Լոնդոնի մետաղների բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում գունավոր մետաղների ֆյուչերսների (3 ամիս) համար սահմանվել են հետևյալ գները.
Ալյումինի գինը նվազել է 1.45%-ով և կազմել 2146.50 դոլար, պղնձի գինն աճել է 0.25%-ով և կազմել 8297.00 դոլար, կապարի գինը նվազել է 0.94%-ով և կազմել 2103.00 դոլար, նիկելի գինը նվազել է 1.04%-ով և կազմել 20050.00 դոլար, անագի գինը նվազել է 1.35%-ով և կազմել 25550.00 դոլար, ցինկի գինը նվազել է 2.25%-ով և կազմել 2345.00 դոլար, մոլիբդենի գինն աճել է 11.63%-ով և կազմել 58750.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 33420.00 դոլար:
Գների չափման միավորը տոննան է: