Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների հերթական հանդիպումը կկայանա մոտակա ժամերին Ստեփանակերտում։ Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակցին հայտնել է Ադրբեջանի խորհրդարանի աղբյուրը։ Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ նախատեսվում է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի այցը Ստեփանակերտ։
Կարդալ ավելին »Լուրեր
Բժշկության Նոբելյան մրցանակը շնորհվել է COVID-19-ի դեմ պատվաստանյութի ստեղծման գործում ներդրում կատարած 2 գիտնականի
իզիոլոգիայի և բժշկության բնագավառում 2023 թվականի Նոբելյան մրցանակակիրներ են դարձել հունգարացի Կատալին Կարիկոն և ամերիկացի Դրյու Վայսմանը COVID-19-ի դեմ մՌՆԹ (mRNA) պատվաստանյութի մշակման ոլորտում իրենց հետազոտությունների համար։ Այդ մասին տեղեկանում ենք Նոբելյան մրցանակաբաշխության կոմիտեի կայքից։ Պատվաստման համար մՌՆԹ-ի (մեսենջերային ռիբոնուկլիենաթթվի) օգտագործման հայեցակարգն առաջին անգամ առաջարկվել է ավելի քան 30 տարի առաջ: Այնուամենայնիվ, վաղ փորձերը ցույց են տվել, որ այս տեխնոլոգիան առաջացնում ...
Կարդալ ավելին »Ադրբեջանը հրաձգային զենքերից կրակ է բացել հայկական դիրքեր սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հոկտեմբերի 2-ին ժամը 14:25-ի սահմաններում հրաձգային զենքերից կրակ են բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ: Այդ մասին տեղեկանում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից: Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:
Կարդալ ավելին »Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 2-ին ընդունել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի Կիպրոս-Հայաստան համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ Հարիս Գեորգիադեսի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի Ազգային ժողովի տարածած հաղորդագրությունից, Ալեն Սիմոնյանը երախտագիտություն է հայտնել օրեր առաջ Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի կողմից միաձայն ընդունված եւս մեկ բանաձեւի համար, որը դատապարտում է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ սանձազերծված լայնածավալ ագրեսիան եւ էթնիկ ...
Կարդալ ավելին »«ԱՕԿՍ»-ի շենքը վերադարձվեց Հայաստանի Հանրապետությանը. Գլխավոր դատախազություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության և «ԱՕԿՍ»-ի բաժնետերերի միջև 2023 թվականի հոկտեմբերի 2-ին կնքված հաշտության համաձայնությունը հաստատվեց Վարչական դատարանի կողմից: Ինչպես տեղեկանում ենք Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությամբ, Աբովյան 3 հասցեում գտնվող 526.9 քմ շենքի (հանրության շրջանում հայտնի «ԱՕԿՍ»-ի շենքի) և 0,0467 հա մակերեսով հողամասի սեփականության իրավունքը վերադարձվեց Հայաստանի Հանրապետությանը: Գլխավոր դատախազությունը, պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, 2022 թվականի նոյեմբերի 18-ին ...
Կարդալ ավելին »ԼՂ-ից բռնի տեղահանվածները ֆինանսական աջակցություն ստանալու համար պետք է բացեն քարտային հաշիվներ. վարչապետը խորհրդակցություն է անցկացրել
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին ցուցաբերվող հումանիտար օգնության ծրագրերն ու հետագա քայլերը: Վարչապետի աշխատակազմից հայտնում են՝ անդրադառնալով միջնաժամկետ անելիքներին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ դրանցից ամենաառաջնային որոշումը վերաբերում է բռնի տեղահանվածներին առաջին անհրաժեշտ կարիքների համար դրամական աջակցություն ցուցաբերելուն: «Տեղյակ եք, որ կայացվել է որոշում և հայտարարվել, որ ...
Կարդալ ավելին »Իսրայելից բժիշկներ են ժամանել Հայաստան՝ օգնելու ԼՂ-ում բենզինի պահեստի պայթյունից տուժածներին
Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայցով Իսրայելի Պետության առողջապահության նախարարությունը երկու բժիշկ է ուղարկել Երևան՝ աջակցելու սեպտեմբերի 25–ին Ստեփանակերտի մոտ տեղի ունեցած բենզինի պահեստի պայթյունի հետևանքով տուժածներին։ Այդ մասին X-ի իր միկրոբլոգում հայտնել է Հայաստանում Իսրայելի դեսպան Ժոել Լիոնը: Հայաստանում Իսրայելի դեսպանությունից հայտնում են, որ բժիշկներից Յարոմ Շոհամը Իսրայելի «Սորոկա» բժշկական կենտրոնի այրվածքաբանության բաժնի վարիչն է, իսկ Ադի Մաիսել Լոթանը Իսրայելի «Շաարե Զեդեք» ...
Կարդալ ավելին »Մարդասիրության ոլորտում ակտիվ հայ առաջնորդը հայտնվել է զոհի կարգավիճակում. Ռուբեն Վարդանյանի զավակները հայտարարություն են տարածել
Ի պաշտպանություն Ռուբեն Վարդանյանի՝ նրա զավակները հանդես են եկել հայտարարությամբ: հայտարարությունը տարածել է Ռուբեն Վարդանյանի մամուլի գրասենյակը: Այն ամբողջությամբ ներկայացնում է ստորև. «Մենք՝ Ռուբեն Վարդանյանի չորս զավակներս, դիմում ենք աշխարհի առաջնորդներին, մարդու իրավունքների պաշտպաններին և լրատվամիջոցներին՝ Ադրբեջանի ապօրինի կալանավորումից մեր հորը և բոլոր հայերին ազատելու հրատապ օգնության խնդրանքով։ Մենք նրա հետ կապ չենք կարողանում հաստատել նրա առևանգումից ի վեր և չափազանց անհանգստացած ենք ...
Կարդալ ավելին »Մեքսիկայում եկեղեցու տանիքի փլուզման հետևանքով կա 10 զոհ, մոտ 50 վիրավոր
Մեքսիկայի Սիուդադ Մադերո քաղաքի եկեղեցիներից մեկի տանիքի փլուզման հետևանքով առնվազն 10 մարդ է զոհվել, 49 մարդ՝ հոսպիտալացվել։ Զոհերի շարքում կա 2 երեխա։ Այդ մասին հաղորդում է BBC-ն։ Տանիքի փլուզման պահին պատարագին ներկա էր շուրջ 100 մարդ։ Միջադեպից հետո տասնյակ մարդիկ եկեղեցու ներսում հայտնվել են ծուղակում։ Դեպքը տեղի է ունեցել տեղի ժամանակով հոկտեմբերի 1-ի կեսօրից հետո։ Դեպքի վայր ժամանած փրկարարների հետ միասին, ...
Կարդալ ավելին »Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 452-ի՝ մեկ շաբաթում ավելանալով 14-ով
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը մեկ շաբաթում ավելացել է 14-ով և հասել է 452-ի: Այդ մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։ «Այս շաբաթ հոսպիտալացվել է 1 քաղաքացի։ 287 բուժառու արդեն դուրս է գրվել»,– ասված է հաղորդագրությունում։ Վարակվածներից 315-ը երեխաներ են, 137-ը` մեծահասակներ։
Կարդալ ավելին »