Author Archives: admin

Հայաստանում կարմրուկով վարակված երեխա է մահացել

Հայաստանում գրանցվել է կարմրուկով վարակված երեխայի մահվան դեպք: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: «Մենք ունեցել ենք կարմրուկով վարակված երեխայի մահվան դեպք, բայց երեխան ունեցել է նաև այլ հիվանդություններ, կարմրուկի հանգամանքը ծանր ելքի է հանգեցրել»,- ասաց նախարարը: Ավանեսյանն ընդգծեց, որ պետք է ձեռնարկել գործուն քայլեր, պատվաստման բոլոր էտապները պատշաճ անցնել: Նախարարը հորդորեց ճիշտ ժամանակին ստանալ ...

Կարդալ ավելին »

Կկանոնակարգվի օնլայն տաքսիների գործունեությունը. կսահմանվի էլեկտրոնային անդորրագրի պահանջ

Հայաստանում կկանոնակարգվի օնլայն տաքսի ծառայությունների գործունեությունը, կսահմանվի պետական տուրք նաև էլեկտրոնային անդորրագրի տրամադրման պահանջ: «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց Տարածքային  կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը: Փոխնախարարը նախ ներկայացրեց, որ ներկայումս հանրապետությունում էլեկտրոնային հարթակների միջոցով թեթև մարդատար ավտոմոբիլներով ուղևորափոխադրման ծառայությունների մատուցումը մեծ կիրառություն ունի, սակայն ոլորտն օրենսդրական ...

Կարդալ ավելին »

Կապանցի երկու տղամարդկանց հրազենային վնասվածք պատճառած երիտասարդը կալանավորվել է

Հոկտեմբերի 23-ին, ժամը 23.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Գորիսի բաժին հաղորդում է ստացվել, որ «որովայնի առաջնային պատի հրազենային գնդակային թափանցող վիրավորում» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Կապան քաղաքի 38-ամյա մի բնակիչ: Րոպեներ անց հիվանդանոցից հաջորդ ահազանգն է ստացվել. «վերին վերջույթների հրազենային գնդակային շոշափող վիրավորում» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 40-ամյա տղամարդ՝ դարձյալ Կապանի բնակիչ: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ոստիկանությունը։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ...

Կարդալ ավելին »

Գրիպի և կորոնավիրուսի սեզոնային ակտիվացում է նկատվում. ախտանշանները նման են միմյանց

Հայաստանում գրիպի և կորոնավիրուսի սեզոնային ակտիվացում է նկատվում, սակայն հոսպիտալացումների թվի կտրուկ աճ այս պահին չի գրանցվել: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: «Մենք նկատում ենք, որ գարնան և աշնան ամիսներին կորոնավիրուսը, նաև գրիպը նույն վարքագիծն են դրսևորում: Եվ այս պահին սեզոնային ակտիվացում է»,-ասաց Ավանեսյանը: Գրիպի դեմ պատվաստանյութերի պաշարները համալրվել են, պակաս չկա: Նախարարը հորդորեց քաղաքացիներին ...

Կարդալ ավելին »

Հարկադիր քարաթափում՝ Տավուշի մարզում

Հանրապետության ավտոճանապարհներին հնարավոր վտանգները նվազեցնելու նպատակով հոկտեմբերի 25-ին ՆԳՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ Աչաջուր գյուղից դեպի Մակարավանք վանական համալիր տանող ավտոճանապարհին՝ «Կապի ձոր» կոչվող հանդամասում, իրականացնում են հարկադիր քարաթափման աշխատանքներ։ Այդ մասին տեղեկանում ենք ՆԳՆ ՓԾ տարածած հաղորդագրությունից:

Կարդալ ավելին »

Պեմզաշենում մոր և 2 երեխաների սպանության վարույթի նախաքննությունն ավարտվել է

Հայաստանի քննչական կոմիտեն հայտնում է, որ ավարտվել է Պեմզաշենում առանձին դաժանությամբ մեր և երկու անչափահաս երեխաների սպանության վարույթի նախաքննությունը։ ՀՀ քննչական կոմիտեն այս մասին հաղորդագրություն է տարածել։ «Ավարտվել է Շիրակի մարզի Պեմզաշեն բնակավայրի բնակչուհու և վերջինիս երկու երեխաների սպանության, 12 տարին չլրացած աղջիկ երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ, ավազակություն կատարելու, քրեակատարողական հիմնարկում պահվող անձի կողմից կտրող-ծակող կամ, կյանքից զրկելու, կամ ...

Կարդալ ավելին »

Երևանի ավագանին արտահերթ նիստ կգումարի․ օրակարգում քաղաքապետի տեղակալների նշանակումն է

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ հոկտեմբերի 26-ին կգումարվի Երևանի ավագանու արտահերթ նիստ։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանի լրատվական վարչությունը։ Ավագանու նիստի օրակարգում է քաղաքապետի տեղակալներ նշանակելու հարցը։ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի թեկնածուն  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Արմեն Փամբուխչյանն է։ Քաղաքապետի տեղակալի թեկնածուներն են Լևոն Հովհաննիսյանը, Սուրեն Գրիգորյանը և«Հանրապետություն» կուսակցության անդամ Սարգիս Մադաթյանը։

Կարդալ ավելին »

Ներկայացվել է Սոս Սարգսյանի հեղինակած և արտիստին նվիրված երեք գրքերը

Համազգային պետական թատրոնի հիմնադիր, դերասան ու արվեստագետ Սոս Սարգսյանի հոբելյանի կապակցությամբ հանրությանը ներկայացվեցին արտիստի հեղինակած «Երկիրը երկիր է», «Սոս Սարգսյան. վիպակներ» և Սերգեյ Առաքելյանի հեղինակած «Նահապետը» գրքերը։   Միջոցառման ընթացքում Սոս Սարգսյանի անվան համազգային պետական թատրոնի արտիստները ներկաների համար ընթերցեցին արտիստի ստեղծագործություններից հատվածներ, որից հետո հյուրերը հնարավորություն ունեցան վայելելու Սոս Սարգսյանի բեմադրած «Ծննդյան տոները Սենյոր Կուպելլոյի տանը» ներկայացման բացառիկ ցուցադրությունը:  Համազգային ...

Կարդալ ավելին »

Հայկական տարազները՝ Վիեննայում․ «Տերյան» մշակութային կենտրոնի ցուցադրումը

«Տերյան մշակութային կենտրոնը» հայկական ավանդական տարազների և գորգերի մեկշաբաթյա ցուցադրությամբ է հանդես եկել Վիեննայում՝ ՄԱԿ-ի գրասենյակում: Ցուցադրությունը կրել է «Անցյալի ապագան. կին ձեռներեցների հզորացում՝ աջակցելով  Հայաստանի ավանդական արվեստի վերածննդին» խորագիրը: Ներկայացվել են հայկական ավանդական տարազի ավանդույթները և դրանց  հետ կապված ժողովրդական ձեռարվեստի վերականգնումը՝ ապագա սերունդների համար մշակութային հարուստ ժառանգության պահպանման նպատակով: Բացմանը խոսքով հանդես է եկել ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, ...

Կարդալ ավելին »

Հայաստանն առանձին տաղավարով մասնակցել է Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսին

րթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանն առանձին տաղավարով մասնակցել է Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսին։   Ինչպես հայտնեցին ԿԳՄՍ նախարարությունից, ցուցահանդեսում  ներկայացվել է վերջին տարիներին Հայաստանում և արտերկրում  հրատարակված, հիմնականում օտարալեզու հայ գրականություն: Ֆրանկֆուրտի հայկական տաղավարում, ինչպես նաև մյուս ազգային տաղավարների և օտարերկրյա հրատարակչությունների ներկայացուցիչներին  ներկայացվեց «Հայ գրականությունը թարգմանություններում»  դրամաշնորհային  ծրագիրը,  որով ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն աջակցում է արտերկրի այն հրատարակչություններին, ...

Կարդալ ավելին »
ajax-loader