Author Archives: admin

Առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու վերաբերյալ քրեական վարույթով պետական բյուջե է վերադարձվել 55 միլիոն դրամ

Բացահայտվել է տնտեսվարող սուբյեկտի կողմից առանց հաշվարկային փաստաթղթերի տրամադրման ապրանքներ իրացնելու, առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու ևս մեկ դեպք։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Վ․Դ-ն, հանդիսանալով 2015թ․ սեպտեմբերի 11-ին պետական գրանցում ստացած «Արտմոդա», «Արտշուզ» անվանումով խանութներում հագուստի և կոշիկի մանրածախ առևտրով զբաղվող ընկերության 100 տոկոս բաժնեմասի սեփականատերը և տնօրենը, տարբեր ժամանակահատվածներում հագուստի, կոշիկի ...

Կարդալ ավելին »

Նոր ճեմուղիներ, խաղահրապարակ, ամֆիթատրոն. կվերակառուցվի Մերգելյանի այգին

Գործադիրն ընդունել է «Սլոն-ֆուդ» ՍՊԸ-ին  առանց մրցույթի կառուցապատման իրավունքով հողամաս տրամադրելու մասին» որոշում: Ըստ հիմնավորման՝  ընկերությունը Երևանի քաղաքապետարան է ներկայացրել Երևանի Կոմիտասի պողոտայի հ.2/3 հասցեում գտնվող 5089.13 քմ մակերեսով հողամասում գտնվող Մերգելյանի այգու վերակառուցման (արդիականացման) առաջարկություն: Այգում  նախատեսվում են նոր ճեմուղիներ, նստարաններ, երեխաների խաղահրապարակ, հասարակական սանհանգույց, ամֆիթատրոն միջոցառումների համար, մարզահրապարակ, շատրվաններ, սրճարան, մանկական զարգացման կենտրոն: Միաժամանակ, որոշմամբ առաջարկվում է քննարկվող ...

Կարդալ ավելին »

Ռուսաստանը 40 տոննա մարդասիրական օգնություն կուղարկի Հայաստան՝ ԼՂ-ից տեղահանված հայերի համար

Մոսկվան առաջիկա օրերին Հայաստան կուղարկի 40 տոննա մարդասիրական օգնություն՝ Լեռնային Ղարաբաղի հայերի համար։ Այդ մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Մենք օգնում ենք Հայաստանին և Ղարաբաղի հայերին հումանիտար ոլորտում։ Մասնավորապես, Ռուսաստանի կառավարության միջոցով, հաշվի առնելով հայկական կողմի կարիքները, պատրաստվել է 40 տոննա մարդասիրական օգնություն․ այն առաջիկա օրերին կհասցվի Երևան», – ասել է Զախարովան ճեպազրույցի ընթացքում։ Պաշտոնյայի խոսքով՝ ...

Կարդալ ավելին »

Սահմանվել է գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների ներմուծման, արտահանման և ոչնչացման կարգը

Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 9-ի նիստում սահմանեց Գիտահետազոտական, փորձացուցադրական աշխատանքների համար գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների ներմուծման, արտահանման և ոչնչացման կարգը: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ մինչև օրենքի ընդունումը Հայաստանում չեն կարգավորվել ԳՁՕ պարունակող սերմերի և տնկանյութի շրջանառությունը և Օրենքի ուժի մեջ մտնելուց հետո դրանց գործածությունը թույլատրվելու է բացառապես մեկուսացված համակարգերում՝ գիտահետազոտական և փորձացուցադրական նպատակներով։ Հետևաբար արտադրական նպատակներով ներմուծումը արգելվում է, ...

Կարդալ ավելին »

Իտալիայի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետերն այցելել են «Եռաբլուր» պանթեոն

Այսօր՝ նոյեմբերի 9-ին,  աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Իտալիայի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, ծովակալ Ջուզեպպե Կավո Դրագոնեն եւ Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Նշենք, որ մինչ այդ իտալացի զինվորականը հանդիպել է պաշտպանության նխարար Սուրեն Պապիկյանի հետ: Նրանք քննարկել են հայ-իտալական պաշտպանական համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր։ Պաշտպանության նախարարն ընդգծել ...

Կարդալ ավելին »

Wildberries-ը Հայաստանում ալկոհոլային խմիչք կվաճառի

Wildberries առցանց առևտրի միջազգային հարթակում ներկայացված են ոգելից խմիչքներ, որոնց վաճառքն արդեն հասանելի է գնորդներին Հայաստանի տարածքում։ Հաճախորդները կկարողանան պատվիրել գինիների և ոգելից խմիչքների մեծ ընտրանի՝ առանց տանից դուրս գալու: Առցանց հարթակն արդեն առաջարկում է հարյուրավոր տարբեր ալկոհոլային խմիչքներ, այդ թվում՝ կարմիր, սպիտակ և փրփրուն գինիներ, վիսկի, ջին և ռոմ: Ալկոհոլային խմիչքների արտադրողների ու դիստրիբյուտորների շրջանակն ու թիվը մշտապես կավելանա։ ...

Կարդալ ավելին »

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ մեկնել է Ֆրանսիա. հանդիպելու է Մակրոնի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն: Այդ մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ Այսօր նախատեսված է վարչապետ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: ՀՀ վարչապետը նոյեմբերի 10-ին Փարիզում կմասնակցի «Խաղաղության 6-րդ համաժողով»-ին:

Կարդալ ավելին »

Հայկական կողմն ամեն ինչ անում է Բաքվում ապօրինի պահվող հայերին ազատելու համար. ԱԳ փոխնախարար

Հայկական կողմն ամեն ինչ անում է Բաքվում անօրինաբար պահվող հայերին ազատելու համար։ Այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ է ձեռնարկում ԱԳՆ-ն Ադրբեջանում պահվող Արցախի նախկին ղեկավարներին ազատելու համար։ Կոստանյանի խոսքով՝ ինչպես նշված, այնպես էլ անօրինաբար պահվողների մնացած անձանց դեպքերում Հայաստանը եւ ՀՀ ԱԳՆ-ն բոլոր միջազգային հարթակներում, որոնք զբաղվում ...

Կարդալ ավելին »

Ուսումնարան ավարտածների միայն 41 %-ն է համարում, որ տեսական գիտելիքներն իր աշխատանքին համապատասխանում են. Անդրեասյան

Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 9-ի նիստում հավանություն տվեց «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքում եւ մի շարք այլ օրենքներում փոփոխությունների փաթեթին: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացնելով նախագիծը՝ նշեց. «Տարբեր ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ մեր քոլեջների եւ ուսումնարանների շրջանավարտների միայն 41 տոկոսն է համարում, որ տեսական գիտելիքներն իրենց աշխատանքի պահանջներին համապատասխանում են եւ 43 տոկոսն է գտնում, որ գործնական հմտությունները ...

Կարդալ ավելին »

Հայաստանին հասանելի է դարձել 18,4 մլն փոխառելիության իրավունքը

Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գործադիր խորհուրդը հաստատել է ընթացիկ Պահուստային ծրագրի երկրորդ ամփոփիչ ստուգումը, որով Հայաստանի համար հասանելի է դարձել շուրջ $24.3 միլիոն ծավալով 18.4 միլիոն հատուկ փոխառելիության իրավունք: Այսպիսով, Հայաստանի համար ընդհանուր հասանելիությունը կհասնի շուրջ $72.9 միլիոնի։ ԱՄՀ զեկույցում նշվում է, որ 2023 թվականին Հայաստանի տնտեսական աճի բարձր տեմպը շարունակվել եւ տարվա առաջին կիսամյակում տնտեսությունն աճել է 10․5%-ով։ Սպասվում ...

Կարդալ ավելին »
ajax-loader