ԱՀԿ գրասենյակի տնօրենն Ավանեսյսանի հետ հանդիպմանն անդրադարձել ՀՀ-ում երկարաժամկետ ծրագրերի հնարավորություններին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հոկտեմբերի 4-ին ընդունել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Հանս Կլյուգեին: Այդ մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից։

«Վերջին տասը ամիսների ընթացքում Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի հետ կապված ակնկալում էինք Առողջապահության համաշխարհային կազմակերպության հստակ գնահատականը` հավատալով, որ «Առողջություն բոլորի համար» սկզբունքը` որպես համամարդկային արժեք, վերաբերում է բոլորին, առանց որևէ բացառության, ինչպես տարածաշրջանի ցանկացած այլ կետի, այնպես էլ Լեռնային Ղարաբաղին: Եվ եթե ԱՀԿ-ի օգնությամբ աշխարհի համար այս խնդրի տեսանելիությունը ավելի մեծ լիներ, իրականությունն, հիրավի, գուցե այլ պատկեր կունենար»,- նշել է Անահիտ Ավանեսյանը:

Նշվում է, որ նախարարն ընդգծել է, որ թերսնված, սրված քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդկանց բուժսպասարկման կարիքները կառավարությունն իր միջոցներով է իրականացնում, սակայն պատրաստ է ուղղորդել նաև ԱՀԿ հնարավոր աջակցությունը տուժած բնակչությանը:

Ըստ աղբյուրի, Հանս Կլյուգեն վստահեցրել է, որ իր այցը արտացոլում է ԱՀԿ «Առողջություն բոլորի համար» սկզբունքի հանձնառությունը: Նա անդրադարձել է նաև արտերկրից բժիշկների ներգրավմամբ, բնակչության հոգեկան առողջության բարելավման և իմունականխարգելման ոլորտում երկարաժամկետ ծրագրերի իրականացման հնարավորություններին:

 

ajax-loader