Հայաստանից Balchug Capital-ը ամերիկյան ներդրողներից գնել է Մոսկվայի Մետրոպոլիսը

Դավիթ Ամարյանի Balchug Capital հիմնադրամը ամերիկյան ներդրողներից գնել է Մոսկվայի ամենամեծ Metropolis առեւտրի եւ զվարճանքի կենտրոնը: Գործարքի գումարը չի բացահայտվում։

Սա այս տարի մեր երկրորդ ձեռքբերումն է ՌԴ առեւտրային անշարժ գույքի շուկայում, ինչը հաստատում է մեր հավատարմությունը այս հատվածում գլոբալ ընդլայնման մեր ռազմավարությանը: Մեր պորտֆելի զարգացման շրջանակներում մտադիր ենք շարունակել Ռուսաստանում բարձրորակ անշարժ գույքում ռազմավարական ներդրումներ կատարելու մեր ծրագրերը»,- ասել է Balchug Capital-ի գործադիր տնօրեն եւ հիմնադիր Դավիթ Ամարյանը:

2023 թվականի փետրվարին Balchug Capital հիմնադրամը ֆինն բաժնետերերի գնել է Սանկտ Պետերբուրգի խոշորագույն բիզնես կենտրոններից մեկը՝ Pulkovo Sky-ը։

Pulkovo Sky բիզնես կենտրոնը գտնվում է Pulkovo-2 տերմինալի դիմաց, որը սպասարկում է բիզնես ավիացիայի չվերթեր։ Համալիրը բաղկացած է երեք 14 հարկանի աշտարակներից։ Դրանց ընդհանուր մակերեսը կազմում է 76 հազ․ քառակուսի մետր, վարձակալության համար նախատեսված մակերեսը՝ 45 հազ․ քառակուսի մետր։ Գրասենյակային համալիրը պատկանում է A դասին, այսինքն՝ ամենաթանկը վարձակալության տեսանկյունից։

ajax-loader