Եվրոպական ֆոնդային բորսաների օգոստոսի 15-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.86%-ով և կազմել 15767.28 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 1.10%-ով և կազմել 7267.70 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 1.57%-ով և կազմել 7389.64 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 0.08%-ով և կազմել 1010.19 կետ:
Կարդալ ավելին »Լուրեր
Ամերիկյան ինդեքսները նվազել են. 16-08-23
ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 1.02%-ով և կազմել 34946.39 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 1.16%-ով և կազմել 4437.86 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 1.14%-ով և կազմել 13631.05 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի ...
Կարդալ ավելին »LME. գունավոր մետաղների գներ. 16-08-23
Լոնդոնի մետաղների բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում գունավոր մետաղների ֆյուչերսների (3 ամիս) համար սահմանվել են հետևյալ գները. Ալյումինի գինը նվազել է 0.30%-ով և կազմել 2140.00 դոլար, պղնձի գինը նվազել է 1.39%-ով և կազմել 8182.00 դոլար, կապարի գինն աճել է 0.19%-ով և կազմել 2107.00 դոլար, նիկելի գինը նվազել է 0.25%-ով և կազմել 20000.00 դոլար, անագի գինը նվազել է 2.70%-ով և կազմել 24860.00 ...
Կարդալ ավելին »NYMEX. թանկարժեք մետաղների գները նվազել են. 16-08-23
NYMEX բորսայի օգոստոսի 15-ի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինը նվազել է 0.20%-ով և կազմել 1934.80 դոլար, արծաթի գինը նվազել է 0.35%-ով և կազմել 22.63 դոլար, իսկ պլատինի գինը նվազել է 1.28%-ով և կազմել 892.00 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային ...
Կարդալ ավելին »Ծաղկաձորում ապօրինի օտարված հողատարածքը կվերադարձվի պետությանը. Դատախազություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ Ծաղկաձորում ապօրինի օտարված հողատարածքը կվերադարձվի պետությանը: «Գլխավոր դատախազությունը 2019-2020 թվականներին պետական շահերի պաշտպանության հայցեր է ներկայացրել ընդդեմ Կոտայքի մարզպետարանի և այլոց, այդ թվում՝ Հրազդանի նախկին քաղաքապետ Ա.Դ.-ի կնոջ Զ.Գ.-ի՝ Կոտայքի մարզի սահմաններից դուրս գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող հատուկ պահպանվող նշանակության շուրջ 48,5 հա ընդհանուր մակերեսով 25 հողամասերի աճուրդներն անվավեր ճանաչելու ...
Կարդալ ավելին »Երևանի պետական բժշկական համալսարանի նախկին պրոռեկտորի նկատմամբ հետախուզում է հայտարարվել
Երևանի պետական բժշկական համալսարանի ֆինանսատնտեսական աշխատանքների գծով նախկին պրոռեկտորի նկատմամբ հետախուզում է հայտարարվել՝ փողերի լվացման համար: Այդ մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից: «ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի պաշտոնատար անձանց կողմից կատարված պաշտոնեական դիրքի չարաշահման, վստահված գույքի հափշտակությունների, փողերի լվացման և այլ դեպքերի առթիվ ...
Կարդալ ավելին »Եվրոպայում գազի գներն աճել են մոտ 15 տոկոսով
Եվրոպայում գազի սակագինը աճել է գրեթե 15 տոկոսով՝ գերազանցելով հազար խորանարդ մետրի դիմաց 450 դոլարը: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Լոնդոնի ICE բորսայի տվյալները: Ըստ աղբյուրի՝ սեպտեմբերյան ֆյուչերսները TTF ինդեքսով (Եվրոպայի ամենամեծ հանգույցը, որը գտնվում է Նիդեռլանդներում) բացվել են 426,2 դոլար (+8,8%) հազար խորանարդ մետրի դիմաց: Գնանշումների դինամիկան հիմնված է նախորդ առևտրային օրվա հաշվարկային գնի վրա՝ 391,7 դոլար՝ ...
Կարդալ ավելին »ՀՀ և ՌԴ պաշտպանության փոխնախարարները քննարկել են գործակցության մի շարք հարցեր
Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը հանդիպել է ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Ալեքսանդր Ֆոմինի հետ: Ինչպես տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը, hանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում երկկողմ գործակցությանն առնչվող մի շարք հարցեր:
Կարդալ ավելին »«Չաարատ Կապանն» աշխատանքի է հրավիրում ամբարձիչների սպասարկման օպերատորների
«Չաարատ Կապան» ՓԲԸ-ն աշխատանքի է հրավիրում Հարստացուցիչ ֆաբրիկայի ամբարձիչ կռունկի օպերատորի։ Այդ մասին ընկերությունը հայտարարություն է տարածել ֆեյսբուքյան էջում՝ նշելով․ «Պարտադիր պահանջներն են՝ Ամբարձիչների սպասարկման իմացություն, Բեռնման և բեռնաթափման աշխատանքների տիրապետում, Կռունկների անվտանգ շահագործող անձի վկայականի առկայություն: Մասնագիտական աշխատանքային փորձը ցանկալի է։ Ցանկացողները կարող են մինչև սույն թվականի օգոստոսի 16-ը ուղարկել ռեզյումե chaarat.am էլեկտրոնային կայք էջին կամ HR@chaarat.am էլ.փոստի հասցեին»:
Կարդալ ավելին »«Միասնության ուժ 2023»․ 200 ուսանողի ներկայացվեց ինժեներկան կրթության կարևորությունը
«Միասնության ուժը» ուսանողական, երիտասարդական, ռազմահայրենասիրական հավաքն արդեն 8-րդ անգամ է կազմակերպվում` համախմբելով 200 ուսանողի տարբեր ԲՈՒՀ-երից։ Այս մասին տեղեկացնում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ֆեյսբուքյան էջը։ ««Միասնության ուժ 2023» ճամբարի մասնակիցները հանդիպում ունեցան ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյան-ի և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կայուն զարգացման գծով տնօրեն, ՀԱՊՀ շրջանավարտ Արմեն Ստեփանյանի հետ: Հանդիպման թեման էր ինժեներկան կրթության կարևորությունը, խոսնակների մասնագիտական հաջողությունների ճանապարհը։ Քննարկվեցին ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ