Կայացել ԿԳՄՍ նախարարության փորձագիտական հանձնաժողովի ընթացիկ տարվա չորրորդ նիստը, որի արդյունքում պատմության և մշակույթի հուշարձանների թիվը համալրվել է ևս ութով: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։ Նորահայտ հուշարձաններից են Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Վարդանանց փողոց 18 հասցեում գտնվող Կինոյի տան շենքը (1975 թ., ճարտարապետ՝ Էդուարդ Սաֆարյան) և շենքի պատի «Պար» հարթաքանդակը (1975 թ., քանդակագործ՝ Երվանդ Գոջաբաշյան): Առաջինին տրվել ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Ջրծաղկի դեմ պատվաստումը ներառվել է ազգային օրացույցում. կիրականացվի 2024-ից
Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 23-ի նիստում որոշում է կայացրել, որով նախատեսվում է Պատվաստումների ազգային օրացույցում կատարել համապատասխան փոփոխություններ և ջրծաղիկի դեմ պատվաստումները ներդնել Պատվաստումների ազգային օրացույցում՝ սահմանված ժամկետներում (2024-ից), COVID-19-ի դեմ պատվաստումները՝ ռիսկի խմբերի շրջանում, ինչպես նաև վիրուսային հեպատիտ Ա-ի դեմ պատվաստումներն իրականացնել 1 դեղաչափ սխեմայով:Հիմնավորման մեջ նշվում է, որ շարունակվում է COVID-19 վիրուսի մուտացիոն գործընթացը, որի արդյունքում բարձրանում է ...
Կարդալ ավելին »Դիլիջան համայնքում կանգառները ստանում են անվտանգ և ժամանակակից տեսք
Տավուշի մարզի Դիլիջան համայնքում ակտիվ ընթանում են ՀՀ կառավարության կողմից սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքները։ Այդ մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից: «2023 թվականին համայնքի սոցիալական և տնտեսական զարգացմանն ուղղված՝ ՀՀ կառավարության կողմից 6 ծրագիր է հաստատվել։ Սուբվենցիոն ծրագրերից կարելի է առանձնացնել «Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքում և բնակավայրերում 24 կանգառների կառուցում» ծրագիրը։ Ավելի քան 49 մլն դրամ է ...
Կարդալ ավելին »2018-ից Հայաստանում ստեղծվել է մոտ 183 հազար նոր աշխատատեղ. Նիկոլ Փաշինյան
2023 թվականի հոկտեմբերի տվյալներով՝ Հայաստանում գրանցված աշխատատեղերի նոր ռեկորդ կա: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 23-ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Գերազանցել ենք 730 հազար թիվն, ու պետք է արձանագրեմ, որ 2018 թվականի մայիսից ի վեր՝ Հայաստանում ստեղծվել է շուրջ 183 հազար նոր աշխատատեղ»,- ասաց նա։ Վարչապետի խոսքով՝ տնտեսական դինամիկան ցույց է տալիս, որ աշխատատեղերը կշարունակեն ստեղծվել։«Մենք հույս ունենք, որ ...
Կարդալ ավելին »ՌԴ քաղաքացի հանդիսացող 24–ամյա կինը ՀՀ–ում զբաղվել է կավատությամբ․ նրա մասով նախաքննությունն ավարտվել է
Ավարտվել է ՌԴ քաղաքացի հանդիսացող, 24–ամյա կնոջ կողմից կատարված կավատության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն։ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ 2022–2023թթ․ հիշյալ 24–ամյա կինը, այլ անձանց հետ, խմբի կազմում, շահադիտական նպատակով տարբեր սեռական ծառայություններ մատուցող անձանց Հայաստանում ...
Կարդալ ավելին »25 մլն եվրո. կնվազեցվի 6 պոլիկլինիկայի և 32 մանկապարտեզի էներգիայի սպառումը
Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 23-ի նիստում հվանություն տվեց «Հայաստանի և Եվրոպական ներդրումային բանկի միջև «Երևանի էներգաարդյունավետության երկրորդ փուլ» ֆինանսական պայմանագրին: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Հայաստանի և Եվրոպական ներդրումային բանկի միջև նախատեսվում է ստորագրել «Երևանի էներգաարդյունավետության երկրորդ փուլ» ֆինանսական պայմանագիրը՝ 25 մլն եվրո արժողությամբ: Ծրագրի համաֆինանսավորման նպատակով կներգրավվի 10.1 մլն եվրո ծավալով ներդրումային դրամաշնորհ ԵՄ հարևանության ներդրումային հարթակից: Ծրագիրը ...
Կարդալ ավելին »Մարզերում ևս կրճատվում է հիփոթեքի եկամտահարկի վերադարձը
Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 23-ի նիստում հավանություն տվեց «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» նախագծին: Նախագծով առաջարկվում է ըստ մարզերի և ըստ տարիների աստիճանաբար կրճատել հիպոտեկային վարկի սպասարկման համար վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի կողմից վճարված տոկոսների գումարների չափով եկամտային հարկի վերադարձման համակարգի կիրառության շրջանակը։ Մասնավորապես, նախագծով առաջարկվում է սահմանել, որ եկամտային հարկի վերադարձման համակարգը կիրառելի չէ՝ 2027 թվականի հունվարի ...
Կարդալ ավելին »Իրանի քաղաքացին ՀՀ է տեղափոխել 10 կգ-ից ավելի «մեթամֆետամին» թմրամիջոց՝ Չինաստանի քաղաքացուն փոխանցելու նպատակով. ՊԵԿ
Օրերս Մաքսանենգության դեմ պայքարի վարչության Սյունիքի տարածաշրջանային բաժնի Մեղրիի բաժանմունքի և Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժնի աշխատակիցները՝ համատեղ իրականացված մաքսային հսկողության ընթացքում, զննման են ենթարկել Իրանից Հայաստան ժամանած ԻԻՀ քաղաքացի Ղ.Ա.-ի կողմից շահագործվող ավտոբուսը: ՊԵԿ-ից հայտնում են, որ զննության արդյունքում հայտնաբերվել է շագանակագույն կաշվե պայուսակ, որի կողային պատերը լցված են եղել «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցի բյուրեղանման զանգվածներով: Նշված դեպքով, ՊԵԿ մաքսանենգության դեմ ...
Կարդալ ավելին »2025-ից բնակարանի գնի վերջին 5 %-ը շինկազմակերպությունը կստանա այն գնորդին հանձնելուց հետո. Փաշինյան
2025-ի հունվարի 1-ից գործելու է կարգավորում, որ նոր ձեռք բերվող բնակարանների գնի վերջին 5 տոկոսը շինարարական կազմակերպությունները կստանան բնակարանը արդեն փաստացի գնորդին հանձնելուց հետո, որպեսզի բնակարան ձեռք բերած անձը սեփական աչքերով տեսնի եւ շոշափի եւ արձանագրվի, որ բնակարանի շինարարությունը տեղի է ունեցել պայմանագրի եւ շահառուի ողջամիտ ակնկալիքներին համապատասխան: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 23-ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Հաջորդ ...
Կարդալ ավելին »«Մարգարա» նոր մաքսակետը վերազինվում է ռենտգենյան զննող սարքերով
Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 23-ի նիստում որոշեց 1,4 մլրդ դրամ հատկացնել Մեղրիի սահմանային անցակետի կառուցման աշխատանքների, ինչպես նաեւ «Մարգարա» նոր մաքսակետը ռենտգենյան զննող և ֆիզիկական անձանց խորը զննման սարքավորումներով վերազինելու համար: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Մեղրիի սահմանային նոր անցակետի կառուցման նպատակով «Tana Energy Management» (շինարարական աշխատանքների) և «Roughton» (ինժեներական աշխատանքների) կազմակերպությունների հետ կնքվել է պայմանագրեր համապատասխանաբար` 22,194,650.4 եվրոյի ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ