Author Archives: admin

Ինչպես է կազմակերպվում հղիների նախածննդյան հսկողությունը․ Ան-ն ուղեցույց է հրապարակել

Պետությունը երաշխավորում է առաջնային օղակում գրանցված բնակչության արտահիվանդանոցային անվճար մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնությունը: Այդ մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Հղին (այդ թվում` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված) դիմում է առողջության առաջնային պահպանման օղակ` ըստ իր բնակության վայրի ու հաշվառվում: Ստանալով առողջության մասին քաղվածքը` դիմում կանանց կոնսուլտացիա: Միաժամանակ, կինն իր բնակավայրի վարչական տարածքի շրջանակներում իրավունք ունի ընտրելու իրեն սպասարկող բժշկին` մանկաբարձ-գինեկոլոգին, և ...

Կարդալ ավելին »

Վրաստանի խորհրդարանի ղեկավարը ողջունել է Եվրահանձնաժողովի հանձնարարականը՝ երկրին ԵՄ թեկնածուի կարգավիճակ տրամադրելու մասին

Եվրամիությունը ճանաչեց Վրաստանի լիիրավ անդամակցության ապագան եվրոպական ընտանիքում և ևս մեկ անգամ հաստատեց իր անսասան աջակցությունը երկրի ձգտումներին և եվրոպական ընտրությանը: Ինչպես տեղեկանում է Sputnik գործակալության վրացական ծառայությունից, այդ մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։ 2023 թ․ նոյեմբերի 8-ին Եվրահանձնաժողովը հրապարակեց հաշվետվություն Վրաստանի կողմից այն 12 հանձնարարականների կատարման վերաբերյալ, որոնք անհրաժեշտ  են ԵՄ թեկնածուի կարգավիճակ ստանալու համար։ Եվրահանձնաժողովը Եվրոպական ...

Կարդալ ավելին »

Citigroup բանկը 25,9 մլն դոլար կվճարի ամերիկահայերին խտրականության ենթարկելու համար

Ամերիկյան Citigroup բանկը ստիպված կլինի վճարել 25,9 մլն դոլար տուգանք եւ փոխհատուցում ամերիկահայերին խտրականության ենթարկելու համար վարկային քարտեր տրամադրելու ժամանակ։ Ինչպես նշվել է ֆինանսական ոլորտում սպառողների իրավունքների պաշտպանության բյուրոն (CFPB), 2015-2021թթ. Citi-ն մերժել է վարկային քարտեր տրամադրել հայտատուներին, որոնց բանկի աշխատակիցները նույնականացրել են որպես ամերիկահայեր՝ հիմնվելով նրանց ազգանունների վրա։ «CFPB-ն հայտնաբերել է, որ Citi-ն միտումնավոր կերպով խտրականության է ենթարկել հայկական ...

Կարդալ ավելին »

Driver Experience․ վարորդներն այս Porsche-ն կվարեն ինտուիտիվ

Նոյեմբերի 24-ին հանրությանը ներկայացվելիք նոր սերնդի մոդելում Porsche Panamera-ն համալրված կլինի Porsche Driver Experience կառավարման հայեցակարգով, որն առաջին անգամ ներկայացվել է Taycan մոդելում: Այն ներառում է ամբողջապես թվային դիսփլեյ, անհատականացման տարբերակների լայն շրջանակ եւ ինտուիտիվ կառավարում: Կոնցեպտի հիմնական առանձնահատկությունն այն է, որ մեքենա վարելուն վերաբերող կառավարման բոլոր տարրերը խմբավորված են մեկ տեղում՝ անմիջապես ղեկի շուրջը: Այսպիսով, վարորդը կարող է բոլոր ...

Կարդալ ավելին »

Մինչև հունվարի 1-ը Երևանում բոլոր գովազդները պետք է համապատասխանեցվեն ավագանու սահմանած չափորոշիչներին

Մինչև հունվարի 1-ը Երևանում բոլոր գովազդները պետք է համապատասխանեցվեն  սահմանված չափորոշիչներին: Տնտեսվարողների համար մշակվել է ուղեցույց, որի նպատակն է աջակցել նշված դիմումների առավել ճիշտ կազմմանը:

Կարդալ ավելին »

Պարենային ապրանքների համաշխարհային գների ինդեքսը նվազել է

Պարենային ապրանքների համաշխարհային գների հենանիշը հոկտեմբերին չափավոր անկում է արձանագրել՝ սեպտեմբերի համեմատ նվազելով 0.5%-ով, եւ միայն կաթնամթերքի գնային ինդեքսն է բարձրացել: Միավորված ազգերի կազմակերպության Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) հայտնել է, որ ՊԳԿ պարենային ապրանքների գնային ինդեքսը, որը հետագծում է աշխարհում ամենաշատ վաճառվող պարենային ապրանքների համաշխարհային գների ամենամսյա փոփոխությունները, հոկտեմբերին միջինում կազմել է 120.6 միավոր, որը 10.9%-ով ցածր է անցյալ ...

Կարդալ ավելին »

Առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու վերաբերյալ քրեական վարույթով պետական բյուջե է վերադարձվել 55 միլիոն դրամ

Բացահայտվել է տնտեսվարող սուբյեկտի կողմից առանց հաշվարկային փաստաթղթերի տրամադրման ապրանքներ իրացնելու, առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու ևս մեկ դեպք։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Վ․Դ-ն, հանդիսանալով 2015թ․ սեպտեմբերի 11-ին պետական գրանցում ստացած «Արտմոդա», «Արտշուզ» անվանումով խանութներում հագուստի և կոշիկի մանրածախ առևտրով զբաղվող ընկերության 100 տոկոս բաժնեմասի սեփականատերը և տնօրենը, տարբեր ժամանակահատվածներում հագուստի, կոշիկի ...

Կարդալ ավելին »

Նոր ճեմուղիներ, խաղահրապարակ, ամֆիթատրոն. կվերակառուցվի Մերգելյանի այգին

Գործադիրն ընդունել է «Սլոն-ֆուդ» ՍՊԸ-ին  առանց մրցույթի կառուցապատման իրավունքով հողամաս տրամադրելու մասին» որոշում: Ըստ հիմնավորման՝  ընկերությունը Երևանի քաղաքապետարան է ներկայացրել Երևանի Կոմիտասի պողոտայի հ.2/3 հասցեում գտնվող 5089.13 քմ մակերեսով հողամասում գտնվող Մերգելյանի այգու վերակառուցման (արդիականացման) առաջարկություն: Այգում  նախատեսվում են նոր ճեմուղիներ, նստարաններ, երեխաների խաղահրապարակ, հասարակական սանհանգույց, ամֆիթատրոն միջոցառումների համար, մարզահրապարակ, շատրվաններ, սրճարան, մանկական զարգացման կենտրոն: Միաժամանակ, որոշմամբ առաջարկվում է քննարկվող ...

Կարդալ ավելին »

Ռուսաստանը 40 տոննա մարդասիրական օգնություն կուղարկի Հայաստան՝ ԼՂ-ից տեղահանված հայերի համար

Մոսկվան առաջիկա օրերին Հայաստան կուղարկի 40 տոննա մարդասիրական օգնություն՝ Լեռնային Ղարաբաղի հայերի համար։ Այդ մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Մենք օգնում ենք Հայաստանին և Ղարաբաղի հայերին հումանիտար ոլորտում։ Մասնավորապես, Ռուսաստանի կառավարության միջոցով, հաշվի առնելով հայկական կողմի կարիքները, պատրաստվել է 40 տոննա մարդասիրական օգնություն․ այն առաջիկա օրերին կհասցվի Երևան», – ասել է Զախարովան ճեպազրույցի ընթացքում։ Պաշտոնյայի խոսքով՝ ...

Կարդալ ավելին »

Սահմանվել է գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների ներմուծման, արտահանման և ոչնչացման կարգը

Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 9-ի նիստում սահմանեց Գիտահետազոտական, փորձացուցադրական աշխատանքների համար գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների ներմուծման, արտահանման և ոչնչացման կարգը: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ մինչև օրենքի ընդունումը Հայաստանում չեն կարգավորվել ԳՁՕ պարունակող սերմերի և տնկանյութի շրջանառությունը և Օրենքի ուժի մեջ մտնելուց հետո դրանց գործածությունը թույլատրվելու է բացառապես մեկուսացված համակարգերում՝ գիտահետազոտական և փորձացուցադրական նպատակներով։ Հետևաբար արտադրական նպատակներով ներմուծումը արգելվում է, ...

Կարդալ ավելին »
ajax-loader