Լուրեր

Նոր Երզնկա գյուղում երեք մեքենաներ են բախվել, երկու մարդ հոսպիտալացվել է

Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնն օգոստոսի 6-ին, ժամը 15:01-ին ահազանգ է ստացել, որ Նոր Երզնկա գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, առկա է գազի արտահոսք․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ: «Պարզվել է, որ Նոր ...

Կարդալ ավելին »

«ՏԱՐԱԶֆեստը» նորովի կներկայացնի հայկական ազգային հագուստը

Հայաստանի բնակիչների և զբոսաշրջիկների շրջանում հայկական տարազի նկատմամբ հետաքրքրությունը մեծացնելու, տարազի ժողովրդականացմանը նպաստելու նպատակով օգոստոսի 12-ին «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում կանցկացվի «ՏԱՐԱԶֆեստ» փառատոնը: Միջոցառման առաջին հատվածում նախատեսվում է ցուցահանդես-վաճառք՝ արհեստագործ վարպետների, հայկական արտադրանքը ներկայացնող ընկերությունների մասնակցությամբ: Բարի ավանդույթ է նաև ՀՀ-ում հավատարմագրված դեսպանությունների և ազգային փոքրամասնությունների մշակութային կենտրոնների մասնակցությունը: Փառատոնի երկրորդ մասում ազգային հագուստի ցուցադրություն կլինի: Տարածքում գործելու են տաղավարներ, որտեղ ...

Կարդալ ավելին »

ՀՀ պաշտպանության նախարարն ու ԵՄ պատվիրակության ղեկավարը քննարկել են դիտորդական առաքելությանն առնչվող հարցեր

 ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն oգոստոսի 4-ին ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին` Հայաստանում առաքելության ավարտի կապակցությամբ: Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ նախարարն ու դեսպանը հանդիպման ընթացքում քննարկել են ԵՄ դիտորդական առաքելության գործունեությանը և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:

Կարդալ ավելին »

Անապահով և արտակարգ իրավիճակներից տուժած 13000 քաղաքացու կտրամադրվեն սննդի քարտեր

Սոցիալապես անապահով և արտակարգ իրավիճակներից տուժած 13,000 քաղաքացու  կտրամադրվեն սննդի քարտեր՝ 3 ամիս ժամկետով՝ ամսական 9 հազար դրամի չափով։ Սյունիքի, Վայոց ձորի, Կոտայքի, Լոռու, Տավուշի, Շիրակի մարզերում ծրագիրն իրականացնելու նպատակով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու Միավորված ազգերի կազմակերպության Պարենի ու համաշխարհային ծրագիրը ստորագրեցին համագործակցության հուշագիր: Ծրագիրը ֆինանսավորում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը։ Առաջնահերթ համարելով խոցելի խմբերի պարենային ապահովության բարելավման ...

Կարդալ ավելին »

Վարդենիսում «Համայնքապետի գավաթ» մինի ֆուտբոլում հաղթել է «Սոթք» թիմը

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում անցկացված «Համայնքապետի գավաթ» մինի ֆուտբոլի մրցաշարում հաղթող է ճանաչվել Սոթք գյուղի համանուն թիմը։ Ինչպես տեղեկացնում է Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմը, մրցաշարին մասնակից ութ թիմերից եզրափակիչ են դուրս եկել  «Սոթք» և «Ակունք» թիմերը։ Գեղեցիկ և գոլառատ հանդիպումն ավարտվել է մարտական ոչ ոքի՝ 4։4 հաշվով։ Հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում ավելի դիպուկ են գտնվել «Սոթքի»  ֆուտբոլիստները, իսկ պատվավոր երրորդ հորիզոնականը ...

Կարդալ ավելին »

ՔԿ-ում քննվող վարույթներով խափանման միջոց կալանքի կիրառման պրակտիկան բարելավվել է

ՀՀ քննչական կոմիտեում վերլուծվել է 2023թ․ ընթացքում ՀՀ ՔԿ ստորաբաժանումներում քննված քրեական վարույթներով կիրառված խափանման միջոցերի պրակտիկան՝ հաշվի առնելով նաև 2022թ․ հուլիսի մեկից ուժի մեջ մտած Քրեական դատավարության օրենսգրքով ներդրված նոր խափանման միջոցների գործարկման ազդեցությունը։ Այդ մասին տեղեկացնում է ՔԿ-ն: Ըստ այդմ՝ արձանագրվել է, որ 2023թ․ առաջին կիսամյակում ՀՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան է ներկայացվել կալանքը որպես խափանման միջոց ընտրելու ...

Կարդալ ավելին »

ՄԻՊ-ն ամփոփել է 2023-ի ամառային զորակոչով ստացած բողոքները

Մարդու իրավուքների պաշտպանի աշխատակազմի մասնագիտացված ստորաբաժանումը՝ Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժինը, շուրջօրյա ռեժիմով հետևել է 2023 թվականի ամառային զորակոչի ընթացքում քաղաքացիների իրավունքների վիճակին:  ՄԻՊ-ից հայտնում են, որ նշված ժամանակահատվածում զորակոչիկների և նրանց ծնողների կողմից Պաշտպանի աշխատակազմ ստացվել է 64 գրավոր և բանավոր բողոք: Դրանք հիմնականում վերաբերել են բժշկական հետազոտություններին և առողջական վիճակի վերաբերյալ փորձաքննություններին, ընտանեկան պայմանների հիմքով ...

Կարդալ ավելին »

Հայաստանից Ռուսաստան արտահանումը ռեկորդային աճ է գրանցել. ՌԴ ԱԳՆ

Ընթացիկ տարվա հունվար-մայիսին Հայաստանից Ռուսաստան արտահանումը, անցած տարվա նույն ժամանակամիջոցի համեմատ, ռեկորդային աճ է գրանցել։ Այս մասին ՏԱՍՍ-ի հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարը։ Նա ընդգծել է, որ Հայաստանը մնում է Ռուսաստանի մերձավոր դաշնակիցներից եւ կարեւոր գործընկերներից մեկը  Հարավային Կովկասում։ Իսկ Մոսկվայի եւ Երեւանի փոխգործակցության լոկոմոտիվը ղեկավարների վստահալից երկխոսությունն է, ինչպես նաեւ կառավարությունների, նախարարությունների ...

Կարդալ ավելին »

Հարկ վճարելը յուրաքանչյուրիս պարտականությունն է․ ՊԵԿ-ն իրազեկում է

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է՝ առանց պետական գրանցման կամ առանց հարկային մարմնում հաշվառման ձեռնարկատիրական գործունեությունը և օրենքով սահմանված կարգով հարկերը չվճարելը առաջացնում է պատասխանատվություն: Կոմիտեի հիմնական նպատակը ոչ թե խախտումների բացահայտումը և պատասխանատվության միջոցների կիրառումն է, այլ՝ կանխարգելումը: Հետևաբար, խրախուսելով կամավոր կարգապահությունը, ՊԵԿ-ը հորդորում է ձեռնարկատիրական գործունեությունն իրականացնել բացառապես պետական գրանցում ստանալուց կամ հարկային մարմնում հաշվառվելուց հետո, օրենքով սահմանված դեպքերում ...

Կարդալ ավելին »

Ռուս դիվանագետները սեպտեմբերին կժամանեն Կապան՝ հյուպատոսություն բացելու

Ռուս դիվանագետները սեպտեմբերին կգան Սյունիքի մարզի Կապան քաղաք՝ հյուպատոսություն բացելու հարցով։ Այս մասին ՏԱՍՍ-ի հետ զրույցում տեղեկացրել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարը։ «Ակտիվ պատրաստվում ենք Սյունիքի մարզի Կապան քաղաքում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսություն բացելուն։ Այդ նախաձեռնությունը հաստատել են մեր ղեկավարները Մոսկվայում մայիսի 25-ի հանդիպման ժամանակ։ Արդեն սեպտեմբերին տարածաշրջան կգան ռուս դիվանագետները, որոնք կզբաղվեն անմիջականորեն «երկրի վրա» ...

Կարդալ ավելին »
ajax-loader