Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով փոփոխություններ են կատարվել «Դպրոցական տարիքի երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու, սահմանված ժամկետից ուշ հանրակրթության մեջ ընդգրկվող երեխաների կրթության կազմակերպման և հանրակրթական ուսումնական հաստատությունից սովորողին այլ ուսումնական հաստատություն տեղափոխելու և ազատելու կարգում»:Այդ մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից՝ հիշեցնելով, որ նախորդ կարգավորմամբ՝ դպրոցին լիցենզիայով տրված տեղերում փոփոխության առաջարկի համար սահմանված էր ժամկետ՝ մինչև տվյալ տարվա ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Թենիսիստ Կարեն Խաչանովը ֆրանսիական ATP մրցաշարի քառորդ եզրափակչում է
Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը հաջող է մեկնարկել Ֆրանսիայի Մեց քաղաքում անցկացվող АТР-250 շարքի մրցաշարում։ Տղամարդկանց մենախաղում Խաչանովը մոտ 1,5 ժամ ձգված մրցախաղից հետո առավելության հասավ ֆրանսիացի Կոնստան Լետիենի նկատմամբ: Կարեն Խաչանովը պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) վարկանիշային աղյուսակում 13-րդն է: Նա 4 անգամ հաղթել է միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող մրցաշարում: Նա Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր ...
Կարդալ ավելին »Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը միջազգային շրջագայությամբ կմեկնի Հունաստան, ԱՄՆ և Կանադա
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ համերգներով հանդես կգա Հունաստանում, ԱՄՆ-ում և Կանադայում:Հյուրախաղերը նվիրված են հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 120-ամյակին և իրականացվում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: Համերգները կկայանան հետևյալ հեղինակավոր համերգասրահներում՝ նոյեմբերի 12-ին Աթենքի «Megaron» համերգասրահում, նոյեմբերի 13-ին՝ Սալոնիկի համերգասրահում, նոյեմբերի 15-ին՝ Նյու Յորքի «Քարնեգի հոլ»-ում, նոյեմբերի 17-ին՝ Տորոնտոյի ...
Կարդալ ավելին »Ջալալ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է 44-օրյա պատերազմի ժամանակ տեղի ունեցած հակահարձակման դրվագով
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է 44-օրյա պատերազմի ժամանակ՝ 2020 թվականի հոկտեմբերի 7-ին իրականացված հակահարձակման դրվագով։ Ինչպես հայտնել է նրա փաստաբան Արսեն Սարդարյանը, այդ դրվագով Ջալալ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է արդարացման հիմքով։ Փաստաբանը նաև հայտնել է, որ մեկ այլ դրվագով Ջալալ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդումը չի դադարեցվել։ «Ուրախությամբ պետք ...
Կարդալ ավելին »Բյուջեի նախագծում կներառվեն ԼՂ-ից բռնի տեղահանվածների թոշակների և նպաստների գծով ծախսերը
Հայաստանի Հանրապետության 2024թ պետական բյուջեի նախագծում կներառվեն նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց թոշակների և նպաստների գծով ծախսերը, ինչը կենսաթոշակային ծախսերը կավելացնի մոտ 30 մլրդ դրամով: Այդ մասին ասաց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկմանը:Ֆինանսների նախարարը հիշեցրեց, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցների հետ ...
Կարդալ ավելին »Հարավային Կորեան դեսպանություն կբացի Հայաստանում
Հարավային Կորեան պլանավորում է դեսպանություն բացել Հայաստանում։ Այդ մասին հայտնում է Korea JoongAng Daily-ն՝ հղում անելով Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը։ Նշվում է, որ Հարավային Կորեան պլանավորում է դեսպանատներ բացել 10 երկրներում, որոնք են Լյուքսեմբուրգը, Լիտվան, Մարշալյան կղզիները, Սիերա Լիոնեն, Հայաստանը, Էստոնիան, Ջամայկան, Զիմբաբվեն և Վրաստանը։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն օրերս հայտարարել էր, որ Հայաստանը պլանավորում է դեսպանություն ...
Կարդալ ավելին »Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախաձեռնությամբ բնապահպաններն այցելեցին ԶՊՄԿ
Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախաձեռնությամբ բնապահպանական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն այցելեցին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ։ Այցին մասնակցում էին «Հայաստանի կանաչների միություն» ՀԿ-ի նախագահ Հակոբ Սանասարյանը , «Էկոլոգիական ակադեմիա» ՀԿ-ի նախագահ Գրետա Գաբրիելյանը, «Շողեր միություն» ՀԿ-ի նախագահ Հասմիկ Ասլանյանը և «Բնապահպանական և կայուն արտադրության ու սպառման ոլորտի խումբ» ՀԿ նախագահ Քնարիկ Հովհաննիսյանը։ Այցը հաջորդեց միություն-բնապահպան ՀԿ-ներ հանդիպմանը, որի ընթացքում քննարկվել էր նաև ...
Կարդալ ավելին »Բանկոմատի մոտ թոշակառու կնոջ ինքնազգացողությունը վատացել էր. մի տղամարդ, առիթից օգտվելով, հափշտակել էր 100 000 դրամը
Ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզները գողության վերաբերյալ տեղեկություններն օպերատիվորեն իրացրին։ Ոստիկանությունից հայտնում են, որ ըստ տեղեկությունների՝ ամիսներ առաջ Մասիսի բանկոմատներից մեկից գումար կանխիկացնելիս 65-ամյա թոշակառու կնոջ ինքնազգացողությունը վատացել էր, և նա չէր կարողացել վերցնել գումարը, ինչից օգտվելով՝ 40-ամյա մի տղամարդ գաղտնի հափշտակել էր 100 000 դրամը։ Տղամարդը նոյեմբերի 2-ին հայտնաբերվել ու ձերբակալվել է։ Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Մասիսի ...
Կարդալ ավելին »Հանրային լսումներ՝ Քաջարանում
2023 թվականի նոյեմբերի 02-ին Քաջարանի մշակույթի պալատում (հասցե՝ ՀՀ, Սյունիքի մարզ, ք․ Քաջարան, Լեռնագործների 2) տեղի է ունեցել հանրային լսում (քննարկում)՝ «ՀՀ Սյունիքի մարզի Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրի վտանգավոր թափոնների գործածության գործունեություն (մշակում, վերամշակում, պահում և տեղադրում,)» նախատեսվող գործունեության շրջակա միջավայրի վրա ազդեցության հիմնական գնահատման հաշվետվության վերաբերյալ: Այդ մասին տեղեկացնում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ֆեյսբուքյան էջը։ Կայացել է նաև հանրային լսում ...
Կարդալ ավելին »Իսրայելը հայտարարել է, որ Գազայի հարավում նորից չորս ժամով «միջանցք» է բացել
Իսրայելի պաշտպանության բանակի (ԻՊԲ) արաբալեզու խոսնակ Ավիչայ Ադրային հայտարարել է, որ ԻՊԲ-ն կրկին «միջանցք» է բացել այն քաղաքացիական անձանց համար, որոնք Գազայի հատվածի հյուսիսից հեռանում են հարավ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին պաշտոնյան գրառում է կատարել X սոցիալական հարթակում։ Ադրային նշել է, որ ԻՊԲ-ն Սալահ ալ Դին ճանապարհով անցումը թույլ կտա տեղի ժամանակով ժամը 10։00-ից 14։00-ը։ #عاجل أيها سكان غزة، انضموا ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ