ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարում է 2024 թ. փետրվարի 26-29-ը Իսպանիայի Թագավորության Բարսելոնա քաղաքում կայանալիք «Համաշխարհային բջջային կոնգրես 2024 (Mobile World Congress Barcelona)» միջազգային ցուցահանդեսի մասնակցության հայտերի ընդունման մասին:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԲՏԱ նախարարության տարածած հաղորդագրությունից, ցուցահանդեսին նախարարությունը մասնակցելու է «ARMENIA» միասնական տաղավարով՝ ներկայացնելով հայկական ոլորտային ընկերություններին:
Նախարարությունը հոգում է տաղավարի վարձակալության, կառուցապատման, ինչպես նաև ցուցահանդեսի մուտքի ապահովման ծախսերը։
Մասնակցության հայտն անհրաժեշտ է լրացնել մինչև 2023 թ․ նոյեմբերի 26-ը՝ հետևյալ հղումով։
Ցուցահանդեսը համաշխարհային մակարդակով ոլորտային արդյունաբերության ամենահեղինակավոր և առանցքային միջոցառումներից է, որտեղ հավաքվում են կապի էկոհամակարգի ամենաճանաչված ու որոշիչ դեր ունեցող համաշխարհային բջջային կապի օպերատորներ, տեխնոլոգիական ոլորտի առաջատար ներկայացուցիչներ:
«Համաշխարհային բջջային կոնգրես 2024»-ի թեմաներն են՝ 5G կապը, արհեստական բանականությունը, արտադրության թվային փոխակերպումը, խաղաֆիկացումն ու թվային ԴՆԹ-ն:
Ցուցահանդեսի մասին մանրամասն տեղեկատվություն ստանալու համար կարող եք անցնել հղումով:
Լրացուցիչ հարցերի դեպքում զանգահարել՝ 010 590162 հեռախոսահամարով։