Իրաքի հյուսիսային Նինվե նահանգում հարսանեկան խնջույքի ժամանակ տեղի ունեցած հրդեհն առնվազն 100 մարդու կյանք է խլել, 150 մարդ վիրավորվել է։ Այդ մասին հաղորդում է BBC-ն։
![_131263071_gettyimages-1691117532.jpg (148 KB)](https://armenpress.am/static/add/011/Econom/gyumri/Aznavour/qolej/honor/mshakuyt/honor/sarq/samsung/01/jazz/prkarar/_131263071_gettyimages-1691117532.jpg)
Հարսանիքի սրահում հրդեհը բռնկվել է սեպտեմբերի 26-ին, տեղի ժամանակով մոտ 22:45-ին։ Առայժմ հայտնի չէ, թե որն է դարձել հրդեհի բռնկման պատճառը, սակայն նախնական տեղեկությունների համաձայն՝ կրակը սկսել է տարածվել հրավառությունից հետո։
![_131263349_2023-09-27t012030z_297993706_rc2ng3axqvl6_rtrmadp_3_iraq-fire-1.jpg (98 KB)](https://armenpress.am/static/add/011/Econom/gyumri/Aznavour/qolej/honor/mshakuyt/honor/sarq/samsung/01/jazz/prkarar/_131263349_2023-09-27t012030z_297993706_rc2ng3axqvl6_rtrmadp_3_iraq-fire-1.jpg)
Ըստ երկրի առողջապահական ոլորտի պաշտոնյաների՝ վիրավորներից 50-ի վիճակը ծայրահեղ ծանր է։ Տուժածների մեծ մասը երիտասարդ տղամարդիկ և կանայք են։
Իրաքի վարչապետը հրահանգել է հետաքննել հրդեհի պատճառները և աջակցություն տրամադրել տուժածներին։