Լուրեր

Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա սեպտեմբերի 11-ի համեմատ ցածր է մնում 15 սմ-ով

 2023 թվականի սեպտեմբերի 11-ի դրությամբ Սևանա լիճը ծովի մակերևույթից գտնվել է 1900 մետր 36 սանտիմետր բարձրության վրա, ինչը 15 սանտիմետրով ցածր է մնում նախորդ տարվա նույն օրվա ընթացքում գրանցված նիշից։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից, 2023 թվականի հունվարից մինչև սեպտեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում Արփա-Սևան թունելային ջրատարով Սևանա լիճ է տեղափոխվել 87 միլիոն 805 հազար խորանարդ մետր ջուր, իսկ ...

Կարդալ ավելին »

Ադրբեջանը կրկին ապատեղեկատվություն է տարածել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել։ Այդ մասին նշված է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ;   «Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե սեպտեմբերի 12-ին ժամը 11։25-ի սահմաններում Հայաստանի Հանրապետության ԶՈՒ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,-ասված է հաղորդագրության մեջ;

Կարդալ ավելին »

Շաբաթվա ընթացքում օդի ջերմաստիճանը կնվազի, ապա՝ աստիճանաբար կբարձրանա

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 12-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 13-14-ին, 16-17-ին՝ առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, 12-ին՝ առանձին հատվածներում՝ ինտենսիվ, առանձին վայրերում հնարավոր է նաև մառախուղ։ Այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևույթաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Սեպտեմբերի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան 2-4 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 12-ի ցերեկը ...

Կարդալ ավելին »

Եվրահանձնաժողովը նվազեցրել է ԵՄ-ում և եվրագոտում տնտեսական աճի կանխատեսումը

Եվրահանձնաժողովը երկուշաբթի հրապարակված ամառային տնտեսական կանխատեսման մեջ 2023 թվականին Եվրամիության ՀՆԱ-ի աճի գնահատականը 1 տոկոսից իջեցրել է մինչեւ 0,8 տոկոս, իսկ 2024 թվականին՝ 1,7 տոկոսից մինչեւ 1,4 տոկոս, ասված է ԵՀ-ի մամուլի տեղեկագրում: «ԵՄ-ի տնտեսությունը շարունակում է աճել, թեեւ ավելի փոքր տեմպերով։ Կանխատեսումը վերանայում է 2023 թվականին ԵՄ տնտեսության աճի տեմպերի նվազման ուղղությամբ ՝ մինչեւ 0,8 տոկոս ՝ գարնանային կանխատեսման ...

Կարդալ ավելին »

ԱԺ-ն ընդունեց խաղային քարտերը դրամական միջոցներով համալրելու հնարավորությունները սահմանափակող նախագիծը

Հայաստանի ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց շահումով խաղերի վերաբերյալ օրենքի նախագիծը, որ սահմանափակում է խաղային քարտերին դրամական միջոցների համալրման հնարավորությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգմավորների ներկայացրած «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում լրացում կատարելու մասին և «Վիճակախաղերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 67 կողմ, 33 ձեռնպահ ձայներ: Նախագծով սահմանվում ...

Կարդալ ավելին »

Վրաստանն առանց վիզայի ռեժիմ է սահմանել Չինաստանի համար

Վրաստանը սեպտեմբերի 11-ից անայցագիր ռեժիմ է սահմանել Չինաստանի քաղաքացիների համար։ Այդ մասին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է կառավարության նիստում։ «Մենք որոշում ենք ընդունել, որպեսզի այսօրվանից Չինաստանի քաղաքացիների համար գործի անայցագիր ռեժիմ։ Այսօր ես կհրապարակեմ համապատասխան կարգադրությունը, և, անկասկած, դա կարևոր կլինի և կխրախուսի է՛լ ավելի մեծ թվով զբոսաշրջիկների ժամանումը Վրաստան», – Ղարիբաշվիլիի խոսքերն է մեջբերում Sputnik գործակալության վրացական ծառայությունը: Վրաստանի ...

Կարդալ ավելին »

Եվրոպական ինդեքսներն աճել են․ 12-09-23

Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.39%-ով և կազմել 15800.99 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.52%-ով և կազմել 7278.27 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.25%-ով և կազմել 7496.87 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 2.08%-ով և կազմել 1033.50 կետ:

Կարդալ ավելին »

Ամերիկյան ինդեքսներն աճել են. 12-09-2

ԱՄՆ ֆոնդային բորսաների սեպտեմբերի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.25%-ով և կազմել 34663.72 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.67%-ով և կազմել 4487.46 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 1.14%-ով և կազմել 13917.89 կետ:Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի և ...

Կարդալ ավելին »

Վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվել է 0.5 տոկոսային կետով

Սեպտեմբերի 12-ին տեղի է ունեցել ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է՝ իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով 9.75 %, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը` 11.25 %, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 8.25 %: ՀՀ ԿԲ

Կարդալ ավելին »

LME. գունավոր մետաղների գներ. 12-09-23

Լոնդոնի մետաղների բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում գունավոր մետաղների ֆյուչերսների (3 ամիս) համար սահմանվել են հետևյալ գները. Ալյումինի գինն աճել է 0.64%-ով և կազմել 2195.00 դոլար, պղնձի գինն աճել է 1.43%-ով և կազմել 8360.00 դոլար, կապարի գինն աճել է 1.17%-ով և կազմել 2245.00 դոլար, նիկելի գինն աճել է 0.67%-ով և կազմել 20260.00 դոլար, անագի գինն աճել է 0.49%-ով և կազմել 25775.00 ...

Կարդալ ավելին »
ajax-loader