Tag Archives: ԱՀԿ

ԱՀԿ-ի ղեկավարը կոչ է արել պատրաստվել նոր համավարակի

Վտանգավոր հիվանդության նոր համավարակ կարող է աշխարհում բռնկվել արդեն «վաղը»։ Այդ մասին նախազգուշացրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը՝ երկրներին կոչ անելով ակտիվացնել աշխատանքը համավարակների կանխման համաձայնագրի շուրջ։ Հանդես գալով ԱՀԿ անդամ պետությունների դեսպանների առաջ՝ նա նշել է, որ «COVID-19-ի համավարակն այժմ հեռավոր հիշողություն է թվում» հակամարտությունների, աշխարհաքաղաքական և տնտեսական ցնցումների ֆոնին:  «Բայց հաջորդ համավարակը չի ...

Կարդալ ավելին »

Չինաստանը դիմել է ԱՀԿ-ին ԱՄՆ առևտրային մաքսատուրքերի պատճառով

Չինաստանը գործադրել է Առեւտրի համաշխարհային կազմակերպության վեճերի կարգավորման մեխանիզմը ԱՄՆ ներկրվող ապրանքների վրա 10 տոկոսի չափով մաքսատուրքեր դնելու հետ կապված, տեղեկացրել է Չինաստանի առեւտրի նախարարությունը, փոխանցել է «Սինհուան»։ «Իր օրինական իրավունքները եւ շահերը պաշտպանելու համար Չինաստանը գործադրել է ԱՀԿ վեճերի կարգավորման մեխանիզմը»,- նշվել է գերատեսչության հայտարարությունում: «ԱՄՆ արտահանվող չինական ապրանքների վրա մաքսատուրքեր մտցնելը լրջորեն խախտում է ԱՀԿ կանոնները, կրում է չարամիտ բնույթ եւ ունիլատերալիզմի եւ առեւտրային հովանավորչության բնորոշ գործելակերպ է»։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել էր հրամանագիր 10 տոկոսի չափով Չինաստանից ներկրվող ապրանքների վրա մաքսատուրքեր դնելու մասին։

Կարդալ ավելին »

Աշխարհում դիաբետով հիվանդների թիվը 1990-ից ավելացել է ավելի քան չորս անգամ. ԱՀԿ

1-ին կամ 2-րդ տեսակի դիաբետով հիվանդների թիվն աշխարհում ավելացել է ավելի քան չորս անգամ 1990-ից ի վեր՝ 2022թ. գերազանցելով 800 մլն-ը։ Այս մասին տեղեկացրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ)՝ հղում կատարելով The Lancet գիտական ամսագրում հրապարակված հետազոտության արդյունքներին։ «2022թ. մոտ 828 մլն մեծահասակ (18 եւ բարձր տարիքի) տառապել է դիաբետով, ինչը 630 մլն-ով ավելի է, քան 1990թ.»,- նշվել է հոդվածում։ ...

Կարդալ ավելին »

ԱՀԿ-ն հայտարարել է Իրանում դենգե տենդի տարածման բարձր ռիսկի մասին

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) բարձր է գնահատել Իրանում դենգե տենդի հետագա տարածման ռիսկը. երկրում հունիսի 14-ից մինչև հուլիսի 17-ը հիվանդության հայտնաբերված դեպքերի թիվը 2-ից հասել է 12-ի։ Այդ մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից: Ինչպես հայտնել է ԱՀԿ-ի Ժնևի կենտրոնակայանը, հունիսի 14-ին Իրանի իշխանությունները հայտնել են դենգեի առաջին երկու դեպքերի մասին: «Համայնքի ներսում դենգեի տեղային փոխանցումը հաստատվել է Իրանի հարավի Հորմոզգանի ...

Կարդալ ավելին »

Աշխարհում կարմրուկից մահացության կտրուկ աճ է եղել 2022-ին․ ԱՀԿ

2022 թվականին կարմրուկով հիվանդացությունը 2021 թվականի համեմատությամբ աճել է 18 %-ով, իսկ մահացությունը՝ 43 %-ով։ Այդ հիվանդության մասշտաբային բռնկումներ են տեղի ունեցել 37 երկրներում։ Այդ մասին ասված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) և ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների (ՀՎԿԿ) զեկույցում: «2022 թվականին, կարմրուկի դեմ պատվաստումների իրականացման մի քանի տարվա նվազումից հետո, հիվանդացածների թիվը 2021 թվականի համեմատությամբ աճել է 18 %-ով, ...

Կարդալ ավելին »

Տարեսկզբից ավելի քան 30 երկրում խոլերայի բռնկումներ են եղել․ ԱՀԿ

Այս տարի խոլերայի բռնկումներ են գրանցվել առնվազն 31 երկրներում, աշխարհում հիվանդանալու վտանգի տակ է մոտ 1 միլիարդ մարդ:Ինչպես տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ տվյալները Ժնևում դիվանագիտական ​​առաքելությունների ներկայացուցիչների առջև ելույթում ներկայացրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը։«Այս հիվանդությանը մենք վաղուց պետք է հաղթեինք, սակայն փաստորեն  այն ​​աճում է», – ասել է ԱՀԿ ղեկավարը։Նա ընդգծել է, որ ...

Կարդալ ավելին »

ԱՀԿ գրասենյակի տնօրենն Ավանեսյսանի հետ հանդիպմանն անդրադարձել ՀՀ-ում երկարաժամկետ ծրագրերի հնարավորություններին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հոկտեմբերի 4-ին ընդունել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Հանս Կլյուգեին: Այդ մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից։«Վերջին տասը ամիսների ընթացքում Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի հետ կապված ակնկալում էինք Առողջապահության համաշխարհային կազմակերպության հստակ գնահատականը` հավատալով, որ «Առողջություն բոլորի համար» սկզբունքը` որպես համամարդկային արժեք, վերաբերում է բոլորին, առանց որևէ բացառության, ինչպես տարածաշրջանի ցանկացած այլ կետի, այնպես էլ Լեռնային ...

Կարդալ ավելին »

2023 թ.-ին COVID-19-ի համավարակը կավարտվի․ ԱՀԿ ղեկավար

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը վստահ է, որ 2023 թ.-ին COVID-19-ի համավարակը կավարտվի, և այս հիվանդության պատճառով հայտարարված միջազգային արտակարգ իրավիճակը կվերացվի։ Գեբրեյեսուսը նման հայտարարություն է արել Թոմաս Ֆրենսիս կրտսերի մեդալով պարգևատրման արարողության ժամանակ: ԱՀԿ-ի ղեկավարը նման մեդալի է արժանացել առողջապահության ոլորտում ունեցած ավանդի համար։ «Վստահ եմ, որ մինչև այս տարվա վերջ մենք կկարողանանք ասել, որ ...

Կարդալ ավելին »
ajax-loader