Լուրեր

Czech Airlines-ը վերսկսում է Պրահա-Երևան թռիչքները

Czech Airlines ավիաընկերությունը հոկտեմբերի 2-ից վերսկսում է Պրահա-Երևան- Պրահա երթուղով չվերթները: Ինչպես տեղեկանում ենք «Արմենիա» միջազգային օդանավակայանների տարածած հաղորդագրությունից, չվերթները կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի և հինգշաբթի:

Կարդալ ավելին »

Հնդկաստանում G20-ի գագաթնաժողովին մակակներին կվախեցնեն ստվարաթղթով և ճիչերով

Դելիի Ազգային մայրաքաղաքային շրջանի իշխանությունները ծրագրում են «Մեծ քսանյակի» գագաթնաժողովի ժամանակ մակակներին վախեցնել ստվարաթղթից պատրաստված լանգուրներով և հատուկ պատրաստված մասնագետներով, որոնք կնմանակեն նրանց աղաղակը: Այդ մասին հաղորդում է ТАСС գործակալությունը՝ վկայակոչելով քաղաքի Անտառտնտեսության վարչությանը։ Մակակները մշտապես հոգսեր են պատճառում քաղաքային իշխանություններին։ Նրանք մեծ խմբերով տեղավորվում են զբոսաշրջիկների շրջանում տարածված օբյեկտներում կամ մարդաշատ վայրերում՝ դրանով իսկ խանգարելով տրանսպորտի երթևեկությանը: Հաճախ են կենդանիների ագրեսիվ պահվածքի դեպքերը, ...

Կարդալ ավելին »

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Վահագն Հայրապետյանին` ծննդյան 55-ամյակի առիթով

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ջազմեն, դաշնակահար Վահագն Հայրապետյանի ծննդյան 55-ամյակի առիթով: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի պարոն Հայրապետյան, սիրելի Վահագն. Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 55-ամյակի առիթով: Դուք առանձնահատուկ վաստակ ունեք Հայաստանում ջազային, և ընդհանրապես, երաժշտարվեստի զարգացման և մատուցման գործում: Ձեր նվիրումը երաժշտությանը, արվեստին, ստեղծագործական Ձեր կերպարը մեր մշակութային կյանքում կարևոր ...

Կարդալ ավելին »

Քննարկվում է հայկական ապրանքներն Իրանով արաբական երկրներ և Հնդկաստան արտահանելու տարբերակը

Իրանում Հայաստանի առևտրային կցորդ Վարդան Կոստանյանն անդրադարձել է հայ-իրանական տնտեսական համագործակցությանը, ազատ տնտեսական գոտիների աշխատանքին, ապրանքաշրջանառության տեմպերին, ինչպես նաև երկու երկրների միջև իրականացվող կարևոր լոգիստիկ ծրագրերին։  Վերջերս Հայաստան էր ժամանել Իրանի նախագահի խորհրդական, ԻՀՀ ազատ տնտեսական գոտիների գերագույն խորհրդի գլխավոր քարտուղար Հոջաթոլլահ Աբդոլմալեքիի գլխավորած պատվիրակությունը։ Հայաստանի և Իրանի երկկողմ առևտրաշրջանառությունը աշխուժացնելու նպատակով Երևանում բացված ցուցահանդեսի շրջանակում Իրանի յոթ ազատ առևտրի ...

Կարդալ ավելին »

Նավթի գներն աճել են. 30-08-23

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինն աճել է 1.81%-ով և կազմել 81.50 դոլար։ Լոնդոնի IСE (Inter Continental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինն աճել է 1.65%-ով և կազմել 85.77 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 ...

Կարդալ ավելին »

NYMEX. թանկարժեք մետաղների գներ. 30-08-23

NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինն աճել է 0.59%-ով և կազմել 1964.70 դոլար, արծաթի գինն աճել է 1.27%-ով և կազմել 24.69 դոլար, իսկ պլատինի գինը չի փոխվել և կրկին կազմել է 974.20 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա ...

Կարդալ ավելին »

LME. գունավոր մետաղների գներ. 30-08-23

Լոնդոնի մետաղների բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում գունավոր մետաղների ֆյուչերսների (3 ամիս) համար սահմանվել են հետևյալ գները. Ալյումինի գինը նվազել է 0.02%-ով և կազմել 2160.00 դոլար, պղնձի գինը նվազել է 0.29%-ով և կազմել 8396.00 դոլար, կապարի գինը նվազել է 0.55%-ով և կազմել 2154.00 դոլար, նիկելի գինը նվազել է 2.37%-ով և կազմել 20600.00 դոլար, անագի գինը նվազել է 2.01%-ով և կազմել 25060.00 ...

Կարդալ ավելին »

Ամերիկյան ինդեքսներն աճել են․ 30-08-23

ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.85%-ով և կազմել 34852.67 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.35%-ով և կազմել 4433.31 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 1.74%-ով և կազմել 13943.76 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի ...

Կարդալ ավելին »

Եվրոպական ինդեքսներն աճել են․ 30-08-23

Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.88%-ով և կազմել 15930.88 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.67%-ով և կազմել 7373.43 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 1.72%-ով և կազմել 7464.99 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 0.19%-ով և կազմել 1059.98 կետ:

Կարդալ ավելին »

Հունաստանում անտառային հրդեհները խոշորագույնն են ԵՄ պատմության մեջ

Հունաստանում հրշեջները պայքարում են երկրի հյուսիս-արևելքում ԵՄ պատմության մեջ խոշորագույն անտառային հրդեհների դեմ։ Ինչպես հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը, այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Բալաշ Ույվարին։ «Սա ԵՄ-ում երբևէ գրանցված ամենամեծ հրդեհն է»,-  ասել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը։ Նա նշել է, որ դեռևս չի հաջողվում վերահսկել կրակի տարածումը։ Նրա խոսքով ՝ ԵՄ-ն Հունաստանին օգնություն ցուցաբերելու համար ուղարկել է 11 ինքնաթիռ և ...

Կարդալ ավելին »
ajax-loader