Վերջին օրերին տեղացած առատ ձյան‚ սաստիկ բքի ու ցածր տեսանելիության պատճառով արտակարգ իրավիճակ է ստեղծվել հանրապետության մի շարք ավտոճանապարհներին։ Այդ մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից՝ մանրամասնելով, որ դեկտեմբերի 25-ին, ժամը 14-30-ի դրությամբ սաստիկ բքի և թույլ տեսանելիության պատճառով Մեղրիի և Սպիտակի լեռնանցքները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Հարկային ծառայողի պատրաստման դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցները կունենան աշխատելու հնարավորություն ՊԵԿ-ում
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ կոմիտեում կազմակերպվող նոր չափանիշներով հարկային ծառայողի պատրաստման դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցները կունենան աշխատանքի անցնելու հնարավորություն՝ ՊԵԿ հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչությունում։ Ինչպես տեղեկացրին ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, աշխատելով այս վարչությունում՝ հարկային ծառայողը դառնում է ՀՀ պետական բյուջեի եկամուտների ապահովմանն ուղղված աշխատանքների անմիջական մասնակիցը՝ նպաստելով պետության առջև ծառացած անվտանգային, սոցիալական և մյուս կարևորագույն խնդիրների ...
Կարդալ ավելին »Նոյեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 737 հազար 866
Հարկ վճարողների կողմից 2023 թվականի նոյեմբեր ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 737 հազար 866: Այդ մասին հայտնում են Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեից, նշելով, որ այն գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը 36 հազար 435-ով կամ 5.2%-ով:
Կարդալ ավելին »Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը մասնակցել է ՀԱԳՄ ամփոփիչ նիստին
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության խորհուրդը տարեվերջյան ամփոփիչ ընդլայնված նիստ է անցկացրել, որին մասնակցել է Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը։ Նիստին ներկա էին նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, փոխնախարարներ։ Ինչպես տեղկացնում է umba-ը, ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը նման ձևաչափի ընտրությունը պայմանվորեց նրանով, որ տարվա արդյունքներն ամփոփելիս շատ կաևոր է հասկանալ ոչ միայն տնտեսությունում, ձեռնարկություններում արձանագրված ցուցանիշները, այլ նաև այն ...
Կարդալ ավելին »Դրամի փոխարժեքն այսօր. 25-12-23
ՀՀ բանկերի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները դեկտեմբերի 25-ի դրությամբ հետևյալն են. Անկանխիկ Անկանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 403.50 դրամ (+0.00 դր.), վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 408.00 դրամ (+1.00 դր.): Անկանխիկ Եվրոյի առքի ամենաբարձր փոխարժեք՝ 444.00 դրամ (+0.00 դր.) և վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 450.00 դրամ (-0.50 դր.): Անկանխիկ Ռուբլու առքի ամենաբարձր փոխարժեք՝ 4.38 դրամ (+0.00 դր.), իսկ վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 4.45 դրամ (+0.00 դր.): Կանխիկ Կանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 404.50 դրամ (+0.00 ...
Կարդալ ավելին »Bitcoin-ի փոխարժեքը նվազել է. 25-12-23
Աշխարհի խոշորագույն թվային արժույթների փոխարժեքները դեկտեմբերի 25-ի դրությամբ. Bitcoin-ի (BTC) փոխարժեքը դրամի նկատմամբ նվազել է 0.71%-ով և կազմել 17,549,907.81 դրամ, ԱՄՆ դոլարի նկատմամբ Bitcoin-ի փոխարժեքը նվազել է 0.71%-ով և կազմել 43,266.87 դոլար: Ethereum-ի (ETH) փոխարժեքը նվազել է 0.17%-ով և կազմել 2,284.90 դոլար, ETH/BTC փոխարժեքը՝ 0.052809383 (+0.55%): Bitcoin Cash-ի (BCH) փոխարժեքը նվազել է 0.63%-ով և կազմել 231.65 դոլար, BCH/BTC փոխարժեքը՝ 0.005354089 ...
Կարդալ ավելին »Ադրբեջանում էթնիկ հալածանքների ենթարկված հայի մասին պատմող վավերագրական ֆիլմն ընդգրկվել է «Օսկարի» շորթլիստում
Ռեժիսորներ Բեն Փրաուդֆութի և Քրիս Բաուերսի «Վերանորոգման վերջին խանութը» կարճամետրաժ վավերագրական ֆիլմը հայտնվել է Ամերկյան կինոակադեմիայի 96-րդ «Օսկար» մրցանակաբաշխության շորթլիստում՝ ընտրված 15 ֆիլմերի հետ միասին։ Այդ մասին հաղորդում է Ամերիկյան կինոակադեմիայի կայքը։ Ֆիլմի առանցքում ընկած է հայ կերպար։ Ֆիլմը պատմում է չորս նվիրյալ արհեստավորների մասին, որոնք լավ վիճակում են պահպանում ավելի քան 80 000 ուսանողական երաժշտական գործիքներ Լոս Անջելես քաղաքում։ Նրանց գլխավոր ...
Կարդալ ավելին »Ավարտվել են 30 դպրոցի, 51 նախակրթարանի, 114 մանկապարտեզի կառուցման, հիմնանորոգման և վերանորոգման աշխատանքները
2023 թվականին ավարտվել է 30 դպրոցի կառուցման շինարարությունը: Կառուցված բոլոր դպրոցներն ապահովվել են գույքով: Շինարարական աշխատանքներ դեռևս ընթանում են 39 դպրոցում: Այդ մասին դեկտեմբերի 22-ին տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը՝ նշելով, որ 2024 թվականին մեկնարկելու է ևս 168 դպրոցի շինարարություն: «Կառուցվել և հիմնանորոգվել է 24 մարզադահլիճ. ևս 5 մարզադահլիճի շինարարություն գտնվում է ավարտական փուլում: 29 մարզադահլիճի համար ձեռք է ...
Կարդալ ավելին »ՀՀ քաղաքացիները կկարողանան առանց վիզայի Էմիրություններ գնալ. ԱԺ-ն վավերացրեց արձանագրությունը
Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի քննարկմանը ներկայացվեց արձանագրություն, որի վավերացման դեպքում Հայաստանի քաղաքացիները հնարավորություն կստանան առանց մուտքի արտոնագրի մուտք գործել Արաբական Միացյալ Էմիրություններ: Հայաստանի ազգային ժողովը վավերացրեց «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջեւ 2009 թվականի հունիսի 21-ի` դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագիր ստանալու պահանջից ազատելու մասին փոխըմբռնման հուշագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունն ԱԺ նիստում ներկայացրեց Արտաքին գործերի ...
Կարդալ ավելին »ՏՏ ոլորտին տրվող հարկային արտոնության ժամկետը կերկարաձգվի
Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի սկսնակ ընկերություններին տրվող՝ եկամտային հարկի մասով արտոնության ժամկետը կերկարաձգվի ևս մեկ տարով՝ մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը: «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Դավիթ Սահակյանը: Նախարարի խոսքով՝ ներկայացված փաթեթով նախատեսվում է նախկինում ՏՏ ոլորտին տրվող աջակցության՝ շահութահարկի ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ