Լուրեր

Ֆուտբոլային տոն Կապանում. «Սյունիքի գավաթ 2023» լրագրողների միջազգային մրցաշար

Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Կապանի մարզադաշտում տեղի կունենա լրագրողների միջազգային մրցաշարը։ https://www.facebook.com/plugins/video.php?height=314&href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2Fsyunikfc%2Fvideos%2F7753267888059159%2F&show_text=false&width=560&t=0

Կարդալ ավելին »

ԼՂ-ից բռնի տեղահանված 52 հազար 600 մարդ ստացել է կառավարության խոստացած 100 հազար դրամ միանվագ օգնությունը

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված շուրջ 52 հազար 600 մարդ արդեն ստացել է Հայաստանի կառավարության կողմից խոստացված 100 հազար դրամ միանվագ գումարը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարեց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։ «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին՝ անկախ տարիքից, 100 հազար դրամ վճարումներ ենք կատարում։ Բացառություն են կազմում նրանք, ովքեր Հայաստանի Հանրապետությունում չեն գտնվում։ Այս պահի դրությամբ 52 հազար ...

Կարդալ ավելին »

Այսօր տեսողության համաշխարհային օրն է:

Այս տարի աշխարհում Տեսողության համաշխարհային օրվա միջոցառումներն ուղղված են աշխատավայրում ակնային առողջության պահպանմանը և գործատուների ուշադրությունը աշխատակիցների ակնային խնդիրների վրա հրավիրելուն: Հետազոտությունները ցույց են տալիս, որ հանքարդյունաբերության ոլորտում աշխատողների շուրջ 28 տոկոսն ակնային խնդիր ունի: Աշխատավայրում յուրաքանչյուր 10-ից 9 դեպքերում կարելի է խուսափել ակնային վնասվածքներից՝ համապատասխան պաշտպանիչ միջոցներ կրելու շնորհիվ։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոնբինատը և «Հայկական ակնաբուժության նախագիծ» Armenian EyeCare Project բարեգործական հիմնադրամը ...

Կարդալ ավելին »

Նավթի գները նվազել են. 11-10-23

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների հոկտեմբերի 11-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինը նվազել է 3.63%-ով և կազմել 83.06 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինը նվազել է 2.76%-ով և կազմել 85.50 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է ...

Կարդալ ավելին »

Կփոխհատուցվի արցախցի ուսանողների ուսման վարձը․ Անդրեասյան

Կառավարության այսօրվա նիստում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր կառավարության նիստում ներկայացրեց մշակված նախագծեր, որոնք վերաբերում են ուսանողներին, ուսուցիչներին։ Նշվեց, որ արցախցի ուսանողները կրթաոշակ են ստանալու, որը բավարար է լինելու ուսանողներին ուսման վարձի փոխհատուցում ապահովելու համար։

Կարդալ ավելին »

Աշխատանքի տոնավաճառ արցախցիների համար

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը, Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը, Մանթաշյանց գործարարների միության Գյումրու մասնաճյուղը, Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը, Գյումրու Հայորդաց տունը համատեղ՝ հոկտեմբերի 12-ին, ժամը 16։00-ին կազմակերպում են աշխատանքի տոնավաճառ Շիրակի մարզում բնակություն հաստատած արցախցիների համար։Մարզում գործունեություն ծավալող մի շարք ընկերություններ կներկայացնեն առկա թափուր հաստիքները՝ ամենատարբեր ոլորտներում։ Մեկ հարթակում հավաքելով մարզի թափուր աշխատատեղերը՝ կազմակերպիչները նպատակ ունեն աջակցել բռնի տեղահանված արցախահայերին հնարավորինս ...

Կարդալ ավելին »

Հայաստանի կրթական հաստատություններում ընդգրկվել է Արցախից տեղահանված 11 238 երեխա

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը և վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը ՀՀ կառավարության «Հումանիտար կենտրոնից» ներկայացրել են թարմացված տվյալներ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աջակցությանն ուղղված ծրագրերի ընթացքի վերաբերյալ: Այս մասին հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը։ Վարչապետի մամուլի քարտուղարը հիշեցրել է, որ արդեն 52 հազար 600 անձի փոխանցվել է 100 հազար դրամ միանվագ գումարը: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից ...

Կարդալ ավելին »

Տիգրան Ավինյանը տուգանվել է առանց համապատասխան վարորդական իրավունքի «Գազել» վարելու համար

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի նկատմամբ վարչական իրավախախտում կատարելու համար կազմվել է համապատասխան արձանագրություն։ Այս մասին հայտնել են Ներքին գործերի նախարարությունից։ Տիգրան Ավինյանը տուգանվել է «Գազել» վարելու համար, որի համապատասխան վարորդական վկայականը չի ունեցել: D կարգի վարորդական իրավունք չունենալու դեպքում վարորդը տուգանվում է 25 000 դրամով։

Կարդալ ավելին »

Հրազենային վնասվածքից զինծառայող է մահացել

Հոկտեմբերի 9-ին կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքից մահացել է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Նարեկ Արմենի Նազարյանը: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակից ընկերներին:

Կարդալ ավելին »

Արցախի պետական բյուջեում շարունակում է մնալ շուրջ 3,1 մլրդ դրամ մնացորդ, որը սառեցված է. Շտաբ

Պետական բյուջեից գումարների յուրացման և ծառայողական ավտոմեքենաների սեփականաշնորհման մասին համացանցում որոշ օգտատերերի կողմից շրջանառվող լուրերը կեղծ են: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի տեղեկատվական շտաբը։ «Պետական բյուջեից գումարների յուրացման և ծառայողական ավտոմեքենաների սեփականաշնորհման մասին համացանցում որոշ օգտատերերի կողմից շրջանառվող լուրերը կեղծ են: Հաշվի առնելով ապատեղեկատվության տարածման հետևանքով բնակչության շրջանում առկա խոսակցությունները՝ ներկայացնում ենք, որ վերջին ռազմական գործողություններից հետո պետական բյուջեից ...

Կարդալ ավելին »
ajax-loader