Լուրեր

Պետք է անցնել քիչ ջրով ավելի արդյունավետ գյուղատնտեսություն ունենալուն. Նիկոլ Փաշինյան

Խնդիրը գումարը չէ, այլ միջոցների արդյունավետ ծախսն ու նպատակային օգտագործումը. Պետք է աշխատել բովանդակության, կարողությունների և որակի վրա, ունենալ կոնկրետ ծրագրեր: Այս մասին այսօր՝ հուլիսի 17-ին, Արտաշատ քաղաքում կայացալ խորհրդակցության ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որտեղ նրան են ներկայացվել Արարատի մարզպետարանի 2022թ. գործունեության հաշվետվությունն ու ընթացիկ տարում իրականացվող ծրագրերի ընթացքը: Վարչապետը հանձնարարել է մարզում ակտիվ աշխատանքներ տանել ժամանակակից ...

Կարդալ ավելին »

Վարչապետին են ներկայացվել Արարատի մարզպետարանի իրականացրած ծրագրերը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 17-ին աշխատանքային այցով մեկնել է Արարատի մարզ: Արտաշատ քաղաքում կայացած խորհրդակցության ժամանակ վարչապետին ներկայացվել է մարզպետարանի՝ 2022 թ. գործունեության հաշվետվությունն ու ընթացիկ տարում իրականացվող ծրագրերի ընթացքը: Խորհրդակցությանը մասնակցել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Պետական վերահսկողության ծառայության պետ Ռոմանոս Պետրոսյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, Արարատի մարզպետ Անդրանիկ Թևոնյանը և այլ պաշտոնատար անձինք: ...

Կարդալ ավելին »

Հասարակական տրանսպորտը պետք է լինի Երևանում ամենաարագ տեղաշարժվողը. Ավինյան

Հասարակական տրանսպորտը պետք է լինի Երևան քաղաքով ամենաարագ տեղաշարժվող տրանսպորտը՝ շնորհիվ նաև փողոցներում ավտոբուսային առանձնացված գծերի: Այդ մասին շեշտեց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը քաղաքապետարանի գործակարգավարական նիստում՝ Գարեգին Նժդեհ փողոցում ավտոբուսային գիծ առանձնացնելու հարցի քննարկման շրջանակում: Նա ընդգծշեց՝ տրանսպորտային բարեփոխման կարևորագույն մաս են ավտոբուսային առանձնացված գծերը: «Դա, իհարկե, որոշ անհարմարություններ պատճառում է ավտոմեքենա վարողներին: Այնուամենայնիվ, սա է այն ճանապարհը, որով պետք է ...

Կարդալ ավելին »

ՌԴ-ն հրաժարվել է «հացահատիկի գործարքի» երկարաձգումից

 Մոսկվան հրաժարվել է երկարաձգել «հացահատիկի գործարքը», որի գործողության ժամկետը լրանում է հուլիսի 17-ին։ Կրեմլում դա պատճառաբանում են նրանով, որ սևծովյան համաձայնագրերի՝ Ռուսաստանին վերաբերող մասը չի կատարվել։ «Փաստորեն, այսօր սևծովյան պայմանավորվածությունները դադարեցին գործել։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՌԴ նախագահը, վերջնաժամկետը հուլիսի 17-ն է։ Ցավոք սրտի, սևծովյան այս համաձայնագրում Ռուսաստանին վերաբերող հատվածը մինչ օրս չի իրականացվել։ Ուստի դրա գործողությունը դադարեցվում է», – ...

Կարդալ ավելին »

Սուրեն Պապիկյանը Դուբայի ավիացիոն ցուցահանդեսին մասնակցելու հրավեր է ստացել

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հուլիսի 17-ին ընդունել է Հաաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նարիման Մոհամմեդ Շարիֆ Աբդուլլա Ալմուլլային։ Այդ մասին Սուրեն Պապիկյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։ «Շնորհավորել եմ տիկին դեսպանին և մաղթել արդյունավետ աշխատանք: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում հայ-էմիրաթական համագործակցությանն առնչվող հարցեր:  Տիկին դեսպանը փոխանցել է 2023 թ. նոյեմբերին Դուբայում կայանալիք Դուբայի ...

Կարդալ ավելին »

Ավտոբուսների համար երթևեկության առանձին գծեր կլինեն նաև Գարեգին Նժդեհ փողոցում

Երևանի Գարեգին Նժդեհ փողոցում նախատեսվում է առանձնացնել ավտոբուսային գծեր: Քաղաքապետարանի գործակարգավարական նիստում այս մասին հայտնեց Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար Վազգեն Հարությունյանը: «Հասարակական տրանսպորտի համար առանձնացված նոր երթևեկելի գոտիների ներդրմամբ աշխատանքների շրջանակում ներկայումս իրականացվում են Գարեգին Նժդեհ փողոցի երթևեկության կազմակերպման փոփոխության սխեմաների մշակման աշխատանքներ, որը նախատեսում է նշված փողոցում առանձնացված ավտոբուսային գծի ներդրում»,-ասաց Հարությունյանը: Գարեգին Նժդեհ փողոցի ընտրությունը նա պայմանավորեց ...

Կարդալ ավելին »

Բյուրեղավանի բնակչի սպանության և երեք անձի դանակահարության կասկածով ձերբակալվել է նրանց համաքաղաքացին

Բյուրեղավան քաղաքի Զ.Անդրանիկի փողոցում 2023 թ. հուլիսի 17-ին ժամը 01.00-ի սահմաններում, վիճաբանություն է տեղի ունեցել մի խումբ երիտասարդների միջև, որի ընթացքում նրանցից մեկն իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել իր հետ վիճաբանող անձանցից չորսին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։ Այդ մասին հայտնում են Քննչական կոմիտեից, նշելով, որ դանակահարվածներից մեկը՝ ծնված 2003 թ., ստացել է կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ և, գիտակցության ...

Կարդալ ավելին »

Մյասնիկյան պողոտայում նախատեսվում է ծանրաբեռնված ժամերին ավելացնել լրացուցիչ գոտի

Մյասնիկյան պողոտայում նախատեսվում է ծանրաբեռնված ժամերին ավելացնել լրացուցիչ գոտի՝ հանդիպակաց ուղղության հաշվին: Մյասնիկյան պողոտայում խցանումները մեղմելու նպատակով կատարվել են ուսումնասիրություններ: Հաշվի առնելով միջազգային փորձը՝ նախատեսվում է ձեռք բերել հատուկ տեխնիկա, որը հնարավորություն կտա ծանրաբեռնված երթևեկության ժամերին ավելացնել լրացուցիչ գոտի՝ հանդիպակաց ուղղության հաշվին՝ տեղաշարժելով բաժանիչ գոտում տեղակայված պատնեշները:  Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում քաղաքապետարանի Շինարարության և բարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Խորեն Գրիգորյանը ներկայացրեց ...

Կարդալ ավելին »

ՄԻԵԴ-ը վերահաստատել է հիվանդների ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով ապահովելու որոշումը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, սույն թվականի հուլիսի 12-ին, ուսումնասիրելով Լաչինի միջանցքն ապաշրջափակելու առնչությամբ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոցներ կիրառելու ՀՀ կառավարության պահանջը՝ որոշել է վերահաստատել իր՝ 2022 թվականի դեկտեմբերի 21-ին կայացրած որոշումը: Այդ մասին նշված է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ: Այդ որոշումն է՝ պարտավորեցնել Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ և բավարար միջոցներն՝ ապահովելու «Լաչինի միջանցքով» Հայաստանում բժշկական օգնություն ստանալու կարիք ունեցող ծանր հիվանդ անձանց տեղաշարժը, ինչպես նաև ճանապարհին ...

Կարդալ ավելին »

Երևանի որոշ շրջաններում աղբահանության խնդիրը սրվել է. Ավինյանը ներկայացրեց պատճառը

Երևանի որոշ վարչական շրջաններում աղբահանության խնդիրը սրվել է, առկա են աղբահանության տեխնիկայի հետ կապված խնդիրներ: Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում այս մասին խոսեցին քաղաքային իշխանության ներկայացուցիչները: «Մենք ունենք որոշակի խնդիրներ՝ աղբահանության տեխնիկայի հետ կապված: Կարծում եմ՝ առաջին հերթին պետք է խոսենք այդ խնդիրների մասին, նաև երևանցիներին որոշակի ժամանակացույց ասենք՝  թե որ տեխնիկան ինչ ժամկետում է լինելու, որովհետև կան վարչական շրջաններ, որտեղ ...

Կարդալ ավելին »
ajax-loader