ստացել, վայր են ընկել, սակայն չեն պոզահարվել ցլերի կողմից, ինչը հաճախ է պատահում վազքի ընթացքում։ Այս մասին տեղեկանում է The Washington Post պարբերականից։ Ըստ Կարմիր խաչի տարածաշրջանային գրասենյակի՝ տուժել է 6 մարդ։ Միջոցառումը սկսվել է տեղի ժամանակով առավոտյան ժամը 8-ին։ Այն ...

Կարդալ ավելին »

Հաագայի դատարանը կրկին պարտավորեցրել է Ադրբեջանին ապահովել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը

2023 թվականի հուլիսի 6-ին Արդարադատության միջազգային դատարանը կայացրել է որոշում Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի շրջանակներում քննվող Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով իր՝ 2023 թվականի փետրվարի 22-ի միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշման լրացման մասին Հայաստանի խնդրանքի վերաբերյալ, որը պայմանավորված էր Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու փաստով․ տեղեկացնում են միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակից։ Դատարանը վերահաստատել է իր 2023 ...

Կարդալ ավելին »

Հաջորդ շաբաթվա ընթացքում օդի ջերմաստիճանը կնվազի

Երևանում հուլիսի 7-ի ցերեկը կդիտվի առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 8-ի երեկոյան ժամերին, 9-11-ը, 12-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ, տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ նշելով, որ օդի ջերմաստիճանը հուլիսի 7-ի ցերեկը, 8-ին աստիճանաբար կբարձրանա ևս 2-3 աստիճանով, հուլիսի 9-ին, 10-ին աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանով։ Մարզերում հուլիսի 7-ի ցերեկը սպասվում ...

Կարդալ ավելին »
ajax-loader