Author Archives: admin

Չի կարող լինել խաղաղություն՝ առանց արդարադատության. ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանն ավարտել է աշխատանքը Երևանում

րևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում շարունակվել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողվի աշնանային նստաշրջանը: Քննարկվել են հակամարտությունների գոտիներում մարդկանց, փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության հարցերը: Ինչպես տեղեկացրին Ազգային ժողովից, ԵԱՀԿ ԽՎ փոխնախագահ Դանիելա դե Ռիդերը կարևորել է միջազգային հումանիտար իրավունքի նորմերի պահպանումը, ինչն ամրագրված է նաև Վանկուվերի հռչակագրում: Զեկուցողն անդրադարձել է փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանը, հակամարտությունների հումանիտար հետևանքներին, էսկալացիայի դեպքերին: Այս համատեքստում նա խոսել է Լեռնային ...

Կարդալ ավելին »

ՀԱՄԱՍ-ը հայտնել է 13 000 զոհի, իսկ Իսրայելը՝ զոհված 380 զինվորականի մասին

Գազայի առողջապահական իշխանությունները հայտարարել են, որ Իսրայելի հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 13 000-ի։ Այդ մասին տեղեկանում է The Times of Israel-ի հրապարակումից։ Ըստ Գազան վերահսկող պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման տվյալների՝ զոհերի թվում կա ավելի քան 5500 երեխա։ Շուրջ 30 000 մարդ վիրավոր է։ Իսրայելի պաշտպանության բանակն իր հերթին հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ի դեմ պատերազմի ընթացքում իսրայելցի զոհված զինվորների և ...

Կարդալ ավելին »

Մի շարք բնակավայրերում թույլ ձյուն է տեղում

Նոյեմբերի 20-ին Աշոցքի, Թալինի, Ապարանի, Արագածի, Հրազդանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։ Ինչպես տեղեկանում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի տարածած հաղորդագրությունից, վարորդներին հորդորում են լինել զգոն և պահպանել երթևեկության անվտանգության կանոնները։

Կարդալ ավելին »

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը մեկնել է Խորվաթիա

Հայաստանի ազգային հավաքականը մեկնեց Զագրեբ, որտեղ նոյեմբերի 21-ին կկայանա ՈՒԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման խմբային փուլի Խորվաթիա-Հայաստան հանդիպումը: Այդ մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Հայաստանի ազգային հավաքականը Զագրեբ է մեկնել հետևյալ կազմով.Դարպասապահներ՝Օգնյեն Չանչարևիչ-«Ալաշկերտ»Արսեն Բեգլարյան-«Արարատ-Արմենիա»Ստանիսլավ Բուչնև-«Փյունիկ»Պաշտպաններ՝Կամո Հովհաննիսյան-«Աստանա» (Ղազախստան)Գեորգի Հարությունյան-«Կրասնոդար» (Ռուսաստան)Նաիր Թիկնիզյան-«Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան)Անդրե Չալըշըր-«Բրոմապոյկարնա» (Շվեդիա)Ստյոպա Մկրտչյան-«Օսիեկ» (Խորվաթիա)Տարոն Ոսկանյան-«Ալաշկերտ»Ժիրայր Մարգարյան-«Ուրարտու»Էրիկ Փիլոյան-«Ուրարտու»Ալբերտ Խաչումյան-ԲԿՄԱԿիսապաշտպաններ/Հարձակվողներ՝Էդուարդ Սպերցյան-«Կրասնոդար» (Ռուսաստան)Վահան Բիչախչյան-«Պոգոն» (Լեհաստան)Լուկաս Սելարայան-«Ալ-Ֆաթեհ» (Սաուդյան Արաբիա)Էդգար Սևիկյան-«Պարի» (Նիժնի Նովգորոդ, Ռուսաստան)Արթուր Սերոբյան-«Կասա Պիա» (Պորտուգալիա)Վբեյմար Անգուլո-«Ալաշկերտ»Արտակ Դաշյան-«Փյունիկ»Հովհաննես Հարությունյան-«Փյունիկ» Արթուր Միրանյան-«Նոա»Ժիրայր Շաղոյան-ԲԿՄԱ (Սոֆիա, Բուլղարիա)Հրանտ-Լեոն Ռանոս-«Բորուսիա» (Մյոնխենգլադբախ, Գերմանիա)Վարազդատ Հարոյանը և Ուգոչուկվու Իվուն չեն մեկնել Խորվաթիա: Ընտրանու ավագը բաց կթողնի հանդիպումն ընտրական փուլում ստացած 5-րդ դեղին քարտի, իսկ Իվուն՝ Ուելսի դեմ խաղում ստացած վնասվածքի պատճառով:

Կարդալ ավելին »

Աշխարհում կարմրուկից մահացության կտրուկ աճ է եղել 2022-ին․ ԱՀԿ

2022 թվականին կարմրուկով հիվանդացությունը 2021 թվականի համեմատությամբ աճել է 18 %-ով, իսկ մահացությունը՝ 43 %-ով։ Այդ հիվանդության մասշտաբային բռնկումներ են տեղի ունեցել 37 երկրներում։ Այդ մասին ասված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) և ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների (ՀՎԿԿ) զեկույցում: «2022 թվականին, կարմրուկի դեմ պատվաստումների իրականացման մի քանի տարվա նվազումից հետո, հիվանդացածների թիվը 2021 թվականի համեմատությամբ աճել է 18 %-ով, ...

Կարդալ ավելին »

30 նոր ավտոբուս Չինաստանից ուղևորվել է Հայաստան

Երևան քաղաքի ավտոբուսների շարժակազմը շուտով կհամալրվի ևս 30-ով։ Այն ընկերությունը, որն արդեն մատակարարել է «Ժոնգ Թոնգ» մակնիշի 150 ավտոբուս, բանակցությունների արդյունքում համաձայնել է ևս 30 նոր ավտոբուս մատակարարել նույն պայմանագրի գնով։ Այսինքն՝ առանց գործող գնի փոփոխության, կմատակարարվի ևս 30 ավտոբուս։ Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը նշեց, որ ավտոբուսների այդ խմբաքանակը Չինաստանից դուրս է եկել և ճանապարհին է։ Ակնկալվում ...

Կարդալ ավելին »

Հայաստանը ստորագրել է Կիբերհանցագործության դեմ կոնվենցիայի լրացուցիչ արձանագրությունը

Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Խաչատրյանը խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի ներկայությամբ ստորագրել է Կիբերհանցագործության դեմ կոնվենցիայի երկրորդ լրացուցիչ արձանագրությունը ընդլայնված համագործակցության և էլեկտրոնային ապացույցների բացահայտման մասին (CETS No. 224)։ Այդ մասին Եվրոպայի խորհուրդը հաղորդագրություն է տարածել։ Արձանագրությունը իրավական հիմք է տրամադրում տիրույթի անունի գրանցման մասին տեղեկատվության բացահայտման և բաժանորդների մասին տեղեկատվության առնչությամբ ծառայություններ մատուցողների հետ անմիջական ...

Կարդալ ավելին »

Մոտ 52 միլիոն դոլար․ Ferrari 250 GTO-ն աշխարհի ամենաթանկ մեքենան է

RM Sotheby’s աճուրդի տունը հայտարարել է 1962 թվականի հազվագյուտ Ferrari 250 GTO 330 LM մոդելի սակարկությունների ավարտի մասին։ Մեքենայի վերջնական արժեքը կազմել է ռեկորդային $51 705 000՝ ներառյալ բոլոր միջնորդավճարները: Դա մեքենան դարձրեց ամենաթանկը բաց աճուրդների պատմության մեջ: Մեքենայի այս օրինակը ստեղծվել է հատուկ դիմացկունության մրցավազքերին մասնակցելու համար: Այս մեքենայի առաջին մրցույթը եղել է 1962թ. Նյուրբուրգրինգի 1000 կիլոմետր մրցավազքը, որտեղ ...

Կարդալ ավելին »

Ամերիաբանկը թվային լուծումներ առաջարկող լավագույն բանկն է Հայաստանում․ Euromoney

Ամերիաբանկն արժանացել է Euromoney ամսագրի «Գերազանցության մրցանակին»՝ որպես 2023թ. ընթացքում թվային լուծումներ առաջարկող լավագույն բանկը Հայաստանում: Ամսագիրը հատուկ շեշտում է Ամերիաբանկի ուղղվածությունը դեպի թվային նորարարություններ և տրանսֆորմացիոն տեխնոլոգիաներ, որով բանկը գերազանցել է իր մրցակիցներին վերջին 12 ամիսների ընթացքում: Ըստ ամսագրի՝ Ամերիաբանկի տպավորիչ թվային ցուցանիշները ներառում են օնլայն բանկինգի և բջջային հավելվածի օգտատերերի թվի զգալի` 46% աճը նախորդ տարվա համեմատ, ընդ ...

Կարդալ ավելին »

ՀՀ-ն և Իրանը Արաքս գետի պահպանման ճանապարհային քարտեզ են ներկայացրել

Հայաստանն ու Իրանը քննարկել և ներկլայացրել են Արաքս սահմանային գետի պահպանման աշխատանքների իրականացման ճանապարհային քարտեզը։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի շրջակա միջավայրի նախարարությունը։ Նշվում է, որ նոյեմբերի 15-16-ին Երևանում Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանի և Իրանի Իսլամական Հանրապետության Շրջակա միջավայրի կազմակերպության մարդկային շրջակա միջավայրի հարցերով տնօրենի տեղակալ Իրաջ Հեշմաթիի գլխավորությամբ կայացել է համատեղ նիստ։ Նիստի ընթացքում կողմերը քննարկել ...

Կարդալ ավելին »
ajax-loader