Ռուսաստանը կարող է դառնալ Թուրքիայի ամենամեծ առևտրային գործընկերը

Ռուսաստանը առաջիկա տարիներին կդառնա Թուրքիայի խոշորագույն առևտրային գործընկերը, և երկու երկրների նախագահների հայտարարություններն առևտրաշրջանառությունը մինչև 100 միլիարդ դոլարի հասցնելու մտադրության մասին հաստատում են այդ միտումը։ Նման կարծիք ՏԱՍՍ-ին հայտնել է Թուրքիայի արտաքին քաղաքականության ինստիտուտի տնօրեն Հուսեյն Բաղջին՝ մեկնաբանելով սեպտեմբերի 4-ին Սոչիում երկու երկրների նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Վլադիմիր Պուտինի միջև կայացած բանակցությունները։

«Առևտրի աճի հեռանկարների վերաբերյալ Սոչիում արված հայտարարություններից կարելի է եզրակացնել, որ Ռուսաստանը 5-10 տարվա ընթացքում կդառնա Թուրքիայի խոշորագույն առևտրային գործընկերը»,- ասել է փորձագետը:

Նրա կարծիքով՝ երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների դինամիկ զարգացման գործոններից մեկը Էրդողանի և Պուտինի անձնական հարաբերություններն են։ Բացի այդ՝ փորձագետը կարևոր է համար Թուրքիայի՝ ՌԴ դեմ կիրառվող պատժամիջոցներին չմիանալու հանգամանքը, որի արդյունքում երկու երկրների հարաբերություններն ավել են լավացել:

Հիշեցնենք՝ Սոչիում կայացած մամուլի ասուլիսում Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ Ռուսաստանի հետ տարեկան ապրանքաշրջանառությունը շուտով 62 միլիարդ դոլարից կհասնի 100 միլիարդ դոլարի։ ՌԴ նախագահն իր հերթին ասել է, որ անցյալ տարի երկու երկրների միջև առևտուրն աճել է 86%-ով՝ հետագա աճի միտմամբ:

ajax-loader