Ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 3-ին, ժամը 16-ին, կամավոր բաժանմունք է ներկայացել ՌԴ քաղաքացի, 1994 թ. ծնված Բոգդան Լ.-ն:Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, 2022 թ. հունիսի 22-ից նա հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 239-րդ հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով։ Խափանման միջոց չի ընտրվել։Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ ...
Կարդալ ավելին »Լուրեր
Պապիկյանը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը hոկտեմբերի 4-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին: Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին առնչվող և անվտանգային այլ հարցեր:
Կարդալ ավելին »ԼՂ-ից բռնի տեղահանված ուսանողների համար կգործի կրթաթոշակի ծրագիր
ԼՂ-ից բռնի տեղահանված ուսանողների համար մեկնարկելու է կրթաթոշակի ծրագիր: Բարձր առաջադիմություն ունեցողների համար կրթաթոշակի չափը կավելանա: Այդ մասին հոկտեմբերի 4-ին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսում հայտնեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: «Մենք ուսանողների համար մեկնարկելու ենք կրթաթոշակային ծրագիր, կրթաթոշակի չափը որոշվելու է տվյալ ուղղությամբ, մասնագիտությամբ ուսման վարձի չափի համեմատ: Այսինքն՝ որպես կրթաթոշակի չափ մենք հիմք ենք վերցրել տվյալ ...
Կարդալ ավելին »ԱՀԿ գրասենյակի տնօրենն Ավանեսյսանի հետ հանդիպմանն անդրադարձել ՀՀ-ում երկարաժամկետ ծրագրերի հնարավորություններին
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հոկտեմբերի 4-ին ընդունել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Հանս Կլյուգեին: Այդ մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից։«Վերջին տասը ամիսների ընթացքում Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի հետ կապված ակնկալում էինք Առողջապահության համաշխարհային կազմակերպության հստակ գնահատականը` հավատալով, որ «Առողջություն բոլորի համար» սկզբունքը` որպես համամարդկային արժեք, վերաբերում է բոլորին, առանց որևէ բացառության, ինչպես տարածաշրջանի ցանկացած այլ կետի, այնպես էլ Լեռնային ...
Կարդալ ավելին »ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչները ՀՀ-ում աշխատանքի անցնելիս չեն մասնակցի որևէ մրցութային գործընթացի
ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչները պարտավորված չեն լինի մասնակցել որևէ մրցութային գործընթացի: Ուսուցիչները կստանան իրենց բազային աշխատավարձի 30 տոկոս հավելավճար: Այդ մասին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսում հայտնեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: «Գիտեք որ ՀՀ դպրոցներում ուսուցչի թափուր տեղի համալրումը տեղի է ունենում մրցույթով: ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների ընդգրկումը համակարգ կիրականացվի գործուղման տրամաբանությամբ, որպեսզի նրանք առանց մրցութային ընթացակարգի ...
Կարդալ ավելին »Ինտերպոլի կողմից երեխայի առևանգման համար հետախուզվող օտարերկրացին հայտնաբերվել է Երևանում
ՆԳՆ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հաշվառումից հետո հոկտեմբերի 3-ին, ժամը 12-ին գծային բաժին է բերվել 25-ամյա մի օտարերկրացի:Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից, 2020 թ. հունվարի 20-ից Ինտերպոլի կողմից նա հետախուզվում էր առանց խնամակալի համաձայնության անչափահաս երեխայի առևանգման մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք:Ըստ աղբյուրի՝ օտարերկրացու հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյին և ...
Կարդալ ավելին »Արմավիրի ոստիկանները բացահայտել են կանեփ աճեցնելու և ապօրինի թմրանյութ պահելու դեպք
ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության քրեական հետախուզության բաժանմունքը հոկտեմբերի 3-ին տեղեկություններ է ստացել, որ Արմավիր քաղաքի բնակիչ, 35-ամյա մի տղամարդ տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում և ապօրինի թմրանյութ պահում: Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, տեղեկությունները ստուգելու նպատակով օպերատիվ խումբը մեկնել է նշված հասցե: «Դեպքի առթիվ նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում 35-ամյա արմավիրցու տանը և տնամերձում զննություն կատարվեց: Հողամասի ...
Կարդալ ավելին »ԼՂ-ից բռնի տեղահանված 6104 երեխա կրթությունը շարունակում է ՀՀ տարբեր կրթական հաստատություններում
ԼՂ-ից բռնի տեղահանված դպրոցահասակ ավելի քան 21 հազար երեխաներից 6104-ն ընդգրկվել է ՀՀ-ի տարբեր կրթական հաստատություններում: Այդ մասին հոկտեմբերի 4-ին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսում հայտնեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: «Ըստ բաշխվածության պատկերը հետևյալն է. Արագածոտնում՝ 306, Արարատում՝ 943, Արմավիրում՝ 467, Գեղարքունիքում՝ 294, Լոռիում՝ 315, Կոտայքում՝ 1033, Շիրակում՝ 216, Սյունիքում՝ 216, Վայոց Ձորում՝ 108, Տավուշում՝ 158, ...
Կարդալ ավելին »Կանխվել է տեսակցության եկած կնոջ կողմից կալանավորված անձին սպիտակ, բյուրեղանման զանգվածի փոխանցման փորձը
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ և անվտանգության ապահովման բաժինների ծառայողները, թմրանյութերի և այլ արգելված իրերի ներթափանցման վերաբերյալ ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով, հոկտեմբերի 2-ին՝ ժամը 15։25-ի սահմաններում, խուզարկության են ենթարկել կալանավորված անձ Ղ․ Ա․-ի մոտ կարճատև տեսակցության այցելած կնոջը՝ Յ․ Ա․-ին։ Արդյունքում՝ կնոջ ներքնազգեստի միջից հայտնաբերվել է թղթե փաթեթ՝ սպիտակ, բյուրեղանման զանգվածով, որի ընդհանուր քաշը կազմել է ...
Կարդալ ավելին »Պարզվում են Երևան-Գյումրի ճանապարհին տեղի ունեցած՝ երեք մարդու կյանք խլած ավտովթարի հանգամանքները
2023թ. հոկտեմբերի 3-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Արթիկի բաժնից ստացվել է հաղորդում՝ կից փաստաթղթերով, այն մասին, որ նույն օրը՝ ժամը 18:00-ի սահմաններում, Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են երկու տրանսպորտային միջոցներ և կան տուժածներ: ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով ...
Կարդալ ավելին »