Author Archives: admin

Մեկնարկել է «Համաշխարհային բջջային կոնգրես 2024» միջազգային ցուցահանդեսի մասնակցության հայտերի ընդունումը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարում է 2024 թ. փետրվարի 26-29-ը Իսպանիայի Թագավորության Բարսելոնա քաղաքում կայանալիք «Համաշխարհային բջջային կոնգրես 2024 (Mobile World Congress Barcelona)» միջազգային ցուցահանդեսի մասնակցության հայտերի ընդունման մասին: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԲՏԱ նախարարության տարածած հաղորդագրությունից, ցուցահանդեսին նախարարությունը մասնակցելու է «ARMENIA» միասնական տաղավարով՝ ներկայացնելով հայկական ոլորտային ընկերություններին: Նախարարությունը հոգում է տաղավարի վարձակալության, կառուցապատման, ինչպես նաև ցուցահանդեսի մուտքի ապահովման ծախսերը։ ...

Կարդալ ավելին »

Երևանի իրավական ակտերն ընդունվելուց հետո կհրապարակվեն նորմատիվ ակտերի միասնական կայքում

ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամները մեկ րոպե լռությամբ հարգել են ՀՀ ԱԺ պատգամավոր, հանձնաժողովի անդամ Մաթևոս Ասատրյանի հիշատակը: Նոյեմբերի 10-ին հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է ««Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը նշել է, որ գործող ...

Կարդալ ավելին »

ՌԴ ԱԳՆ-ն պատրաստակամություն է հայտնել կազմակերպել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում

Ռուսաստանը հաստատում է, որ պատրաստ է Մոսկվայում կազմակերպել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում, սակայն հստակ ժամկետ դեռ չկա։ Այդ մասին ասել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը։ «Մենք բազմիցս հաստատել ենք մեր պատրաստակամությունը՝ մոսկովյան հարթակը տրամադրել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների մակարդակով հետագա երկխոսության համար՝ երկկողմ հարաբերությունների կարգավորման և խաղաղության պայմանագրի ստորագրման հարցերի շուրջ։ Մեր այս պատրաստակամությունը մնում է անփոփոխ։ ...

Կարդալ ավելին »

Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգը ձևավորվել և կայացել է․ Գնել Սանոսյան

Երևանում տեղի է ունեցել Տեղական ինքնակառավարման օրվան նվիրված հանդիսավոր միջոցառում։ Միջոցառմանը ներկա էին  ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, պատգամավորներ, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների  նախարար Գնել Սանոսյանը, մարզպետներ, համայնքապետեր և միջազգային կառույցների ներկայացուցիչներ։ Բացման խոսքում, Տեղական ինքնակառավարման օրվա կապակցությամբ շնորհավորելով ներկաներին, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը նշել է, որ, հետադարձ հայացք նետելով տեղական ինքնակառավարման 27-ամյա ընթացքին, կարելի է փաստել, որ Հայաստանի Հանրապետությունում տեղական ...

Կարդալ ավելին »

Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր տեղի համար ԲԴԽ-ն երեք թեկնածու է առաջադրել

«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 3-րդ մասի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի  թափուր տեղում ընտրելու համար առաջադրել է Սերգեյ Մարաբյանի, Ռուբիկ Մխիթարյանի եւ Մանվել Շահվերդյանի  թեկնածությունները: Այս մասին նշված է ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Ռուբեն Ռուբինյանի ստորագրած ...

Կարդալ ավելին »

Անվտանգության թեմայով նախկինում այսպիսի ինտենսիվ երկխոսություն Արևմուտքի, Եվրոպայի հետ երբեք չենք ունեցել. ԱԽ քարտուղար

Արեւմուտքի հետ հարաբերությունները, եթե փորձենք շերտերի բաժանել, երեք կարեւոր շերտ ունի: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 10-ին, Բրյուսելում անցկացվող «Հայաստան-Եվրոպա» համաժողովի ժամանակ նշեց Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը: «Այս առումով, գործադիր, օրենսդիր, քաղաքացիական հասարակություն, տնտեսություն, այս երեք շերտերով պետք է կարողանանք ուժեղ համագործակցություն կառուցել: Քաղաքացիական եւ էքսպերտային համայնքի աշխատանքը, որ հիմա դուք կատարում եք, շատ գնահատելի է: Վերջին շրջանում, իսկապես, ինտենսիվ ...

Կարդալ ավելին »

Վթարից հետո վեճը վերաճել էր խուլիգանության. 23-ամյա երիտասարդը դանակահարել էր վարորդին եւ նրա եղբորը

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները հետախուզվողի վերաբերյալ տեղեկությունն իրացրին Սիսիանի ոստիկանների հետ: Հենց Սիսիանի բաժնի կողմից էր այս տարվա հուլիսի 14-ից հետախուզվում երևանցի 23-ամյա երիտասարդը, խափանման միջոցը` կալանք: Ոստիկանությունից հայտնում են, որ նոյեմբերի 9-ին սպանության փորձի մեղադրանքով հետախուզվող երիտասարդը հայտնաբերվեց մայրաքաղաքի Շիրվանզադեի փողոցի մի բնակարանում, ձերբակալվեց ու ներկայացվեց նախաքննական մարմին: Իսկ դեպքը տեղի էր ունեցել հուլիսի 9-ին, Սիսիանում: Ժամը 19.30-ին ...

Կարդալ ավելին »

«Սև ուրբաթի» և Ամանորի զեղչերի ժամանակ տուգանվել է 35 տնտեսվարող. ՄՊՀ անդամը՝ պահանջների մասին

Հայաստանում նախորդ տարի սահմանված պահանջները խախտելու համար «Սև ուրբաթ»-ի և Ամանորի զեղչերի ժամանակ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը  վարույթ  է հարուցել 35 տնտեսվարողների նկատմամբ, որոնք տուգանվել են 100 մլն դրամի չափով: Հանձնաժողովն այս տարի ևս  «Սև ուրբաթ»-ին և տոներին ընդառաջ ակցիաների ժամանակ դիտարկելու է  տնտեսվարողների վարքագիծը, գնահատելու է ստացվող տարբեր ազդակները: Հրավիրած՝ «Խորհուրդներ բիզնեսին զեղչերի և այլ ակցիաների իրականացման վերաբերյալ. իրազեկում «Սև ...

Կարդալ ավելին »

Ամերիկացի բժիշկները կատարել են ամբողջական աչքի` աշխարհում առաջին փոխպատվաստումը

 ԱՄՆ-ում բժիշկները աշխարհում առաջին անգամ կատարել են ամբողջական աչքի փոխպատվաստում։ Այդ մասին տեղեկագիր է հրապարակվել Նյու Յորքի համալսարանի Լանգոնի անվան բժշկական կենտրոնի (NYULH) կայքում։  «NYULH-ի վիրաբույժների խումբը կատարել է Արկանզասի նահանգից պատերազմի 46-ամյա վետերանի ամբողջական աչքի աշխարհում առաջին փոխպատվաստումը և դեմքի մի մասի փոխպատվաստում», – նշվում է տեղեկագրում։ Ըստ հրապարակման՝ Աարոն Ջեյմսը բարձրավոլտ էլեկտրական հոսանքի պատճառով վնասվածք էր ստացել աշխատանքի ժամանակ: Վիրահատությունը ...

Կարդալ ավելին »

Լեռնակերտում ոռոգելի հողերն ավելացել են 25 հեկտարով

 Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Լեռնակերտ բնակավայրում ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում արդեն ավարտվել են ոռոգման ջրատարի կառուցման աշխատանքները, ինչի շնորհիվ այստեղ ոռոգելի հողատարածքներն ավելացել են շուրջ 25 հեկտարով։   Ինչպես տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, Լեռնակերտի ոռոգման ջրատարի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմել  է 46 միլիոն 270 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ ...

Կարդալ ավելին »
ajax-loader