Author Archives: admin

Մեգ է, անձրև ու մշուշ․ Հայաստանում դեռ աշուն է

Հայաստանի տարածքում դեկտեմբերի 12-13-ին, 14-ի գիշերn առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից, դեկտեմբերի14-ի ցերեկը, 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ «Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ըստ աղբյուրի՝ Երևանում դեկտեմբերի 12-13-ին հնարավոր է կարճատև անձրև։ Գիշերը և առավոտյան հնարավոր է նաև մառախուղ։ Դեկտեմբերի ...

Կարդալ ավելին »

Արարատ Միրզոյանը Բրյուսելում մասնակցել է ԵՄ ԱԳ նախարարների ոչ պաշտոնական նախաճաշին

Բրյուսելում մեկնարկել է ԵՄ արտգործնախարարների խորհրդի նիստը՝ Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի նախագահությամբ։ Խորհրդի նիստի շրջանակներում տրվել է ոչ պաշտոնական նախաճաշ, որին մասնակցել է նաև Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանը։   «Սա լավ առիթ է ներկայացնելու, թե ինչպիսին է այսօրվա Հայաստանը, ինչ մարտահրավերներ ու նաև հնարավորություններ, ձգտումներ մենք ունենք։  Սա լավ հնարավորություն է ներկայացնելու ...

Կարդալ ավելին »

ԱԺ-ն վավերացրեց Հայաստանի և Հնդկաստանի միջև մաքսային գործակցության համաձայնագիրը

Հայաստանի ազգային ժողովը վավերացրեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջև՝ մաքսային հարցերով գործակցության և փոխադարձ օգնության մասին» համաձայնագիրը: Համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը քվեարկությամբ ստացավ 95 կողմ ձայն: Համաձայնագիրը ստորագրվել է 2023թ. հունիսի 23-ին՝ Բրյուսելում: Այդ համաձայնագրով հիմքեր են ստեղծվում ՀՀ-ի և Հնդկաստանի մաքսային ծառայությունների միջև փոխգործակցության ընդլայնման և ամրապնդման համար: Նախատեսվում է մաքսային գործին վերաբերող հարցերում փոխադարձ վարչական ...

Կարդալ ավելին »

Սիրիայի ՀՕՊ-ը Դամասկոսի երկնքում խոցել է Իսրայելի արձակած հրթիռները․ SANA

Սիրիայի հակաօդային պաշտպանության միջոցները դեկտեմբերի 10-ի ուշ երեկոյան իսրայելական մի քանի հրթիռ են խոցել Դամասկոսի երկնքում։ Այդ մասին հաղորդել է SANA գործակալությունը՝ վկայակոչելով երկրի զինված ուժերում իր աղբյուրին։ «Այսօր ժամը 23։05-ի սահմաններում իսրայելական թշնամին օդային հարձակում է իրականացրել օկուպացված Գոլանի բարձունքների կողմից՝ թիրախավորելով Դամասկոսի մերձակայքի մի շարք դիրքեր։ Մեր պաշտպանությունն արձագանքել է հրթիռների արձակմանը և խոցել դրանցից մի քանիսը», – նշել ...

Կարդալ ավելին »

Ներքին աուդիտի ղեկավարները և աուդիտորները կհամարվեն հանրային ծառայողներ

Պետական եկամուտների կոմիտեն առաջարկում է պետական մարմիններում և տեղական ինքնակառավարման մարմիններում ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարին և ներքին աուդիտորներին համարել հանրային ծառայողներ: ԱԺ-ում համապատասխան նախագիծը ներկայացրեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը։ «Բացի այդ, «Ներքին աուդիտի մասին» օրենքում սահմանված է սահմանափակում, որ ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավար չեն կարող նշանակվել վերջին երկու տարվա ընթացքում առանձին կառուցվածքային ստորաբաժանում կամ ինքնուրույն միավոր հանդիսացած անձինք։ ...

Կարդալ ավելին »

Քրեակատարողական ծառայողը 2 տարի անընդմեջ կրեդիտներ չհավաքելու դեպքում կազատվի աշխատանքից

Հայաստանում օրենքի նոր նախագծով նախատեսվում է քրեակատարողական ծառայողին ազատել աշխատանքից, եթե նա երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանա: «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն Ազգային ժողովի նիստում ներկայացրեց Արդարադատության փոխնախարար Լևոն Բալյանը: Ներկայումս քրեակատարողական ծառայողի համար վերապատրաստման կամ հատուկ ուսուցման դասընթացների ավարտին հանձնվող ստուգարքի արդյունքում բացասական, չստուգված գնահատական ստանալու դեպքում օրենքով հստակ ...

Կարդալ ավելին »

Դատավորների ծանրաբեռնվածությունը 90 տոկոսով նվազելու է. ԲԴԽ նախագահ

Բանկերը, վարկային կազմակերպությունները, էներգետիկայի, ջրային և հեռահաղորդակցության ոլորտի օպերատորները մինչև 2 միլիոն ՀՀ դրամը չգերազանցող գումարի բռնագանձման պահանջով իրենց դիմումները դեկտեմբերի 11-ից կներկայացնեն նոտարներին, այլ ոչ թե դատարան։ Այդ մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով հայտնել է Հայաստանի Հանրապետության բարձրագույն խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը: «Այս գործընթացի արդյունքում շուրջ 90 տոկոսով նվազելու է դատավորների ծանրաբեռնվածությունը: Այսինքն, քաղաքացիական դատարաններում 2000-4000 գործ ...

Կարդալ ավելին »

Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը Կատարի Գրան Պրիում 7-րդն է

Հայաստանը ներկայացնող ծանրորդները շարունակում են ելույթները Կատարի Գրան Պրիում: Մրցումային հերթական օրը պայքարի մեջ մտան 89 կգ քաշային տղամարդիկ: Հայաստանի ներկայացուցիչ Անդրանիկ Կարապետյանը հաջորդաբար պոկեց 165 և 170 կգ, սակայն գլխավերևում չպահեց 175 կգ-ն: Հրում վարժությունում Կարապետյանը երկու հաջող մոտեցում ունեցավ` բարձրանցնելով 190, 200 կգ-ն: Երկամարտի 370 կգ արդյունքով նա միայն 7-րդն է: Այս քաշային կարգում մրցաշարի հաղթող դարձավ բուլղար ...

Կարդալ ավելին »

Ամուսիններն առցանց մեծ ծավալի թմրամիջոց են վաճառել, նրանց մեղադրանք է ներկայացվել

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետին և 264-րդ հոդվածի 1-ին մասով հանրային քրեական հետապնդում է հարուցվել փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող՝ 1989թ․ծնված Մ․ Ս․-ի և 1997թ․ ծնված Ա․ Հ․-ի նկատմամբ։ ...

Կարդալ ավելին »

ՀՀ վարչապետի աշխատակազմի և Կատարի էմիրի դիվանի ղեկավարները քննարկել են հարաբերությունների օրակարգի հարցեր

Կատարի Պետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հանդիպել է Էմիրի դիվանի ղեկավար Շեյխ Սաուդ Բին Աբդուլրահման Ալ Թանիի հետ: Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, քննարկվել են հայ-կատարական հարաբերությունների օրակարգին, համագործակցությանը, առաջիկայում երկկողմ բարձրաստիճան հնարավոր փոխայցելությունների կազմակերպմանը վերաբերող հարցեր: Ըստ աղբյուրի՝ Արայիկ Հարությունյանը ներկայացրել է տածաշրջանային զարգացումներն ու ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը: Նշվում է, որ մտքեր ...

Կարդալ ավելին »
ajax-loader