Author Archives: admin

Bitcoin-ի փոխարժեքն աճել է

Աշխարհի խոշորագույն թվային արժույթների փոխարժեքները նոյեմբերի 24-ի ժամը 10:30-ի դրությամբ. Bitcoin-ի (BTC) փոխարժեքը դրամի նկատմամբ աճել է 0.26%-ով և կազմել 15,046,145.16 դրամ, ԱՄՆ դոլարի նկատմամբ Bitcoin-ի փոխարժեքն աճել է 0.30%-ով և կազմել 37,404.96 դոլար: Ethereum-ի (ETH) փոխարժեքն աճել է 0.48%-ով և կազմել 2,070.60 դոլար, ETH/BTC փոխարժեքը՝ 0.055345628 (+0.19%): Bitcoin Cash-ի (BCH) փոխարժեքն աճել է 0.20%-ով և կազմել 225.76 դոլար, BCH/BTC ...

Կարդալ ավելին »

Դրամի փոխարժեք. 24-11-23

ՀՀ բանկերի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները նոյեմբերի 24-ի ժամը 10:50-ի դրությամբ հետևյալն են. Անկանխիկ Անկանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 400.00 դրամ (-1.00 դր.), վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 403.50 դրամ (-0.50 դր.): Անկանխիկ Եվրոյի առքի ամենաբարձր փոխարժեք՝ 435.00 դրամ (-1.00 դր.) և վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 442.00 դրամ (-1.00 դր.): Անկանխիկ Ռուբլու առքի ամենաբարձր փոխարժեք՝ 4.50 դրամ (-0.03 դր.), իսկ վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 4.60 դրամ (-0.09 դր.): Կանխիկ Կանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր ...

Կարդալ ավելին »

ՊԵԿ–ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերի հարկեր չվճարելու նախապատրաստության դեպք

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը շարունակում է  կառուցապատման ոլորտում հարկային մարմնի հսկողության ենթակա իրավախախտումներով գործունեություն իրականացնող հարկատուների նկատմամբ անզիջում պայքարը:  Բացահայտվել է  մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերի հարկեր չվճարելու նախապատրաստության  հերթական դեպքը: ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության ոլորտային թիվ 8 բաժին օպերատիվ տեղեկություններ էին ստացվել առ այն, որ Երևան քաղաքի ...

Կարդալ ավելին »

Հեռուստալրագրող Արմինե Ճաղարյանի մահվան գործով մեղադրանք է ներկայացվել ռաֆտինգ կազմակերպած ընկերության տնօրենին

Շարունակվում է Դեբեդ գետում լրագրող Արմինե Ճաղարյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: ՔԿ-ից հայտնում են, որ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական անհրաժեշտ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի էական հանգամանքներ, այդ թվում՝ տուժողի մահվան պատճառը: Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել, այդ թվում նաև նշանակված փորձաքննության ստացված եզրակացությամբ, որ ռաֆտինգի ծառայությունների մատուցմամբ զբաղվող ՍՊ ըն-կերության տնօրենը, հանդիսանալով ...

Կարդալ ավելին »

Ավարտվել է Տավուշի Ակնաղբյուր ճանապարհի 2,85 կմ-ի հիմնանորոգումը

Ավարտվել է Մ-4-Ակնաղբյուր ավտոճանապարհի 2,85 կմ ճանապարհահատվածի և դեպի Մատուռ տանող 0,246 կմ հատվածի հիմնանորոգումը։ Այս մասին տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ «Տավուշի մարզում գտնվող ճանապարհը ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգել է «Վեհ Իշխանասար» ՍՊԸ-ն։ Տեխնիկական հսկողությունը կատարել է «Հալդի քոնսալթ» ՍՊԸ-ն»,- նշված է հաղորդագրությունում։

Կարդալ ավելին »

Արցախում անչափահաս տղայի սպանությունը պատվիրված է եղել, կատարողն էլ մանեկենի վրա փորձեր է արել

Նոյեմբերի 18-ին, տեղեկություն էր հրապարակել այն մասին, որ Արցախի Հանրապետության քաղաքացին կասկածվում է Արցախում անչափահաս տղային սպանելու մեջ: Shamshyan.com-ի հաղորդմամբ, դեպքը տեղի է ունեցել 2019 թվականի օգոստոսի 21-ին, և երեխայի սպանությունը նախապես պլանավորված է եղել․ սպանություն կատարողը նախօրոք իմացել է ում և ինչի համար է սպանելու, սակայն Արցախի իրավապահ համակարգը քննությունը կատարել է թերի, ինչն էլ թե՛ սպանվածի հարազատների, թե՛ ...

Կարդալ ավելին »

Տղամարդը խոստովանել է, որ թմրանյութ է ձեռք բերել «Տելեգրամ»-ից

Ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով նոյեմբերի 7-ին ձերբակալվել և Արաբկիրի բաժին է տեղափոխվել 46-ամյա մի տղամարդ, իսկ նրա «Օպելը» տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Այդ մասին հայտնում են Հայաստանի ոստիկանությունից:  Արաբկիրի քրեական հետախույզների ստացած օպերատիվ տեղեկությունը հաստատվել է անձնական խուզարկությամբ։ 46-ամյա տղամարդու մոտ հայտնաբերվել է  կպչուն ժապավենի 2 փաթեթ, որոնց մեջ 4,2 գրամ դեղնականաչավուն զանգված ...

Կարդալ ավելին »

2024-ի բյուջեով անվճար դեղերի ցանկն ընդլայնելու ենք. Նիկոլ Փաշինյան

Մեր երկրում կան անվճար տրամադրվող դեղերի ցանկեր, որոնք անընդհատ ընդլայնվում են: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 24-ին, ուղիղ եթերում քաղաքացիների տեսահարցերին պատասխանելու ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու Նեյրոֆիբրոզ հիվանդության դեմ գոյություն ունեցող դեղամիջոցը Հայաստանում անվճար չի տրամադրվում, մինչդեռ շատ երկրներում դա անվճար է տրամադրվում, մասնավորապես, Ռուսաստանում, Վրաստանում, Թուրքիայում, Հնդկաստանում: «Ես գիտեմ, որ 2024-ի բյուջեով մենք այդ դեղերի ...

Կարդալ ավելին »

Բելգիայում ՀՀ դեսպանը հյուրընկալել է Ստեփանակերտի պայթյունից տուժած բուժառուներին

Բելգիայի թագավորությունում Հայաստանի դեսպանությունը նոյեմբերի 23-ին հյուրընկալել է Ստեփանակերտում սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած պայթունի հետեւանքով ծանր այրվածքներ ստացած, բռնի տեղահանված արցախցիներին, որոնք Բելգիա էին տեղափոխվել բուժման նպատակով։ Բրյուսելում հանդիպմանը մասնակցել են նաև բուժառուների ընտանիքի անդամները։ Բելգիայում եւ ԵՄ-ում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը հանդիպման ժամանակ նրանց հետ քննարկել է նրանց առողջական վիճակին, Հայաստան վերդարձի եւ ինտեգրման հետ կապված հարցեր։ Բուժառուներն ուշադրության եւ ...

Կարդալ ավելին »

Նիկոլ Փաշինյանը Հայաստան է հրավիրել Արգենտինայի նորընտիր նախագահին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Խավիեր Միլեյին՝ Արգենտինայի Հանրապետության  նախագահ ընտրվելու առիթով: ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած շնորհավորական ուղերձում ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Արգենտինայի Հանրապետության նախագահ ընտրվելու առթիվ։ Լիահույս եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում, հաջողությամբ հաղթա­հա­րելով բոլոր առկա մարտահրավերները, Դուք և Ձեր քաղաքական թիմը կկարողանաք ամրապնդել Արգենտինայի Հանրապետության դիրքերը միջազգային ասպարեզում, իսկ Արգենտինայի հայ համայնքը կշարունակի ...

Կարդալ ավելին »
ajax-loader