44-օրյա պատերազմի ժամանակ Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնում ցուցադրվող ձեռագրերի կրկնօրինակները, Արցախի պատմությանն առնչվող հազվագյուտ վավերագրերն ու հնատիպ գրքերը տեղափոխվել են Մաշտոցյան Մատենադարան։Այդ մասին հաղորդագրություն է տարածել Մատենադարանը՝ վստահեցնելով, որ բոլոր բնօրինակները Մաշտոցյան Մատենադարանի պահոցում են։Հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ պատերազմից հետո կրկնօրինակների մի մասը կրկին վերադարձվել է Գանձասար։ Այժմ այնտեղ գտնվում են միայն ձեռագրերի կրկնօրինակները։
Կարդալ ավելին »Լուրեր
Նյու Յորքի դատարանը Դոնալդ Թրամփին մեղավոր է ճանաչել խարդախության համար
Նյու Յորքում դատավորը ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին մեղավոր է ճանաչել խարդախության մեջ։ Ըստ դատավորի վճռի՝ Թրամփն ուռճացրել է իր ակտիվների արժեքը և կարողության չափը 10 տարի շարունակ, որպեսզի ավելի շահավետ պայմաններով վարկեր ստանա։ Այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ Այս որոշումը սեպտեմբերի 26-ին կայացրել է Նյու Յորքի նահանգի դատավոր Արթուր Էնգորոնը՝ 2022 թ. սեպտեմբերին նահանգի գլխավոր դատախազ Լետիշիա Ջեյմսի կողմից ...
Կարդալ ավելին »Պետությանը պատճառվել է մոտ 1,8 մլրդ դրամի վնաս. հարուցվել է հանրային քրեական հետապնդում
Հայաստանի Հանրապետության քաղաքացի Ա.Ե.-ն, այլ քաղաքացիների հետ խմբի կազմում, նախնական համաձայնությամբ, խաբեության եղանակով հափշտակել և օրինականացրել է առանձնապես խոշոր չափերով գույքեր: Այդ մասին տեղեկանում ենք Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից: «Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով պարզվել է, որ քաղաքացի Ա.Ե.-ն տևական ժամանակ՝ 2008 թվականից մինչև 2011 թվականը ներառյալ, ճանաչել և տարբեր հարցերով շփումներ է ունեցել Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ...
Կարդալ ավելին »Իրաքում հարսանիքի ժամանակ բռնկված հրդեհի հետևանքով կա 100 զոհ, 150 վիրավոր
Իրաքի հյուսիսային Նինվե նահանգում հարսանեկան խնջույքի ժամանակ տեղի ունեցած հրդեհն առնվազն 100 մարդու կյանք է խլել, 150 մարդ վիրավորվել է։ Այդ մասին հաղորդում է BBC-ն։ Հարսանիքի սրահում հրդեհը բռնկվել է սեպտեմբերի 26-ին, տեղի ժամանակով մոտ 22:45-ին։ Առայժմ հայտնի չէ, թե որն է դարձել հրդեհի բռնկման պատճառը, սակայն նախնական տեղեկությունների համաձայն՝ կրակը սկսել է տարածվել հրավառությունից հետո։ Ըստ երկրի առողջապահական ոլորտի պաշտոնյաների՝ ...
Կարդալ ավելին »Չեխական կազմակերպությունը ՀՀ-ում հումանիտար օգնություն է տրամադրում ԼՂ-ից բռնի տեղահանվածներին
«Մարդը կարիքի մեջ» չեխական բարեգործական հասարակական կազմակերպության թիմը Հայաստանում հումանիտար օգնություն է տրամադրում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մարդկանց՝ հատկացնելով սնունդ, ապահովելով շարժունակության միջոցներ՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար և անվտանգ տարածքներ՝ երեխաների համար։ Այդ մասին տեղեկանում ենք կազմակերպության կայքում տարածված հաղորդագրությունից։ «Իրավիճակը ծայրահեղ ծանր է, սահմանին ավելանում է մարդկանց թիվը: Կան տարեցներ, և փոքր երեխաներ ունեցող ընտանիքներ: Շատերն իրենց հետ վերցրել են միայն տարրական իրեր և ...
Կարդալ ավելին »123 մլն դրամ Կարեն Վարդանյանից` 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանված բազմազավակ ընտանիքներին
Սեպտեմբերի 27-ին լրանում է 44-օրյա պատերազմի 3-րդ տարին: Պատերազմի հետևանքով Արցախից բռնի տեղահանված և Հայաստանում բնակություն հաստատած 4 և ավելի անչափահաս երեխա ունեցող 412 ընտանիք է ապրում: Բազմազավակ ընտանիքներից յուրաքանչյուրին բարերար Կարեն Վարդանյանը որպես ֆինանսական աջակցություն միանվագ տրամադրել է 300 հազարական դրամ: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմել է 123 մլն դրամ:
Կարդալ ավելին »Եվրասիա միջազգային համալսարանը Արցախի ուսանողներին 20 անվճար տեղ է հատկացնում
Արցախից բռնի տեղահանված բնակչության աջակցության ծրագրի շրջանակներում Եվրասիա միջազգային համալսարանը գործող մասնագիտությունների համապատասխան կուրսերում պատրաստակամ է ընդունելու պետական և ոչ պետական հավատարմագրված բուհերի արցախցի ուսանողներին: Համալսարանից հայտնում են, որ ուսանողները մասնագիտական կրթությունը կարող են ներդաշնակ շարունակել անվճար հիմունքներով՝ ուսումնառության բոլոր տարիների համար: Նախատեսնված է առնվազն 20 տեղ: Ուսանողը անձամբ ներկայացնում է դիմում, ակադեմիական տեղեկանք (կամ անձնական քարտ), ստուգման գրքույկ, անձնագրի պատճեն, ...
Կարդալ ավելին »Ֆրանսիան 7 մլն եվրո կտրամադրի ԼՂ-ից բռնի տեղահանվածներին և բժշկական սարքավորումներ՝ պայթյունից տուժածների համար
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը սեպտեմբերի 26-ին հանդիպում է ունեցել Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինիի հետ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, անդրադառնալով ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցությանն ուղղված աշխատանքներին՝ նախարար Նարեկ Մկրտչյանը ներկայացրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացվող քայլերը։ Նախարարը բարձր է գնահատել Ֆրանսիայի դերը՝ դժվարին իրավիճակներում Հայաստանի կողքին ...
Կարդալ ավելին »Խանութները, հացի փռերը 24 ժամ աշխատում են, Սյունիքը շուրջօրյա ռեժիմով ընդունում է բռնի տեղահանվածներին. մարզպետ
Սյունիքն աշխատում է գերլարված ուժերով՝ ընդունելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց, մարդկանց դիմավորում են 24-ժամյա ռեժիմով, մարզում գործում է 350-հոգանոց աշխատանքային խումբ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այդ մասին ասաց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը: «Մենք 24-ժամյա ռեժիմով ընդունում ենք մարդկանց, որոնց հոսքն անդադար է, չի վերջանում: Հակարի կամրջից սկսած մինչև Գորիս քաղաք մարդկանց հոսքեր են՝ մեքենաների խցանումներով, տարբեր խնդիրներով, բայց ամբողջ ճանապարհը հազարավոր ...
Կարդալ ավելին »Լեռնային Ղարաբաղից Հայաստան է մուտք գործել բռնի տեղահանված արդեն 42 հազար 500 անձ
Լեռնային Ղարաբաղից Հայաստան 2023 թվականի սեպտեմբերի 27-ի ժամը 08։00-ի դրությամբ մուտք է գործել բռնի տեղահանված 42 հազար 500 անձ, որից 22 հազար 800 անձը հաշվառվել է։ Հումանիտար կենտրոնում կայացած ասուլիսում այս մասին ասաց վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը, հավելելով, որ Կոռնիձորի վրանային կայանը հատելուց հետո քաղաքացիները հաշվառում են ստանում կամ Գորիսի, կամ Վայքի հատուկ հաշվառման կենտրոններում։ «4002 անձ ապահովվել է ...
Կարդալ ավելին »