ՀՀ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) քարտուղարությունից տեղեկացնում են, որ հունիսի 17-20 -ը ուսումնական այցով Հայաստանում կլինի Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության Տաջիկստանի ԲՇԽ պատվիրակությունը, որը հանդիպումներ կունենա հայաստանյան իր գործընկերների՝ բազմաշահառու խմբի անդամներին և շահագրգիռ այլ մարմինների։
Այցելության նպատակն է տեղում ուսումնասիրել Հայաստանի ԱՃԹՆ-ի իրականացման հաջող փորձը։
Միջոցառման շրջանակներում, հուլիսի 20-ին, ԶՄՊԿ-ի Երևանյան գրասենյակում, արդյունահանող ընկերությունների խմբին կընդունի ԲՇԽ-ի անդամ, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը։
Ըստ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) քարտուղարության ղեկավար Լուսինե Թովմասյանի՝ քննարկման օրակարգում հիմնականում կլինեն ԱՃԹՆ-ի հաշվետվողականությանը, sustaiablility reporting-ի առկա փորձին և ԱՃԹՆ-ին առնչվող թեմաներ։