Author Archives: admin

Արտաքին հետախուզության ծառայության համար կառավարությունը հատկացրեց 8,45 մլն դրամ

Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 23-ի նիստում որոշեց 8,45 մլն դրամ հատկացնել ՀՀ արտաքին հետախուզության ծառայության ընթացիկ գործունեության ապահովման նպատակով: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ արտաքին հետախուզության ծառայությանը ընթացիկ գործունեության ապահովման նպատակով անհրաժեշտություն է առաջացել 2023թ-ի պետական բյուջեով չնախատեսված առաջնահերթ ծախսերի ֆինանսավորմանն ուղղել 8.460 հազար դրամ: Որոշման նախագծով նախատեսվում է կատարել վերաբաշխում, որն ուղղվելու է ՀՀ արտաքին հետախուզության ծառայության ...

Կարդալ ավելին »

40 հազար արցախցի կստանա նոյեմբեր-դեկտեմբերի 50-հազարական դրամը

Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 23-ի նիստում որոշեց 2 մլրդ դրամ հատկացնել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց առաջնային սոցիալական ծախսերը հոգալու նպատակով: Խոսքը նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների համար յուրաքանչյուր անձի 50-հազարական դրամների հատկացման մասին է:Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հստակեցրեց, որ այս աջակցությունը հատկացվելու է 40 հազար շահառուի: «Միջոցառումից կարող են օգտվել 100-հազարական դրակների շահառուները: Միջոցառումից չեն կարող օգտվել նրանք, որոնց բանկային ...

Կարդալ ավելին »

Շուռնուխում և Որոտանում տները կորցրած բնակիչները ևս 5 ամիս կստանան 68-հազարական դրամները

Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան բնակավայրերի բնակիչները, որոնց անշարժ գույքն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ, եւս 5 ամիս (օգոստոսից դեկտեմբեր) սոցիալական օգնություն կստանան: Այս մասին որոշում կայացվեց կառավարության այսօրվա՝ նոյեմբերի 23-ի նիստում:  Հիմնավորման մեջ նշվում է, որ կառավարության որոշմամբ 2021-ի փետրվարից մինչև 2023-ի հուլիս ամիսը՝ ներառյալ այդ շահառուներին տրամադրվել է միանվագ (300,000.0 դրամ) և ամենամսյա (68000 դրամ) դրամական օգնություն։ Այժմ ...

Կարդալ ավելին »

Կառավարությունը 2 մլրդ դրամ կհատկացնի ԼՂ-ից բռնի տեղահանվածների առաջնային ծախսերի համար

Կառավարությունը կհատկացնի 2 միլիարդ դրամ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների առաջնային սպառողական ծախսերը հոգալու համար։ Կառավարության նիստում համապատասխան նախագիծը ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։ Նախարարի խոսքով՝ նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կտրամադրվի 50 հազարական դրամ։ «Այս նախագծով առաջնահերթ առաջարկում ենք հատկացնել 2 միլիարդ դրամ 40 հազար շահառուի հաշվարկով»,- նշեց Մկրտչյանը։ Նախարարը հիշեցրեց, թե ովքեր ...

Կարդալ ավելին »

Կոմբինատը պատժամիջոցային որևէ ցանկում չկա, Տրոցենկոյի և ընկերության միջև հարաբերություն առկա չէ․ ԶՊՄԿ

Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան հիմնադրված և գործող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն (այսուհետ՝ «Ընկերություն»), սույնով հայտնում է, որ ոչ Ընկերությունը, ոչ Ընկերության բաժնետերերը կամ իրական շահառուները սույն հայտարարության հրապարակման օրվա դրությամբ ընդգրկված չեն պատժամիջոցներ կիրառող որևէ իրավասու մարմնի կողմից հրապարակվող որևէ ցուցակում  և Ընկերության նկատմամբ կիրառելի չէ որևէ միջազգային պատժամիջոց: ԶՊՄԿ-ի հայտարարության մեջ նաեւ ասվում է. «Նախկինում Ընկերության իրական շահառու պարոն ...

Կարդալ ավելին »

Լիբանանում իսրայելական հարվածներից կան զոհեր խաղաղ բնակիչների և զինյալների շրջանում

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին: Տարբեր լրատվամիջոցներ հայտնում են ինչպես քաղաքացիական անձանց, այնպես էլ զինյալների շրջանում զոհերի մասին։Reuters գործակալությունը հաղորդում է, որ Բեյթ Յահուն գյուղին հարվածի հետևանքով նոյեմբերի 22-ի երեկոյան զոհվել է շիաների «Հեզբոլլահ» կուսակցության զինված կազմավորումների 5 զինյալ, այդ թվում՝ պատգամավոր և «Հեզբոլլահ»-ի բարձրաստիճան անդամ Մոհամմադ Ռաադի որդին։ Այսպիսով, պաղեստինաիսրայելական հակամարտության վեց շաբաթների ընթացքում նաև Լիբանանի ...

Կարդալ ավելին »

Շիրակում իրականացվում է սուբվենցիոն 27 ծրագիր

Շիրակի մարզի համայնքների կողմից ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն է ներկայացվել տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 32 սուբվենցիոն ծրագրի ամբողջական փաթեթ՝ 130 ենթածրագրերով, որից հաստատվել է 27 ծրագիր՝ 108 ենթածրագրերով։ Ինչպես տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը, ծրագրերի ընդհանուր նախահաշվային գումարը կազմում է 7 մլրդ 477 մլն դրամ, որից ՀՀ պետական բյուջեից համաֆինանսավորման չափաբաժինը կազմում է 3 մլրդ 895 մլն դրամ ...

Կարդալ ավելին »

Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման հանձնաժողովների հանդիպում անցկացնել պետական սահմանին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները հանդիպում կունենան երկու երկրների պետական սահմանին։ Այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ «Ըստ նախնական պայմանավորվածության՝ նոյեմբերի 30-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանին տեղի կունենա երկու երկրների` ՀՀ կողմից՝ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի կողմից՝ Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի ...

Կարդալ ավելին »

LME. գունավոր մետաղների գներ. 23-11-23

Լոնդոնի մետաղների բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում գունավոր մետաղների ֆյուչերսների (3 ամիս) համար սահմանվել են հետևյալ գները. Ալյումինի գինը նվազել է 0.11%-ով և կազմել 2237.50 դոլար, պղնձի գինը նվազել է 0.30%-ով և կազմել 8397.00 դոլար, կապարի գինը նվազել է 0.97%-ով և կազմել 2246.00 դոլար, նիկելի գինը նվազել է 0.74%-ով և կազմել 16700.00 դոլար, անագի գինը նվազել է 0.46%-ով և կազմել 24835.00 ...

Կարդալ ավելին »

Նավթի գները նվազել են. 23-11-23

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինը նվազել է 1.87%-ով և կազմել 76.21 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինը նվազել է 1.76%-ով և կազմել 80.89 դոլար:Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր:Նյու Յորքի NYMEХ-ն ...

Կարդալ ավելին »
ajax-loader