Ռուսաստանը առաջիկա տարիներին կդառնա Թուրքիայի խոշորագույն առևտրային գործընկերը, և երկու երկրների նախագահների հայտարարություններն առևտրաշրջանառությունը մինչև 100 միլիարդ դոլարի հասցնելու մտադրության մասին հաստատում են այդ միտումը։ Նման կարծիք ՏԱՍՍ-ին հայտնել է Թուրքիայի արտաքին քաղաքականության ինստիտուտի տնօրեն Հուսեյն Բաղջին՝ մեկնաբանելով սեպտեմբերի 4-ին Սոչիում երկու երկրների նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Վլադիմիր Պուտինի միջև կայացած բանակցությունները։ «Առևտրի աճի հեռանկարների վերաբերյալ Սոչիում արված հայտարարություններից ...
Կարդալ ավելին »Լուրեր
Գնաճը Հայաստանում կազմել է 3,1 տոկոս
Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում այս տարվա առաջին 8 ամսվա ընթացքում (հունվար-օգոստոս) նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրանցվել է 3,1 տոկոսի գնաճ: Ընդ որում, սննդամթերք եւ ոչ ալկոհոլային խմիչքներ բաժնում գնաճը կազմել է 1,2 տոկոս: Ծխախոտի եւ ալկոհոլային խմիչքների գներն աճել են 8,6 տոկոսով, հագուստն ու կոշիկը՝ 6,2 տոկոսով: Կոմունալ ծառայությունները (գազ, ջուր, էլեկտրաէներգիա) եւ վառելիքի այլ տեսակների գները այս տարվա ...
Կարդալ ավելին »Փոխվել է Երևան-Կապան չվերթի ժամանակացույցը
Երևան-Կապան-Երևան կանոնավոր չվերթի ժամանակացույցը փոխվել է։ Այդ մասին տեղեկացնում է ԶՊՄԿ ֆեյսբուքյան էջը։ «Հարգելի գործընկերներ, օգտատերեր սեպտեմբերի 8-ից փոխվել է Երևան-Կապան-Երևան կանոնավոր չվերթի ժամանակացույցը․ Երևան՝ Զվարթնոց օդանավակայան 10:00 Կապան՝ Սյունիք օդանավակայան 12:00 Այլ պայմաններին ծանոթանալու և տոմսեր ձեռք բերելու համար կարող եք զանգահարել երթուղին սպասարկող «Նովէյր» ավիաընկերության գրասենյակ` 060 40 40 40 հեռախոսահամարով։ Հիշեցնենք, որ մեկ ուղղությամբ տոմսի արժեքը 20 ...
Կարդալ ավելին »Եվրոպական ինդեքսները նվազել են. 07-09-23
Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.19%-ով և կազմել 15741.37 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.84%-ով և կազմել 7194.09 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.16%-ով և կազմել 7426.14 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 1.18%-ով և կազմել 1038.58 կետ:
Կարդալ ավելին »Մահացել է Ալբերտ Ազարյանը
94 տարեկանում մահացել է լեգենդար մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի, Ասիական խաղերի, Եվրոպայի չեմպիոն Ալբերտ Ազարյանը։ Այդ մասին հայտնել է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանը: «Սիրելի հայրենակիցներ, խոր վշտով պիտի տեղեկացնեմ, որ քիչ առաջ կյանքի 94-րդ տարում իր մահկանացուն կնքեց բոլոր ժամանակների մեծագույն հայ մարզիկ ԱԼԲԵՐՏ ԱԶԱՐՅԱՆԸ: Պատիվ և երջանկություն էր լինել ՔՈ ժամանակակիցը, հանգչիր խաղաղությամբ սիրելի՜ վարպետ»,- գրել ...
Կարդալ ավելին »Սեպտեմբերի 12-15-ը Երևանում կանցկացվի «Օպերա բաց երկնքի տակ» ծրագիրը
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է ներկա լինելու բացառիկ մշակութային իրադարձության: Ինչպես հայտնում է Երևանի քաղաքապետարանը, սեպտեմբերի 12-ից 15-ն առաջին անգամ Երևանում՝ Թումոյի այգում, Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոնը՝ մաեստրո Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ, կներկայացնի «Օպերա բաց երկնքի տակ» բացառիկ ծրագիրը: Սեպտեմբերի 12-ին և 13-ին՝ կներկայացվի հայկական օպերային արվեստի գլուխգործոց՝ Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան Սեպտեմբերի 14-ին՝ կցուցադրվի Ջուզեպպե Վերդիի հռչակավոր «Տրավիատա» օպերային ...
Կարդալ ավելին »Խաչիկ գյուղում 7-րդ անգամ կանցկացվի Գաթայի փառատոնը
Վայոց Ձորի Խաչիկ գյուղում սեպտեմբերի 23-ին արդեն 7-րդ անգամ կանցկացվի ավանդույթ դարձած Գաթայի փառատոնը։ Համայնքում առաջին անգամ փառատոն անցկացվել է 2013 թվականին, այդ ժամանակ այն կոչվել է Խաչիկ գյուղի տոն։ Հաջորդ տարի որոշում է կայացվել այն վերանվանել և դարձնել Գաթայի փառատոն։ Հրավիրած ասուլիսին միջոցառման կազմակերպիչ «Արփա» բնապահպանական հիմնադրամի տնօրեն Արուս Ներսիսյանը նշեց, որ փառատոնը գյուղում սպասված իրադարձություն է։ «Փառատոնն ավարտվելուց հետո ...
Կարդալ ավելին »Բհարաթ․ Հնդկաստանը փոխում է երկրի պաշտոնական անվանումը
նդկաստանի կառավարությունը մտադիր է փոխել երկրի պաշտոնական անվանումը և վերադարձնել նախկին անվանումը՝ «Բհարաթ»։ Այդ մասին տեղեկացնում է հնդկական The Economic Times պարբերականը։ Նշվում է, որ համապատասխան բանաձևը կարող է ներկայացվել խորհրդարանի արտահերթ նիստում, որը տեղի կունենա սեպտեմբերի 18-ից 22-ը։ Հնդկաստանի կոնգրեսի ղեկավար Ջայրամ Ռամեշը հաստատել է, որ G20-ի ընթրիքի պաշտոնական հրավերները Հնդկաստանի նախագահի անունից ուղարկվել են «Բհարաթի նախագահ» ձևով՝ սովորական ...
Կարդալ ավելին »Դիլիջանում կանցկացվի «Արվեստների և արհեստների» փառատոնը
Մեկ տեղում ծանոթանալ Հայաստանի, գյուղական և քաղաքային ֆոլկլյորին, ավանդույթներին, զբոսաշրջային գրավչություններին, արհեստին, արվեստին և ազգային խոհանոցին. Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում սեպտեմբերի 9-ին կանցկացվի «Արվեստների և արհեստների» փառատոնը։ Հրավիրած ասուլիսին «Մշակույթի և տուրիզմի պրոպագանդման հիմնադրամ»-ի նախագահ Մարիա Մինասյանը տեղեկացրեց, որ բոլոր մարզերը կներկայացնեն դեկորատիվ կիրառական արվեստի բացառիկ նմուշներ, գորգարվեստ, ասեղնագործություն, փայտարվեստ, դարբնագործություն, ազգային տարազներ, տիկնիկագործություն, կերպարվեստ, զարդեր և այլն։ Առանձին տաղավարներով ներկայացված ...
Կարդալ ավելին »3 500 572 դրամ՝ «ՍՕՍ-Մանկական Գյուղեր»-ին
«Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակում օգոստոսին «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամին է նվիրաբերվել 3 50 ․572 դրամ։ Սեպտեմբերի ընթացքում կուտակված «մի դրամների» ամբողջ գումարը կուղղվի «Հայքն աշխարհին» կրթական ծրագրին, որի նպատակն է Արցախի երիտասարդների համար ստեղծել հնարավորություն նախ ստանալ համապատասխան կրթություն, ապա, ապրելով Արցախում, աշխատել առցանց միջազգային կազմակերպություններում՝ հեռավար կարգով։ «Արցախի շրջափակման պայմաններում նման ծրագրերի իրականացումը խիստ կարևոր է։ Մենք փորձում ...
Կարդալ ավելին »