Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Հունիսի 1-ից հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածին գործում են երթևեկության սահմանափակումներով: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, սակայն օգոստոսի 17-ից 26-ը Վերին Լարսի անցակետում թողունակությունը կգործի սահմանափակ ռեժիմով՝ պայմանավորված անցակետի ...
Կարդալ ավելին »Լուրեր
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ
Հանրապետության տարածքում օգոստոսի 25-ին ժամանակ առ ժամանակ, 26-29-ի գիշերը առանձին շրջաններում, 29-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ։ Օգոստոսի 26-ի ցերեկը, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան 3-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-22 մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 25-26-ին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։ Երևանում օգոստոսի 25-ի ցերեկը ...
Կարդալ ավելին »Արհեստական բանականությունն օգնել է կրկին խոսել կաթվածից տուժած կնոջը (տեսանյութ)
Կաթվածի հետևանքով խոսքի կարողությունը կորցրած ամերիկացի մի կին նորարար իմպլանտի շնորհիվ կրկին կարողացել է «խոսել»։ Արհեստական բանականությունը կնոջ ուղեղի գործունեությունը վերածել է բառերի, որոնք արտասանել և ցուցադրել է թվային ավատարը, հայտնում է New York Times-ը։ Օգոստոսի 23-ին Սան Ֆրանցիսկոյում Կալիֆոռնիայի համալսարանի և Բերքլիում Կալիֆոռնիայի համալսարանի հետազոտողները հայտնել են, որ նյարդաբանության և արհեստական բանականության ոլորտում զգալի առաջընթաց են գրանցել: Անդամալույծ Էն Ջոնսոնի ...
Կարդալ ավելին »10 անգամ ավելի ամուր. Lion Glass-ը ստեղծել է նոր ապակի
Փենսիլվանիայի պետական համալսարանի գիտնականները նոր ապակի են ստեղծել՝ LionGlass, որը սովորական ապակու համեմատ 10 անգամ ավելի դիմացկուն է, իսկ դրա արտադրության գործընթացում ածխածնի արտանետումները զգալիորեն կրճատվում են: Սա նշանակում է, որ ապակու արտադրությունը կարող է լինել ավելի հեշտ և պակաս ծախսատար։ Ավանդաբար ապակին պատրաստում են քվարց ավազի (սիլիկահող), սոդայի և կրաքարի խառնուրդի ձուլման միջոցով: Խառնուրդի հալման աստիճանը հասնում է մինչև 1500 ...
Կարդալ ավելին »ՊԵԿ-ը հաշվարկել է եկամուտ ստացող 717 766 աշխատատեղ
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից 2023 թ. հուլիս ամսվա համար ներկայացված եկամտային հարկի եւ սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 717 766, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 41 422-ով կամ 6.1%-ով: ՊԵԿ-ից հայտնել են, որ հարկ վճարողների կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի (այդ թվում` ՀԴՄ կտրոնների) տվյալներով` հուլիսի ընթացքում ...
Կարդալ ավելին »Երևան-Կապան այսօր կայանալիք չվերթը հետաձգվել է․ հայտնի է պատճառը
Երևան-Կապան այսօր նախատեսած չվերթը հետաձգվել է։ Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեցին «ՆՈՎԷՅՐ» ավիաընկերությունից։ Հետաձգված թռիչքի պատճառը Ջերմուկի եղանակային պայմաններն են. այս պահին այնտեղ մառախլապատ է։ «Ինքնաթիռը ցածր է թռչում, որի պատճառով չվերթը չի իրականացվել։ Տոմսեր գնած ուղևորների հետ կապ ենք հաստատել, համապատասխան գործողությունները կատարվում են, ցանկացած թռիչքի համար փոփոխում ենք տոմսերը կամ գումարը վերադարձնում»,- մանրամասնեցին ավիաընկերությունից։ Այս պարագայում, ...
Կարդալ ավելին »EQA և EQB․ նոր էլեկտրական քրոսովերներ՝ Mercedes-Benz-ից
Mercedes-Benz-ը ներկայացրել է նորացված EQA և EQB էլեկտրական քրոսովերները 2024 մոդելային տարվա համար: Նորույթները ստացել են մի փոքր փոփոխված դիզայն և բարելավված սարքավորումներ: Այդ մասին հայտնում է Carscoops-ը։ Նորացված Mercedes-Benz EQA-ն և EQB-ն ստացել են ջերմափոխանակչի նոր կեղծ ճաղավանդակ: Դրա վրա պատկերված են բրենդի բազմաթիվ փոքր լոգոներ, հաղորդում է Focus-ը։Էլեկտրական քրոսովերները թեթևակի փոփոխված առջևի և հետևի թափարգելներ ունեն: Բացի այդ, ...
Կարդալ ավելին »Նավթի գներն աճել են. 25-08-23
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինն աճել է 0.81%-ով և կազմել 79.24 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինն աճել է 0.68%-ով և կազմել 83.52 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...
Կարդալ ավելին »LME. գունավոր մետաղների գներ. 25-08-23
Լոնդոնի մետաղների բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում գունավոր մետաղների ֆյուչերսների (3 ամիս) համար սահմանվել են հետևյալ գները. Ալյումինի գինը նվազել է 0.78%-ով և կազմել 2163.00 դոլար, պղնձի գինը նվազել է 0.14%-ով և կազմել 8394.00 դոլար, կապարի գինն աճել է 0.51%-ով և կազմել 2189.00 դոլար, նիկելի գինը նվազել է 0.84%-ով և կազմել 20600.00 դոլար, անագի գինն աճել է 0.19%-ով և կազմել 25875.00 ...
Կարդալ ավելին »NYMEX. թանկարժեք մետաղների գներ. 25-08-23
NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինը նվազել է 0.40%-ով և կազմել 1941.00 դոլար, արծաթի գինը նվազել է 1.03%-ով և կազմել 24.09 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 0.13%-ով և կազմել 939.30 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ