Լուրեր

Տաթև համայնքի նախկին ղեկավարի` համայնքապատկան 4,5 մլն դրամի հափշտակության դեպքի cն ավարտվել է

Ավարտվել է Սյունիքի մարզի Տաթև համայնքի նախկին ղեկավարի կողմից՝ իրեն վստահված խոշոր չափերով գույքը հափշտակելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն։ «ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ Տաթև համայնքի նախկին ղեկավարը, 2016թ. փետրվարից մինչև 2021թ. փետրվարն ...

Կարդալ ավելին »

Bitcoin-ի փոխարժեքն աճել է. 04-09-23

Աշխարհի խոշորագույն թվային արժույթների փոխարժեքները սեպտեմբերի 4-ի ժամը 10:30-ի դրությամբ. Bitcoin-ի (BTC) փոխարժեքը դրամի նկատմամբ աճել է 0.54%-ով և կազմել 10,015,995.91 դրամ, ԱՄՆ դոլարի նկատմամբ Bitcoin-ի փոխարժեքն աճել է 0.54%-ով և կազմել 25,954.90 դոլար: Ethereum-ի (ETH) փոխարժեքն աճել է 0.25%-ով և կազմել 1,637.25 դոլար, ETH/BTC փոխարժեքը՝ 0.063080382 (-0.28%): Bitcoin Cash-ի (BCH) փոխարժեքը նվազել է 2.42%-ով և կազմել 194.66 դոլար, BCH/BTC ...

Կարդալ ավելին »

Դրամի փոխարժեք` ՀՀ բանկեր. 04-09-23

ՀՀ բանկերի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները սեպտեմբերի 4-ի դրությամբ հետևյալն են. Անկանխիկ Անկանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 383.50 դրամ (+0.00 դր.), վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 388.00 դրամ (+0.00 դր.): Անկանխիկ Եվրոյի առքի ամենաբարձր փոխարժեք՝ 412.00 դրամ (-3.00 դր.) և վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 420.00 դրամ (-2.00 դր.): Անկանխիկ Ռուբլու առքի ամենաբարձր փոխարժեք՝ 3.98 դրամ (+0.00 դր.), իսկ վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 4.08 դրամ (+0.00 դր.): Կանխիկ Կանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 385.00 դրամ (+1.00 ...

Կարդալ ավելին »

Ադրբեջանական զինուժը Սարուշենի ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք

Սեպտեմբերի 4- ին, ժամը 10:10-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Սարուշենի ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք։ Ինչպես տեղեկանում ենք ԱՀ ՊԲ տարածած հաղորդագրությունից, ադրբեջանական զինուժը հերթական անգամ թիրախավորել է գյուղատնտեսական աշխատանքներ կատարող կոմբայնը։ Հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմում տուժածներ չկան։

Կարդալ ավելին »

Դիլիջանի թունելը ժամանակավորապես փակ է

Սեպտեմբերի 4-ին, ժամը 09։00-ից 18։00-ն Դիլիջանի թունելը, ավտոճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված, ժամանակավորապես փակ է․ գործում է Ծովագյուղ-Սեմյոնովկա այլընտրանքային ավտոճանապարհը։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածին գործում են երթևեկության սահմանափակումներ: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների ...

Կարդալ ավելին »

Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել թիվ 18 դպրոցի բացմանը (տեսանյութ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Երևանի Մուրացանի անվան թիվ 18 հիմնական դպրոցի բացման արարողությանն ու առաջին դասարանցիների նորամուտին նվիրված միջոցառմանը: Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում` կից հրապարակելով տեսանյութ։ «Դպրոցի նախկին շենքը քանդվել է, վերակառուցման ժամանակ պահպանվել է միայն նախկին շենքի ճակատային պատը, որը պատմամշակութային արժեք ունի: Նոր շենքն ամբողջությամբ կառուցվել է երկաթբետոնե կոնստրուկտիվ լուծումներով: Շենքի ...

Կարդալ ավելին »

ՊՆ-ն` երկու վիրավոր զինծառայողների առողջական վիճակի մասին

Վիրավոր զինծառայողներից մեկի (Նարեկ Պողոսյանի) վիճակը գնահատվում է կայուն, մյուս վիրավոր զինծառայողի վիճակը՝ միջին ծանրության։ Այդ մասին հայտնել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։ «Նրանց կյանքին այս պահին վտանգ չի սպառնում։ Երկու զինծառայողներն էլ գտնվում են բժիշկների հսկողության տակ»,- նշել է Թորոսյանը։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 1-ին՝ ժամը 07:50-ից, ադրբեջանական զինուժը ինտենսիվ կրակ է բացել Սոթքի և Նորաբակի շրջաններում տեղակայված հայկական ...

Կարդալ ավելին »

Հայաստանի ազգային հավաքականը սկսել է մարզական հավաքը Թուրքիայի և Խորվաթիայի դեմ խաղերին ընդառաջ

Հայաստանի ազգային հավաքականը սկսել է մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: Այդ մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։ Սեպտեմբերի 3-ին հավաքին միացել էին հետևյալ ֆուտբոլիստները՝ Օգնյեն Չանչարևիչ – «Ալաշկերտ»  Արսեն Բեգլարյան – «Արարատ-Արմենիա»  Վարազդատ Հարոյան – «Աստանա»Կամո Հովհաննիսյան – «Աստանա»Ժիրայր Մարգարյան – «Ուրարտու» Էրիկ Փիլոյան – «Ուրարտու» Սերգեյ Մուրադյան – «Նոա» Տարոն Ոսկանյան – «Ալաշկերտ»Վբեյմար Անգուլո – «Ալաշկերտ» Արտակ Դաշյան – «Փյունիկ» Հովհաննես Հարությունյան – «Փյունիկ» Արթուր Սերոբյան – ...

Կարդալ ավելին »

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի առաջին փոխնախագահը կժամանի Հայաստան

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի  առաջին փոխնախագահ և Հաճախորդների ծառայությունների խմբի ղեկավար Յուրգեն Ռիգտերինկը  մեկշաբաթյա այց կկատարի Հարավային Կովկասի տարածաշրջան: Ինչպես հաղորդում է ՎԶԵԲ-ի մամուլի ծառայությունը, այցը կմեկնարկի  Հայաստանում,  այնուհետև կշարունակվի Վրաստանում  և կավարտվի Ադրբեջանում։ Առաջին փոխնախագահ Ռիգտերինկը, ՎԶԵԲ-ի Արևելյան Եվրոպայի ու Կովկասի գծով գործադիր տնօրեն Մատեո Պատրոնեի ուղեկցությամբ կհանդիպի պետական պաշտոնյաների, կենտրոնական բանկերի ղեկավար կազմի, բիզնես առաջնորդների և յուրաքանչյուր երկրում միջազգային ֆինանսական կազմակերպությունների ...

Կարդալ ավելին »

Շախմատի կայծակնային մրցաշար և ցուցահանդես՝ նվիրված Մոսկվայի 876- ամյակին

Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնում (ՄՄԳԿ) մեկնարկել են Մոսկվայի 876-ամյակին նվիրված միջոցառումները, որի շրջանակում տեղի ունեցավ Հայաստանի շախմատի ակադեմիայի հետ կազմակերպվող շախմատի 4-րդ ամենամյա մրցաշարը և Մոսկվայի պատմությանը նվիրված ցուցահանդեսի բացումը։ Ինչպես տեղեկանում ենք «Դոմ Մոսկվի» կենտրոնի տարածած հաղորդագրությունից, 150  շախմատիստներ մրցել են 13 տուրերում՝ շրջանաձև մրցակարգով։ Եզրափակչում էին 6 մարզիկներ, որոնք մրցեցին 8 միջազգային գրոսմայստերների հետ: Մասնակիցների թվում էր ...

Կարդալ ավելին »
ajax-loader