Լուրեր

Բաքուն Մոսկվային տեղեկություն է տրամադրում գործողության իրականացման մասին. Զախարովա

Ռուսաստանը կապ է հաստատել Ադրբեջանի հետ՝  Լեռնային Ղարաբաղում իրականացվող ռազմական գործողությունների առնչությամբ։ Մամուլի ասուլիսի ժամանակ այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Բաքուն Մոսկվային տեղեկատվություն է տրամադրում գործողության իրականացման մասին»,-նշել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:

Կարդալ ավելին »

ՊՆ-ն պաշտոնապես հերքում է ԼՂ-ում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներ, ռազմական տեխնիկա լինելու մասին Ադրբեջանի կեղծ պնդումը

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հերքում է Ադրբեջանի այն կեղծ պնդումը, թե Լեռնային Ղարաբաղում առկա են ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներ, ռազմական տեխնիկա և անձնակազմ: «ՀՀ ՊՆ-ն բազմիցս, այժմ ևս հայտարարում է, որ ՀՀ-ն Լեռնային Ղարաբաղում բանակ չունի»,- հաղորդագրության մեջ նշել է ՊՆ-ն՝ նկատելով, որ Ադրբեջանն իր պաշտոնական հաղորդագրություններում բազմիցս շահարկում է իր այդ կեղծ թեզը։

Կարդալ ավելին »

Արցախում բնակիչներին հորդորում են մնալ ապաստարաններում, համացանցում տեսանյութեր և լուսանկարներ չհրապարակել

Խնդրում և հորդորում ենք մնալ ապաստարաններում: Այդ մասին Արցախի բնակչությանն ուղղված հայտարարություն է տարածել Արցախի տեղեկատվական շտաբը:   «Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ, օգտագործում է հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։ Խնդրում և հորդորում ենք մնալ ապաստարաններում, ձեռնպահ մնալ համացանցում տեսանյութերի և լուսանկարների հրապարակումից` հետևելով միայն պաշտոնական լրահոսին»,- ասված է հայտարարության մեջ: Սեպտեմբերի 19-ին Արցախի Պաշտպանության բանակը տեղեկացրել ...

Կարդալ ավելին »

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ․ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղին հասցնում է հրթիռահրետանային հարվածներ

Ադրբեջանական զինուժը սեպտեմբերի 19֊ ին` ժամը 13։00֊ի սահմաններում, Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ պարբերաբար հանդես կգա լրացուցիչ հաղորդագրություններով։

Կարդալ ավելին »

Հայաստանի սահմաններին այս պահի դրությամբ հարաբերականորեն կայուն է. ՊՆ

Իրադրությունը Հայաստանի Հանրապետության սահմաններին ժամը 14:00-ի դրությամբ հարաբերականորեն կայուն է։ Այդ մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը: Սեպտեմբերի 19-ին Արցախի Պաշտպանության բանակը տեղեկացրել է, որ Ադրբեջանն Ասկերանի ուղղությամբ ականանետ է կիրառել, Ժամը 13։20-ի սահմաններում ԼՂ  բնակիչներից տեղեկություններ են ստացվել, որ գնդակոծության ձայներ են լսվում նաև Ստեփանակերտում։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նույնպես հաղորդագրություն է տարածել այդ մասին՝ փաստացի չթաքցնելով ԼՂ տարածքում ռազմական գործողություն իրականացնելու փաստը:

Կարդալ ավելին »

Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել ԼՂ դեմ. հրետակոծվում են մայրաքաղաքը, քաղաքներն ու գյուղերը

Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի Հանրապետության դեմ: Այդ մասին տեղեկանում է Հայաստանում Արցախի ներկայացուցչության տարածած հաղորդագրությունից: Ներկա պահին հրետակոծովում են մայրաքաղաք Ստեփանակերտը, այլ քաղաքներն ու գյուղերը։ Սեպտեմբերի 19-ին Արցախի Պաշտպանության բանակը տեղեկացրել է, որ Ադրբեջանն Ասկերանի ուղղությամբ ականանետ է կիրառել, Ժամը 13։20-ի սահմաններում ԼՂ  բնակիչներից տեղեկություններ են ստացվել, որ գնդակոծության ձայներ են լսվում նաև Ստեփանակերտում։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նույնպես ...

Կարդալ ավելին »

«Պոբեդա» ավիաընկերությունը մեկնարկում է Սոչի-Գյումրի-Սոչի չվերթերը

«Պոբեդա» ավիաընկերությունը հոկտեմբերի 29-ից մեկնարկում է Սոչի- Գյումրի-Սոչի երթուղով չվերթերը: Այդ մասին տեղեկանում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ»-ի տարածած հաղորդագրությունից: «Չվերթերը կիրականացվեն շաբաթական չորս չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի, հինգշաբթի, ուրբաթ և կիրակի օրերին Սոչիի միջազգային օդանավակայանից դեպի Գյումրիի «Շիրակ» միջազգային օդանավակայան»,- նշված է հաղորդագրության մեջ:

Կարդալ ավելին »

ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 7 բուժառու

Արցախի Հանրապետության «Հանրապետական բժշկական կենտրոն»-ից սեպտեմբերի 19-ին 7 բուժառու՝ ուղեկցողների հետ միասին, անհետաձգելի մասնագիտացված բժշկական օգնություն ստանալու համար, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Ինչպես  տեղեկանում ենք Արցախի առողջապահության նախարարության տարածած հաղորդագրությունից, նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Արցախ վերադարձնել 6 բուժառուների՝ ուղեկցողների հետ միասին, ովքեր ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ ...

Կարդալ ավելին »

Վրաստանն ու Պերուն համաձայնագիր են ստորագրել անայցագիր ռեժիմի վերաբերյալ

Վրաստանի և Պերուի արտաքին գործերի նախարարներ Իլյա Դարչիաշվիլին և Անա Սեսիլիա Գերվասի Դիասը համաձայնագիր են ստորագրել երկու երկրների միջև անայցագիր ռեժիմի վերաբերյալ: Այդ մասին հաղորդել է Վրաստանի արտգործնախարարության մամուլի ծառայությունը։ «Վրաստանի և Պերուի Հանրապետության միջև ձևակերպվել է անայցագիր ռեժիմի մասին համաձայնագիր», – մեջբերում է ТАСС-ը հատված հաղորդագրությունից։ Նախարարների հանդիպումը, որի ժամանակ ստորագրվել է փաստաթուղթը, տեղի է ունեցել Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ...

Կարդալ ավելին »

Սուբվենցիոն ծրագրով կլուծվի Ստեփանավանի մի շարք բնակավայրերի ջեռուցման հարցը. ՏԿԵՆ

Ստեփանավան համայնքում 2023 թվականի սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքները լայն թափով շարունակվում են: Այդ մասին հայտնում են ՏԿԵ նախարարությունից: Պետություն-համայնք ներդրմամբ իրականացվում են Սոս Սարգսյանի անվան մշակույթի պալատի վերանորոգման աշխատանքները՝ 212.791.958 ՀՀ դրամ ընդհանուր արժեքով, որից 50 %-ը հատկացրել է պետությունը, 50 %-ը՝ համայնքը: Արված է աշխատանքների 40 %-ը: Այս ծրագրով կլուծվի նաև մշակույթի պալատի կարևոր խնդիրներից մեկը՝ ջեռուցման հարցը: Ջեռուցման ...

Կարդալ ավելին »
ajax-loader