ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 17-ին աշխատանքային այցով մեկնել է Արարատի մարզ: Արտաշատ քաղաքում կայացած խորհրդակցության ժամանակ վարչապետին ներկայացվել է մարզպետարանի՝ 2022 թ. գործունեության հաշվետվությունն ու ընթացիկ տարում իրականացվող ծրագրերի ընթացքը: Խորհրդակցությանը մասնակցել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Պետական վերահսկողության ծառայության պետ Ռոմանոս Պետրոսյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, Արարատի մարզպետ Անդրանիկ Թևոնյանը և այլ պաշտոնատար անձինք: ...
Կարդալ ավելին »Լուրեր
Հասարակական տրանսպորտը պետք է լինի Երևանում ամենաարագ տեղաշարժվողը. Ավինյան
Հասարակական տրանսպորտը պետք է լինի Երևան քաղաքով ամենաարագ տեղաշարժվող տրանսպորտը՝ շնորհիվ նաև փողոցներում ավտոբուսային առանձնացված գծերի: Այդ մասին շեշտեց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը քաղաքապետարանի գործակարգավարական նիստում՝ Գարեգին Նժդեհ փողոցում ավտոբուսային գիծ առանձնացնելու հարցի քննարկման շրջանակում: Նա ընդգծշեց՝ տրանսպորտային բարեփոխման կարևորագույն մաս են ավտոբուսային առանձնացված գծերը: «Դա, իհարկե, որոշ անհարմարություններ պատճառում է ավտոմեքենա վարողներին: Այնուամենայնիվ, սա է այն ճանապարհը, որով պետք է ...
Կարդալ ավելին »ՌԴ-ն հրաժարվել է «հացահատիկի գործարքի» երկարաձգումից
Մոսկվան հրաժարվել է երկարաձգել «հացահատիկի գործարքը», որի գործողության ժամկետը լրանում է հուլիսի 17-ին։ Կրեմլում դա պատճառաբանում են նրանով, որ սևծովյան համաձայնագրերի՝ Ռուսաստանին վերաբերող մասը չի կատարվել։ «Փաստորեն, այսօր սևծովյան պայմանավորվածությունները դադարեցին գործել։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՌԴ նախագահը, վերջնաժամկետը հուլիսի 17-ն է։ Ցավոք սրտի, սևծովյան այս համաձայնագրում Ռուսաստանին վերաբերող հատվածը մինչ օրս չի իրականացվել։ Ուստի դրա գործողությունը դադարեցվում է», – ...
Կարդալ ավելին »Սուրեն Պապիկյանը Դուբայի ավիացիոն ցուցահանդեսին մասնակցելու հրավեր է ստացել
Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հուլիսի 17-ին ընդունել է Հաաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նարիման Մոհամմեդ Շարիֆ Աբդուլլա Ալմուլլային։ Այդ մասին Սուրեն Պապիկյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։ «Շնորհավորել եմ տիկին դեսպանին և մաղթել արդյունավետ աշխատանք: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում հայ-էմիրաթական համագործակցությանն առնչվող հարցեր: Տիկին դեսպանը փոխանցել է 2023 թ. նոյեմբերին Դուբայում կայանալիք Դուբայի ...
Կարդալ ավելին »Ավտոբուսների համար երթևեկության առանձին գծեր կլինեն նաև Գարեգին Նժդեհ փողոցում
Երևանի Գարեգին Նժդեհ փողոցում նախատեսվում է առանձնացնել ավտոբուսային գծեր: Քաղաքապետարանի գործակարգավարական նիստում այս մասին հայտնեց Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար Վազգեն Հարությունյանը: «Հասարակական տրանսպորտի համար առանձնացված նոր երթևեկելի գոտիների ներդրմամբ աշխատանքների շրջանակում ներկայումս իրականացվում են Գարեգին Նժդեհ փողոցի երթևեկության կազմակերպման փոփոխության սխեմաների մշակման աշխատանքներ, որը նախատեսում է նշված փողոցում առանձնացված ավտոբուսային գծի ներդրում»,-ասաց Հարությունյանը: Գարեգին Նժդեհ փողոցի ընտրությունը նա պայմանավորեց ...
Կարդալ ավելին »Բյուրեղավանի բնակչի սպանության և երեք անձի դանակահարության կասկածով ձերբակալվել է նրանց համաքաղաքացին
Բյուրեղավան քաղաքի Զ.Անդրանիկի փողոցում 2023 թ. հուլիսի 17-ին ժամը 01.00-ի սահմաններում, վիճաբանություն է տեղի ունեցել մի խումբ երիտասարդների միջև, որի ընթացքում նրանցից մեկն իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել իր հետ վիճաբանող անձանցից չորսին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։ Այդ մասին հայտնում են Քննչական կոմիտեից, նշելով, որ դանակահարվածներից մեկը՝ ծնված 2003 թ., ստացել է կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ և, գիտակցության ...
Կարդալ ավելին »Մյասնիկյան պողոտայում նախատեսվում է ծանրաբեռնված ժամերին ավելացնել լրացուցիչ գոտի
Մյասնիկյան պողոտայում նախատեսվում է ծանրաբեռնված ժամերին ավելացնել լրացուցիչ գոտի՝ հանդիպակաց ուղղության հաշվին: Մյասնիկյան պողոտայում խցանումները մեղմելու նպատակով կատարվել են ուսումնասիրություններ: Հաշվի առնելով միջազգային փորձը՝ նախատեսվում է ձեռք բերել հատուկ տեխնիկա, որը հնարավորություն կտա ծանրաբեռնված երթևեկության ժամերին ավելացնել լրացուցիչ գոտի՝ հանդիպակաց ուղղության հաշվին՝ տեղաշարժելով բաժանիչ գոտում տեղակայված պատնեշները: Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում քաղաքապետարանի Շինարարության և բարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Խորեն Գրիգորյանը ներկայացրեց ...
Կարդալ ավելին »ՄԻԵԴ-ը վերահաստատել է հիվանդների ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով ապահովելու որոշումը
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, սույն թվականի հուլիսի 12-ին, ուսումնասիրելով Լաչինի միջանցքն ապաշրջափակելու առնչությամբ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոցներ կիրառելու ՀՀ կառավարության պահանջը՝ որոշել է վերահաստատել իր՝ 2022 թվականի դեկտեմբերի 21-ին կայացրած որոշումը: Այդ մասին նշված է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ: Այդ որոշումն է՝ պարտավորեցնել Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ և բավարար միջոցներն՝ ապահովելու «Լաչինի միջանցքով» Հայաստանում բժշկական օգնություն ստանալու կարիք ունեցող ծանր հիվանդ անձանց տեղաշարժը, ինչպես նաև ճանապարհին ...
Կարդալ ավելին »Երևանի որոշ շրջաններում աղբահանության խնդիրը սրվել է. Ավինյանը ներկայացրեց պատճառը
Երևանի որոշ վարչական շրջաններում աղբահանության խնդիրը սրվել է, առկա են աղբահանության տեխնիկայի հետ կապված խնդիրներ: Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում այս մասին խոսեցին քաղաքային իշխանության ներկայացուցիչները: «Մենք ունենք որոշակի խնդիրներ՝ աղբահանության տեխնիկայի հետ կապված: Կարծում եմ՝ առաջին հերթին պետք է խոսենք այդ խնդիրների մասին, նաև երևանցիներին որոշակի ժամանակացույց ասենք՝ թե որ տեխնիկան ինչ ժամկետում է լինելու, որովհետև կան վարչական շրջաններ, որտեղ ...
Կարդալ ավելին »ԶՊՄԿ-ն 70-ամյակի առթիվ 70 աշխատակցի պարգևրատրել է պատվոգրերով, արժեքավոր նվերներով և դրամական խոշոր պարգևներով
Հուլիսի 13-ին և 14-ին Քաջարանում նշվեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 70-ամյակը, ինչպես նաև Հանքագործի և մետալուրգի մասնագիտական տոնը։ Հանքագործների քաղաք Քաջարանում բազմաթիվ միջոցառումներ անցկացվեցին՝ բացօթյա տոնավաճառներ, համերգային ծրագրեր, թանգարանային նմուշների ցուցադրություն, պաշտոնական ու հանդիսավոր նիստեր։ Տոնական միջոցառումներին մասնակցում էին Կառավարության անդամներ, ԱԺ պատգամավորներ, հանքաբերական մյուս ընկերությունների, գիտության ոլորտների ներկայացուցիչներ, մարզային ղեկավարությունը, Քաջարանի և Կապանի համայնքապետերը։ Հոբելյանի առիթով ԶՊՄԿ ընկերությունն իր 70 ...
Կարդալ ավելին »