Ճանապարհային երթևեկության կանոնների խախտում կատարած վարորդը, եթե 15 օրվա ընթացքում վճարում է տուգանքի կեսը, ապա ամբողջ տուգանքը կհամարվի վճարված։ Դեկտեմբերի 28-ի Կառավարության նիստին «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծերի փաթեթը ներկայացրեց ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը։ «Հաշվի առնելով գործընթացների թվայնացման և փաստաթղթաշրջանառության կրճատման ընդհանուր տրամաբանությունը՝ նախագծերի փաթեթով նախատեսվում է մեր քաղաքացիների համար պահպանել թվայնացման ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Հայաստանն առողջապահության ոլորտում ամբողջովին անցնում է էլեկտրոնային ուղեգրման համակարգի
Հայաստանն ամբողջովին անցնում է էլեկտրոնային ուղեգրման համակարգի: Կառավարության հերթական նիստում նախագիծը ներկայացրեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Նախարարը նախ նշեց, որ պետբյուջեի «Առողջապահություն» բաժնի 17 միջոցառումների փոխհատուցումը կիրականացվի պայմանագրային գումարով բյուջեի չսահմանափակման (օֆերտայի) սկզբունքով՝ 6 ամիս ժամկետով: Ավանեսյանը հիշեցրեց, որ այսօր արդեն օֆերտային սկզբունքով բաշխվում է 27 միջոցառմամբ հատկացված գումարի 44 տոկոսը, որը կազմում է մոտ 52 միլիարդ դրամ: «Նշված փոփոխության արդյունքում, բացի ...
Կարդալ ավելին »Այսուհետ 10% հետվճարի ծրագրից կկարողանան օգտվել բոլոր կենսաթոշակառուներն ու նպաստառուները՝ անկախ բանկից
Հայաստանի կառավարությունը որոշում է ընդունել, որի համաձայն՝ անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարի ծրագրից կկարողանան օգտվել բոլոր կենսաթոշակառուներն ու նպաստառուները՝ անկախ նրանից, թե որ բանկերից են ստանում իրենց գումարը։ Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության դեկտեմբերի 28-ի նիստի ժամանակ։ Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը պարզաբանել է, որ նախկինում հետվճարը ձևավորվում էր 5% բանկի և 5% պետության մասնակցությամբ. այսուհետ ...
Կարդալ ավելին »Ավտոմեքենաների նոր համարանիշերը կվաճառվեն էլեկտրոնային աճուրդով․ վարչապետ
Հայաստանում ավտոմեքենաների նոր համարանիշերը կվաճառվեն էլեկտրոնային աճուրդով։ Կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Առաջիկայում նաև երթևեկության հետ կապված մի կարևոր նորամուծություն ենք սպասում, որ նոր համարանիշերը պետք է էլեկտրոնային աճուրդով վաճառվեն։ Կարծում եմ, որ ընդհանրապես և՛ նոր, և՛ հին, և՛ զրոներով, և՛ առանց զրոների համարանիշերը այդպես պետք է վաճառվեն։ Այսինքն՝ հարթակը թող սկսի աշխատել, և կարծում եմ, ...
Կարդալ ավելին »Հաստատվել է համատեղ ֆիլմարտադրության կարգավիճակ տրամադրելու կարգը
ՀՀ կառավարության որոշմամբ` հաստատվել է համատեղ ֆիլմարտադրության կարգավիճակ տրամադրելու և դրա գործողությունը դադարեցնելու կարգը։ Որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքի կիրարկման ապահովման, օտարերկրյա ներդրումների համար բարենպաստ պայմանների ստեղծման և ոլորտում տնտեսական գործունեության ակտիվացման, հավելյալ եկամուտների գեներացման, համատեղ ֆիլմարտադրության զարգացման, ինչպես նաև միջազգային կինոնախագծերի ստեղծման պայմանների հստակեցման և իրավակարգավորման հանգամանքներով: ՀՀ կինեմատոգրաֆիայի ոլորտում համատեղ արտադրությունն իրականացվում է «Կինեմատոգրաֆիական ...
Կարդալ ավելին »Լիբերիայում ավտոցիստեռնի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 40-ի
Առնվազն 40 մարդ է զոհվել, տասնյակները վիրավորվել Լիբերիայի կենտրոնական մասում ավտոցիստեռնի պայթյունի հետևանքով։ Այդ մասին հաղորդել է Liberian Observer թերթը՝ վկայակոչելով առողջապահության գլխավոր բժիշկ և փոխնախարար Ֆրենսիս Քաթեհին։ Ավելի վաղ Agence France-Presse-ը, վկայակոչելով ոստիկանությանը, հայտնել էր 15 զոհի և ավելի քան 30 վիրավորի մասին։ Հրատարակությունը նշում է, որ ավտոցիստեռնը դուրս է եկել ճանապարհից և պայթել դեկտեմբերի 26-ի ուշ երեկոյան Լիբերիայի ...
Կարդալ ավելին »Քաղաքացին տուգանքի մատերիա՞լ է, թե՞ տուգանքի մատերիալ չէ․ հարցը լուծելու համար ներդրեցինք բալային համակարգ․ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ճանապարհային երթևեկության կարգավորման նպատակով ներդրված բալային համակարգով կարգապահությունն ավելացնելու մեխանիզմ է ստեղծվում։Փաշինյանն այս մասին ասաց Կառավարության նիստին, անդրադառնալով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծերի փաթեթին, որով նախատեսվում է, որ ճանապարհային երթևեկության կանոնների խախտում կատարած վարորդը, եթե 15 օրվա ընթացքում վճարում է տուգանքի կեսը, ապա ամբողջ տուգանքը կհամարվի վճարված, ինչպես նաև ...
Կարդալ ավելին »«Երասխ-2» զորամաս հասցեում գտնվող հողամասը վերադարձվել է պետությանը
Արարատի մարզի Արմաշ համայնքի ղեկավարի՝ 2005 թվականի որոշումներով օրենքի խախտմամբ օտարված՝ Արարատի մարզի Արմաշ գյուղում «Երասխ-2» զորամաս հասցեում գտնվող 0.9 հա մակերեսով «հատուկ նշանակության» հողամասը վերադարձվել է Հայաստանի Հանրապետությանը: Կառավարության հերթական նիստին այս մասին ասաց Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։ Նա նշեց, որ «Երասխ-1» զորամասի վերաբերյալ գործը դեռևս գտնվում է դատաքննության փուլում, իսկ «Երասխ-2»-ը կամրացվի Պետական գույքի կառավարման կոմիտեին։ «Ազգային անվտանգության ծառայության ...
Կարդալ ավելին »«Երևան» ԲԿ-ի 2 նախկին տնօրենները և գլխավոր հաշվապահը խուսափել են հարկը պետական բյուջե վճարելուց․ նախաքննությունն ավարտվել է
Ավարտվել է «Երևան» բժշկական կենտրոնի երկու նախկին տնօրենների և գլխավոր հաշվապահի կողմից առանձնապես խոշոր չափի հարկեր վճարելուց խուսափելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ Այդ մասին հայտնում են Քննչական կոմիտեից, նշելով, որ դեռևս 2020 թ․ ապրիլի 13–ին նախաձեռնված քրեական վարույթով ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչությունում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ ...
Կարդալ ավելին »Ամերիկյան ինդեքսներն աճել են. 28-12-23
ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.30%-ով և կազմել 37656.52 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.14%-ով և կազմել 4781.58 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.16%-ով և կազմել 15099.18 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ