Նախիջևանից բռնագաղթած հայերի շահերը ներկայացնող հասարակական կազմակերպությունները հայտարարություն են տարածել՝ արձագանքելով ադրբեջանական որոշ շրջանակների կողմից տարածվող կեղծ թեզին, թե Նախիջևանը իբր շրջափակված է Հայաստանի կողմից։ «Արմենպրես»-ը ներկայացնում է հայտարարությունն ամբողջությամբ․ «Նախիջևանի՝ Հայաստանի Հանրապետության կողմից շրջափակված լինելու մասին ադրբեջանական որոշ շրջանակների կողմից տարածվող շինծու թեզը նպատակ ունի թաքցնել այն փաստը, որ Ադրբեջանն ինքն է 90-ականների սկզբից շրջափակել Հայաստանը և որի միտումնավոր ...
Կարդալ ավելին »Լուրեր
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակել է Հայաստանում ԵՄ դիտորդների ուղղությամբ
Ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա բնակավայրի ուղղությամբ պարեկություն իրականացնող ԵՄ դիտորդների և նրանց պատկանող ավտոմեքենայի ուղղությամբ։ Այդ մասին հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։ «Օգոստոսի 15-ին ժամը 12:20-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Վերին Շորժայի ուղղությամբ պարեկություն իրականացնող ԵՄ դիտորդների և նրանց պատկանող ավտոմեքենայի ուղղությամբ: Տուժածներ չկան»,- ասված է ...
Կարդալ ավելին »23 հազար դոլար կաշառքի մեղադրանքով կալանավորվել է ՊՆ պաշտոնատար անձ
Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է կաշառք ստանալու կասկածանքով Պաշտպանության նախարարության պաշտոնատար անձի կալանավորման մասին։ Հակակոռպուցիոն կոմիտեն այդ մասին հաղորդագրություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ «ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ինչպես նաև ՀՀ պաշտպանության նախարարության առանձին պաշտոնատար անձանց նկատմամբ իրականացված գաղտնի քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Ս. Դ.-ն, զբաղեցնելով ՀՀ ՊՆ ...
Կարդալ ավելին »Արցախում 12-ամսյա գնաճը կազմել է ավելի քան 20 տոկոս
Արցախի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը /2023 թվականի հուլիսը 2022 թվականի հուլիսի նկատմամբ/ կազմել է 20,8 տոկոս, իսկ ընթացիկ տարվա հունիս ամսվա նկատմամբ հուլիսին գրանցվել է 9,8 տոկոս գնաճ: Այդ մասին տեղեկացնում են Արցախի ազգային վիճակագրական ծառայությունից՝ հավելելով, որ Արցախի դիտարկվող բոլոր քաղաքներում 2023 թվականի հուլիսին նախորդ ամսվա համեմատ սպառողական գներն աճել են 7,6-10,3 տոկոսով: Նշված ժամանակահատվածում Ստեփանակերտում գներն աճել են ...
Կարդալ ավելին »Առողջապահության նախարարությունը՝ Շիրակի վթարից տուժածների ապաքինման ընթացքի մասին
Առողջապահության նախարարությունը մանրամասներ է հայտնել Շիրակի մարզում օգոստոսի 14-ին տեղի ունեցած վթարի հետևանքով տուժածների ապաքինման ընթացքի մասին: «Շիրակի մարզում տեղի ունեցած վթարի հետևանքով 6 տուժած շարունակում է բուժումը հանրապետության տարբեր բժշկական կենտրոններում: Երկուսը գտնվում են Գյումրի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում: Մեկի առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր, մյուսինը` ծանր: «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում գտնվող երկու տուժածներից մեկին տեղափոխել են ...
Կարդալ ավելին »Հայաստանում ցեմենտի արտադրությունն աճել է 41,7%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն` 2023թ. հունվար-հունիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 604.0 հազար տոննա ցեմենտ։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալներն աճել են 41,7%-ով։ Միևնույն ժամանակ, շինարարական շաղախների արտադրությունն աճել է 11.1%-ով և կազմել 54,456.3 տոննա։ Ապրանքային բետոնի արտադրության ծավալներն աճել են 66.1%-ով և կազմել 898,840.1 մ3։ Գիպսի արտադրությունը նվազել է 4.3%-ով և կազմել 17,054.0 տոննա։ Կրի արտադրությունն աճել ...
Կարդալ ավելին »Եվրոպական ինդեքսներ. 15-08-23
Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.46%-ով և կազմել 15904.25 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.12%-ով և կազմել 7348.84 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.23%-ով և կազմել 7507.15 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 0.85%-ով և կազմել 1009.43 կետ:
Կարդալ ավելին »Ամերիկյան ինդեքսներն աճել են. 15-08-23
ԱՄՆ ֆոնդային բորսաների օգոստոսի 14-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.07%-ով և կազմել 35307.63 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.58%-ով և կազմել 4489.72 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 1.05%-ով և կազմել 13788.33 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի ...
Կարդալ ավելին »LME. գունավոր մետաղների գներ. 15-08-23
Լոնդոնի մետաղների բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում գունավոր մետաղների ֆյուչերսների (3 ամիս) համար սահմանվել են հետևյալ գները. Ալյումինի գինը նվազել է 1.45%-ով և կազմել 2146.50 դոլար, պղնձի գինն աճել է 0.25%-ով և կազմել 8297.00 դոլար, կապարի գինը նվազել է 0.94%-ով և կազմել 2103.00 դոլար, նիկելի գինը նվազել է 1.04%-ով և կազմել 20050.00 դոլար, անագի գինը նվազել է 1.35%-ով և կազմել 25550.00 ...
Կարդալ ավելին »NYMEX. Թանկարժեք մետաղների գներ. 15-08-23
NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինը նվազել է 0.31%-ով և կազմել 1938.60 դոլար, արծաթի գինն աճել է 0.18%-ով և կազմել 22.71 դոլար, իսկ պլատինի գինը նվազել է 1.05%-ով և կազմել 903.60 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ