Մեկնարկեց «Ոսկե ծիրան» 20-րդ միջազգային կինոփառատոնը

Հուլիսի 9-ի երեկոյան Երևանում մեկնարկեց «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը, որն անցկացվեց Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։

Հյուրերի ցանկում կային ինչպես օտարազգի անձիք, այնպես էլ հայ հայտնիներ, ինչպիսիք են Սամվել Թադևոսյանը, Ներսես Ավետիսյանը, Հրաչ Քեշիշյանը և ուրիշներ։

«Ոսկե ծիրան» 20-րդ հոբելյանական փառատոնը անցկացվելու է հուլիսի 9-16-ը։ Փակման արարողությունը կլինի հուլիսի 16-ին։ Նույն օրը կհայտարարվեն այս տարվա հաղթողների անունները:

ajax-loader