Author Archives: admin

Արցախի քաղաքաշինական կազմակերպությունները ՀՀ-ում գործելու համար պետք է դիմեն Քաղաքաշինության կոմիտե

Արցախում քաղաքաշինության բնագավառի կազմակերպություններն իրենց գործունեությունը Հայաստանում շարունակելու համար լիցենզիայի ճանաչման նպատակով կարող են դիմել Քաղաքաշինության կոմիտե։ «Ստացված լիցենզիան գործելու է մինչեւ 2024թ․ սեպտեմբերի 17-ը՝ կապված քաղաքաշինության բնագավառում կատարված օրենսդրական փոփոխություններով ոլորտի կազմակերպությունների եւ մասնագետների համար սահմանված անցումային ժամանակաշրջանի հետ։ Լիցենզիայի ճանաչման համար դիմելու դեպքում ԼՂ քաղաքաշինության բնագավառի կազմակերպությունների համար պետական տուրքի գծով պարտավորություններ չեն առաջանա։ ԼՂ կազմակերպությունները կոմիտեի info@minurban.am ...

Կարդալ ավելին »

Ո՞ր մարզերն են առաջատար աշխատավարձի առումով. ԶՊՄԿ-ն գերազանցում է բոլորին․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջերս ուշագրավ տվյալներ հրապարակվեցին՝ կապված Հայաստանում 2023 թվականի 3-րդ եռամսյակում միջին ամսական անվանական աշխատավարձի հետ: Հետաքրքիր է, որ տարբեր մարզերում այդ ցուցանիշը էականորեն տարբերվում է և տատանվում է 137 հազար դրամից 302 հազար դրամի սահմաններում, իսկ հանրապետության կտրվածքով միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 265 հազար դրամ։ Ընդ որում, առաջատարը մայրաքաղաքը չէ, ինչպես կարելի էր ենթադրել. ...

Կարդալ ավելին »

Իսրայելի պատվիրակությունը Կահիրեում եգիպտական ​​կողմի հետ քննարկել է ՀԱՄԱՍ-ի հետ հնարավոր գործարքը

Իսրայելի պատվիրակությունն այցելել է Կահիրե՝ եգիպտական ​​կողմի հետ քննարկելու պաղեստինյան ​​ՀԱՄԱՍ շարժման հետ հնարավոր համաձայնագրի պայմանները Գազայի հատվածում նոր զինադադարի վերաբերյալ։ Այդ մասին հաղորդել է Al-Araby Al-Jadeed թերթը։ Ըստ թերթի աղբյուրների՝ այցը տեղի է ունեցել անցյալ շաբաթ և համընկել ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչների՝ Եգիպտոսի մայրաքաղաք կատարած այցի հետ։ Պատվիրակության կազմում ընդգրկված է եղել Իսրայելի կառավարությունում անհետ կորածների և պատանդների գործով պատասխանատու պաշտոնյան։ ...

Կարդալ ավելին »

Հաստատվել են պետական ավարտական քննությունների անցկացման ժամանակացույցը և աշխատակարգը

ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են պետական ավարտական քննությունների անցկացման ժամանակացույցը և աշխատակարգը: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։ Աշխատակարգով կարգավորվում է հանրակրթական ուսումնական հաստատությունների 4-րդ դասարանում գիտելիքների ստուգման, 9-րդ դասարանում ավարտական և 12-րդ դասարանում պետական ավարտական քննությունների անցկացման գործընթացը, որը ներառում է քննությունների հայտագրումը, կազմակերպումը, անցկացումը, ստուգումը, գնահատումը, արդյունքների հրապարակումը և բողոքարկումը: Ներկայում Տավուշի մարզի ուսումնական հաստատությունների բոլոր ...

Կարդալ ավելին »

NYMEX. թանկարժեք մետաղների գներ․ 26-12-23

NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինն աճել է 0.28%-ով և կազմել 2074.90 դոլար, արծաթի գինն աճել է 0.41%-ով և կազմել 24.67 դոլար, իսկ պլատինի գինը նվազել է 0.10%-ով և կազմել 980.80 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...

Կարդալ ավելին »

Նավթի գներ․ 26-12-23

 Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինն աճել է 0.11%-ով և կազմել 73.64 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինը նվազել է 0.10%-ով և կազմել 79.11 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...

Կարդալ ավելին »

Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն

Պաշտպանության նախարարության ուսումնական կենտրոններից մեկում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է հնգամսյա ուսումնական ծրագիրն անցած հերթական հոսքի ավարտական արարողությանը։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը։  Ուսումնական փուլի ավարտի կապակցությամբ շնորհավորելով զորամասի հրամկազմին ու կուրսանտներին` պաշտպանական գերատեսչության ղեկավարը բարձր է գնահատել կենտրոնի դերը՝ բանակի համար բանիմաց կրտսեր հրամանատարներ պատրաստելու գործում և համոզմունք հայտնել, որ կրտսեր հրամանատարների շարքերը համալրող ...

Կարդալ ավելին »

Ստեփանծմինդա-Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը՝ վկայակոչելով Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվությունը։ 

Կարդալ ավելին »

X-ը կգործարկի վճարային ծառայություններ

Իլոն Մասկն ակնկալում է 2024 թ. կեսերին X-ի (նախկինում՝ Twitter) սոցիալական մեդիա հարթակում ներծրագրային վճարային ծառայությունների գործարկումը: Դեկտեմբերի 21-ին ելույթ ունենալով ARK Invest-ի Քեթի Վուդի հետ՝ Մասկը բացահայտեց իր ակնկալիքները վճարային ծառայությունների ամբողջական ներդրման վերաբերյալ մինչև հաջորդ տարվա կեսեր՝ սպասելով դրամական փոխանցումների լիցենզիայի մի քանի հայտերի հաստատմանը: Մասկը ցանկություն է հայտնել ավելի վաղ վճարումներ մտցնել հարթակում, սակայն որպես խոչընդոտ նշել ...

Կարդալ ավելին »

ԶՊՄԿ-ն Քաջարանի բացահանքում լեռնային աշխատանքի համար հայտարարում է մրցույթ

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի Քաջարանի բացահանքում լեռնային աշխատանքների իրականացնելու համար հայտարարվում է մրցույթ։ 2024 թվականի ընթացքում 4,6 մլն տոննա ծավալով պայթեցված լեռնային զանգվածի և դատարկ ապարների հին լցակույտերի բեռնումը և 3,26 կմ միջին հեռավորության վրա տեղափոխումը ապահովելու համար լեռնային և հորատապայթեցման աշխատանքների փորձ ունեցող ընկերություններին ԶՊՄԿ-ն առաջարկում է մասնակցել մրցույթին։ Լեռնային զանգվածի բեռնումը և տեղափոխումը պետք է իրականացվի մրցույթում հաղթած ...

Կարդալ ավելին »
ajax-loader