Հունիսի վերջին և հուլիսի սկզբին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) աշխատակիցները կրկին այցելել են Ադրբեջանում կալանավորված հայ ռազմագերիներին, այլ պահվող անձանց՝ այդ թվում նաև վերջերս ձերբակալված 2 զինծառայողներին։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։ Նա նշեց , որ հայ ռազմագերիների հետ անհատական հանդիպումներ են տեղի ունեցել, նրանց հնարավորություն է տրվել ...
Կարդալ ավելին »Լուրեր
Գործարկվել է պետական աջակցության ծրագրերի իրազեկման հարթակը
Պետական աջակցության ծրագրերի վերաբերյալ քաղաքացիների շրջանում տեղեկացվածության բարձրացման և շահառուների թվի մեծացման նպատակով վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը գործարկել է Պետական աջակցության ծրագրերի իրազեկման հարթակը։ Այն հասանելի է https://irazekum.am/ հասցեով, ինչպես նաև Irazekum / State programs անվամբ հեռախոսային հավելվածի տեսքով, որը հնարավոր է ներբեռնել Google Play և App Store հարթակներից։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի տարածած ...
Կարդալ ավելին »Արտարժույթների փոխարժեքներն այսօր՝ հուլիսի 10-ին
Ներկայացնում ենք Հայաստանի բանկերի կողմից գնվող և վաճառվող արտարժույթների փոխարժեքները հուլիսի 10-ի դրությամբ՝ ըստ rate.am-ի: Ամերիկյան մեկ դոլարը գնվում է 383 դրամ նվազագույն և 385 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում՝ 387.50 դրամ նվազագույն և 390 դրամ առավելագույն փոխարժեքով: Մեկ եվրոն գնվում է 412 դրամ նվազագույն և 419 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում՝ 424 դրամ նվազագույն և 430 դրամ առավելագույն փոխարժեքով: Մեկ ռուսական ...
Կարդալ ավելին »Մեկնարկեց «Ոսկե ծիրան» 20-րդ միջազգային կինոփառատոնը
Հուլիսի 9-ի երեկոյան Երևանում մեկնարկեց «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը, որն անցկացվեց Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Հյուրերի ցանկում կային ինչպես օտարազգի անձիք, այնպես էլ հայ հայտնիներ, ինչպիսիք են Սամվել Թադևոսյանը, Ներսես Ավետիսյանը, Հրաչ Քեշիշյանը և ուրիշներ։ «Ոսկե ծիրան» 20-րդ հոբելյանական փառատոնը անցկացվելու է հուլիսի 9-16-ը։ Փակման արարողությունը կլինի հուլիսի 16-ին։ Նույն օրը կհայտարարվեն այս տարվա հաղթողների անունները:
Կարդալ ավելին »Շենքերի տանիքներին շինություն չպետք է կառուցվի. Ավինյան
Շենքերի տանիքներին այլևս ապօրինի շինություններ չպետք է կառուցվեն: Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական արտահերթ նիստի ժամանակ այս մասին հայտարարեց Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանն՝ անդրադառնալով պատմամշակութային շենքի տանիքին կառուցված մանսարդի քանդման հարցին: «Համատիրությունը պարտավոր է իրականացնել հուշարձան-շենքի տանիքին կառուցված մանսարդի քանդման աշխատանքները, և մենք էլ հանձն ենք առնում օգնել այդ աշխատանքներն իրականացնելուն»,- նկատեց նա։ Ավինյանն ընդգծեց՝ շենքերի տանիքներին որևէ ապօրինի շինարարություն այլևս չպետք է ...
Կարդալ ավելին »Պոլիտեխնիկը հրաժեշտ է տալիս իր 90-րդ ուստարվա շրջանավարտներին․ հոբելյանական երեկո՝ հուլիսի 12-ին
2023 թվականի Պոլիտեխնիկի` 90-րդ ուստարվա շրջանավարտների ավարտական հանդիսավոր հոբելյանական երեկոն տեղի կունենա հուլիսի 12-ին, ժամը 19:00-ին՝ Պոլիտեխնիկի բակում: Միջոցառումը բաղկացած է լինելու պաշտոնական և համերգային մասերից: Այս տարվա ավարտական միջոցառումը տարբերվելու է իր հոբելյանական բնույթով: Ֆրանիսայից Հայաստան` հատուկ Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների համար: *Այս տարվա հոբելյանական ավարտական երեկոյի համերգային հատվածը կապահովի երիտասարդության շրջանում #թրենդային դարձած #ԼադաՆիվա բենդը:
Կարդալ ավելին »Ադրբեջանը կրկին կրակել է Երասխում կառուցվող ձուլարանի բանվորների ուղղությամբ (տեսանյութ)
Այսօր՝ հուլիսի 10-ին, ժամը 12:25-ին Ադրբեջանը կրկին կրակ է բացել Երասխում կառուցվող մետաղի ձուլարանի բանվորների ուղղությամբ: Արարատի մարզի Երասխ գյուղում մետալուրգիական գործարան կառուցող «Ջի Թի Բի Սթիլ» ընկերությունը հրապարակել է Ադրբեջանի զինված ուժերի կրակոցների կադրերը՝ նշելով, որ զոհեր և վիրավորներ չունենք:
Կարդալ ավելին »Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 299-ի
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը մեկ շաբաթում ավելացել է 20-ով և հասել է 299-ի, հայտնել է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։ Վարակվածներից 203-ը երեխաներ են, 96-ը` մեծահասակ: «Վարակվածներից 8–ը հոսպիտալացված են, 169-ը դուրս են գրվել հիվանդանոցից»,– ասված է հաղորդագրությունում:
Կարդալ ավելին »Կես տարում Հայաստան է այցելել 1 մլն զբոսաշրջիկ
ԷՆ զբոսաշրջության կոմիտեն ներկայացրել է 2023 թվականի հունիսին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը։ 199 հազար զբոսաշրջիկ 2023թ. հունիսինլավագույն վիճակագրական տվյալները նախորդ տարիների համեմատ (2022թ. 130 հազար, 2019թ.` 154 հազար զբոսաշրջիկ): 1 միլիոն զբոսաշրջային այցելություն կես տարվա ընթացքում, որը 30%-ով ավել է 2019թ. նույն ժամանակահատվածի թվերից:
Կարդալ ավելին »Ավարտվել է մետրոյի Աջափնյակ կայարանի նախագծի 2-րդ փուլը
Երեւանի մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանի նախագծման աշխտանքներն իրականացնում ենք երեք փուլով. ապրիլին ավարտել ենք առաջին փուլը, երկրորդ փուլի ավարտի ժամկետը հուլիսի 10-ն է, այսինքն այսօր, մենք անցած շաբաթվա ընթացքում կազմակերպության կողմից ստացել ենք երկրորդ փուլի ամբողջական փաթեթը: Այս մասին ասել է փոխքաղաքապետ Ստեփան Մաչյանը: «Այս պահին աշխատանքներ են իրականացվում երրորդ փուլի ուղղությամբ. մենք նախատեսում ենք աշխատանքներն ամբողջությամբ ավարտել տարվա վերջին, ժամկետից ...
Կարդալ ավելին »