Լուրեր

Վիեննայում կայացել է Հայաստանի և Ավստրիայի ԱԳ նախարարների առանձնազրույցը

Վիեննայում կայացել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ավստրիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալենբերգի առանձնազրույցը։ Այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ «Հայաստանի արտաքին գործերի նախարարի այցը Վիեննա մեկնարկել է Հայաստանի և Ավստրիայի արտաքին գործերի նախարարների առանձնազրույցով, որին կհաջորդեն ընդլայնված կազմով հանդիպումը և հայտարարությունները մամուլի համար»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Բադալյանը:

Կարդալ ավելին »

Տավուշի Կոթի գյուղը մանկական պուրակ կունենա

 Տավուշի մարզի Կոթի գյուղը շուտով մանկական պուրակ կունենա, և յուրաքանչյուր տարվա Վարդավառին նախորդող օրը կնշվի  որպես Կոթիի օր։  Մանկական պուրակի բացման հանդիսավոր արարողությունը նախատեսվում է հուլիսի 22-ին: Մանկական այգին կառուցվել է բարերար Սամսոն Սարատիկյանի ջանքերով։ Միջոցառման սկզբում իրենց գեղեցիկ երաժշտական և պարային համարներով հանդես կգան Կոթիի շնորհաշատ երիտասարդները։ Հնարավոր կլինի վայելել նաև Ռուբեն Հախվերդյանի, Աղասի Իսպիրյանի, Միհրան Ծառուկյանի, Սեկուի և ...

Կարդալ ավելին »

Արաբկիրում բացվել է քաղաքացիների սպասարկման նոր կենտրոն

Արաբկիրի բնակիչներն այսուհետ վճարումներ կկատարեն քաղաքացիների սպասարկման նոր սրահում: Վարչական շրջանի շենքում բացված սպասարկման միասնական կենտրոնում բնակիչները նաև իրենց դիմումները կներկայացնեն: Այդ մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ «Սպասարկման սրահը գործելու է «Մեկ պատուհանի» սկզբունքով: Հարկերով և սենյակներով մտնելու փոխարեն բնակիչները մեկ տեղում կկատարեն իրենց վճարումները» ,- նշել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Հայկ ...

Կարդալ ավելին »

Նավթի գներն աճել են․18-07-23

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինն աճել է 0.08%-ով և կազմել 74.43 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինն աճել է 0.01%-ով և կազմել 78.76 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...

Կարդալ ավելին »

NYMEX. թանկարժեք մետաղների գներն աճել են․ 18-07-23

NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինն աճել է 0.36%-ով և կազմել 1963.10 դոլար, արծաթի գինն աճել է 0.48%-ով և կազմել 25.10 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 1.90%-ով և կազմել 992.70 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...

Կարդալ ավելին »

LME. գունավոր մետաղների գներ․ 18-07-23

 Լոնդոնի մետաղների բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում գունավոր մետաղների ֆյուչերսների (3 ամիս) համար սահմանվել են հետևյալ գները. Ալյումինի գինը նվազել է 0.94%-ով և կազմել 2255.00 դոլար, պղնձի գինը նվազել է 2.10%-ով և կազմել 8491.00 դոլար, կապարի գինը նվազել է 1.08%-ով և կազմել 2099.50 դոլար, նիկելի գինը նվազել է 2.66%-ով և կազմել 21054.00 դոլար, անագի գինը նվազել է 0.63%-ով և կազմել 28363.00 ...

Կարդալ ավելին »

Ամերիկյան ինդեքսներն աճել են․ 18-07-23

ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.22%-ով և կազմել 34585.35 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.39%-ով և կազմել 4522.79 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.93%-ով և կազմել 14244.95 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի ...

Կարդալ ավելին »

Բողոքի ակցիա ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան դիմաց

Երևանում այսօր՝ հուլիսի 18-ին, շարունակվում են ի պաշտպանության Արցախի մեկնարկած ակցիաները։ Քաղաքացիներն այժմ ակցիա են իրականացնում ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան մոտ են։ Ակցիայի մասնակիցները հորդորում են Ադրբեջանից պահանջել՝ «Բացել կյանքի ճանապարհը»։

Կարդալ ավելին »

Նոր տեխնիկա, նոր ծրագրեր․ ի՞նչ է փոխվել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում (տեսանյութ)

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» (ԶՊՄԿ) ՓԲԸ-ում արդիականացման աշխատանքներ են իրականացվում․ նախորդ տարվա ընթացքում ընկերությունը ձեռք է բերել 16 նոր բեռնատարներ՝ 90 տոննա տարողությամբ, 5 էքսկավատորներ, գործարկվել է մասնատման աշխատանքներ իրականացնող նոր բաժանմունք և այլն։ 70-ամյա կոմբինատը, որն առնվազն ևս 100 տարվա կյանք ունի, ներկայում տարեկան արդյունահանում է 22 մլն տոննա հանքաքար։ Այդ մասին ԶՊՄԿ-ի մասին պատրաստած տեսանյութում հաըտնում է factor-ը՝ նշելով, ...

Կարդալ ավելին »
ajax-loader