Դատախազը 2023 թվականի նոյեմբերի 20-ին հաստատել է Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ, ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վարդան Այվազյանի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան: Այդ մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից, հիշեցնելով, որ ԱԱԾ-ի քննչական գլխավոր վարչությունում քննված քրեական վարույթով պարզվել էր՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ, ՀՀ Ազգային ժողովի ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Նվիրատվության պայմանագրերի համար կսահմանվի նոտարական վավերացման պարտադիր պահանջ
Հայաստանում անշարժ գույքի նվիրատվության պայմանագրերի համար կսահմանվի նոտարական վավերացման պարտադիր պահանջ, նոտարը պետք է ստուգի գործարքի բովանդակության համապատասխանությունը կողմերի իրական մտադրությանը: Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց Արդրադատության փոխնախարար Արա Մկրտչյանը: Գործող օրենքով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների ծագմանը, փոփոխմանը, փոխանցմանն ուղղված գործարքները՝ առուվաճառք, նվիրատվության, վարձակալություն, ենթակա են նոտարական վավերացման՝ բացառությամբ, եթե դրանք կնքվում են ...
Կարդալ ավելին »Երևանում կփակցվեն Ալպիկ Մկրտչյանի, Էմիլ Գրիգորյանի, Արարատ Սահակյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակները
Երևանում կփակցվեն Ալպիկ Մկրտչյանի, Էմիլ Գրիգորյանի, Արարատ Սահակյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակները: Երևանի ավագանու 1-ին նստաշրջանի 2-րդ նիստի ժամանակ ավագանին հաստատեց հայ ֆիզիկոս, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ալպիկ Մկրտչյանի հուշատախտակը Երևանի Հրաչյա Քոչարի փողոցի 20 հասցեում փակցնելու մասին նախագիծը: Հուշատախտակի հետ կապված բոլոր ծախսերը հոգում է ընտանիքը: ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ալպիկ Մկրտչյանը ծնվել է 1937 թվականի փետրվարի 16-ին ...
Կարդալ ավելին »Ձերբակալվել է պարեկներին 80 հազար դրամ կաշառք առաջարկած անձը
Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցներին կաշառք առաջարկելու և ապօրինի թմրամիջոց պահելու կասկածանքով ձերբակալվել և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե է ներկայացվել Ա. Ս.-ն: Ինչպես տեղեկանում ենք Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրությունից, ըստ նախաքննությամբ ստացված տվյալների՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության երկու աշխատակիցներ 2023 թվականի նոյեմբերի 20-ին Նուբարաշենի խճուղում ծառայություն իրականացնելիս տեխնիկական զննության ժամկետն անցած լինելու պատճառով կանգնեցրել են Ա. Հ.-ի վարած «Մերսեդես» ...
Կարդալ ավելին »Գյումրիում տեղի կունենա «Եղի՛ր ուժ մեր երկրի համար» իրազեկման արշավը
«Եղի՛ր ուժ մեր երկրի համար» իրազեկման արշավի շրջանակում նոյեմբերի 24-ին ժամը 14:00-ին Գյումրու «Վարդանանց» հրապարակում տեղի կունենա միջոցառում՝ պարեկային ծառայությունում կանանց ներգրավվածության բարձրացման նպատակով: Ինչպես տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից՝ մարզպետ Մուշեղ Մուրադյանի մոտ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն աշխատակազմի պատասխանատուների, Գյումրի համայնքի և ուժային կառույցների ղեկավարների մասնակցությամբ։ Խորհրդակցության ժամանակ քննարկվել են կայանալիք միջոցառման կազմակերպչական աշխատանքներին առնչվող հարցեր։ Իրազեկման արշավը նպատակ ունի բարձրացնել ...
Կարդալ ավելին »Ուելսի հավաքականի երկրպագուները, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, հարվածել են իրար. ոստիկանության պարզաբանումը
Հայաստանի Հանրապետության ոստիկանությունն Ուելսի ֆուտբոլի ազգային հավաքականի երկրպագուների միջև տեղի ունեցած ծեծկռտուքի վերաբերյալ պարզաբանում է տարածել: Ինչպես տեղեկանում ենք Ոստիկանության պարզաբանումից, նոյեմբերի 18-ին ժամը 01.18-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել որ Պուշկինի փողոցում վիճաբանություն և ծեծկռտուք է։ Նույն օրը ժամը 01.39-ին և 01.43-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգեր են ստացվել, որ Արամ Խաչատրյանի արձանի ...
Կարդալ ավելին »Հյուսիսային Կորեան Ճապոնիային ծանուցել է հետախուզական արբանյակ արձակելու ծրագրերի մասին
Հյուսիսային Կորեան Ճապոնիայի առափնյա պահպանության ծառայությանը ծանուցել է նոյեմբերի 22-ից մինչև դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում հետախուզական արբանյակ արձակելու մտադրության մասին։ Այդ մասին հաղորդում է Yonhap գործակալությունը։Սա կլինի ուղեծիր հետախուզական արբանյակ արձակելու՝ Հյուսիսային Կորեայի երրորդ փորձը․ մայիսին և օգոստոսին այդ փորձերը ձախողվել էին։Հարավային Կորեայի ռազմական գերատեսչությունը Փհենյանին նախազգուշացրել է «անմիջապես դադարեցնել» ռազմական հետախուզական արբանյակ արձակելու նախապատրաստությունները և խոստացել է «անհրաժեշտ միջոցներ» ձեռնարկել, ...
Կարդալ ավելին »ՊԵԿ-ը բացահայտել է մոտ 500 միլիոն ՀՀ դրամի հարկեր չվճարելու դեպք
ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության ոլորտային թիվ 8 բաժին օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Երևան քաղաքի Ազատության պողոտայի համապատասխան հասցեներում ֆիզիկական անձ Ա․Հ-ն., հանդիսանալով իրական շահառու, ֆիզիկական անձ Ն․Ա-ի անվամբ իրականացրել է կառուցապատման՝ բազմաբնակարան շենքերի կառուցման և բնակարանների վաճառքի գործունեություն: ՊԵԿ-ից հայտնում են, որ նախնական համաձայնությամբ՝ բնակարանների փաստացի վաճառքի ժամանակ հիմնականում կնքել են բաժնային սեփականության օտարման գործարքների պայմանագրեր: Այս ...
Կարդալ ավելին »Էլինա Դանիելյանը և Սամվել Տեր-Սահակյանը բրոնզե մեդալներ են նվաճել ԵԱ-ում
Հայաստանի շախմատի կանանց և տղամարդկանց թիմերի ներկայացուցիչներից մի քանիսը անհատական մեդալներ են նվաճել Եվրոպայի թիմային առաջնությունում: 5-րդ խաղատախտակի վրա բրոնզե մեդալ է նվաճել Սամվել Տեր-Սահակյանը: Կանանց առաջնությունում 3-րդ խաղատախտակի վրա բրոնզե մեդալ է նվաճել Էլինա Դանիելյանը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի շախմատի տղամարդկանց ընտրանին դարձել է Եվրոպայի թիմային առաջնության բրոնզե մեդալակիր: Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում ընթացող առաջնության վերջին տուրում ...
Կարդալ ավելին »ԼՂ-ից բռնի տեղահանվածները հոկտեմբեր-դեկտեմբերի կենսաթոշակը կստանան դեկտեմբերին
Հայաստանում նախատեսվում է, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված թոշակառուները հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների կենսաթոշակը կկարողանան միասին ստանալ դեկտեմբերին: Այդ մասին ասաց Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ԱԺ նիստում «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննարկմանը: Ներկայումս Հայաստանի տարածքում ապաստան ստացած փախստականներն իրավունք ունեն ստանալու պետական նպաստներ ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ