Եվրոպայում գազի գներն աճել են մոտ 15 տոկոսով

 Եվրոպայում գազի սակագինը աճել է գրեթե 15 տոկոսով՝ գերազանցելով հազար խորանարդ մետրի դիմաց 450 դոլարը: 

Այդ մասին հայտնում է  «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Լոնդոնի ICE բորսայի տվյալները:

Ըստ աղբյուրի՝ սեպտեմբերյան  ֆյուչերսները TTF ինդեքսով (Եվրոպայի ամենամեծ հանգույցը, որը գտնվում է Նիդեռլանդներում) բացվել են 426,2 դոլար (+8,8%) հազար խորանարդ մետրի դիմաց:

Գնանշումների դինամիկան հիմնված է նախորդ առևտրային օրվա հաշվարկային գնի վրա՝ 391,7 դոլար՝ հազար խորանարդ մետրի դիմաց։

ajax-loader