Author Archives: admin

ՊԵԿ նախկին նախագահի որդիները լվացել են հանցավոր ճանապարհով ստացված շուրջ 1,5 մլրդ դրամը, 97 մլն ԱՄՆ դոլարն ու 2 մլն եվրոն. գործն ուղարկվել է դատարան

Դատախազը 2023 թվականի դեկտեմբերի 12-ին հաստատել է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդի Արտյոմ Խաչատրյանի և եղբորորդու, «Մուլտի գրուպ կոնցեռն»-ի գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանի և բանկերից մեկի վարորդ Ա.Պ.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունն ու վարույթի նյութերի հետ հանձնել Հակակոռուպցիոն դատարան: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ դատախազության տարածած հաղորդագրությունից, Ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում քննված քրեական վարույթով պարզվել է, որ Գ.Խ.-ն, 2008-2016 ...

Կարդալ ավելին »

Պետք է զերծ մնալ չլիցենզավորված և չվերահսկվող անձանց կողմից վարկային միջոցների տրամադրումից․ ԿԲ

ՀՀ կենտրոնական բանկը հորդորում է զերծ մնալ չլիցենզավորված և չվերահսկվող անձանց կողմից վարկային միջոցների տրամադրումից, և (կամ) ավանդների ներգրավումից, ինչպես նաև այդ գործընթացին աջակցելու և միջնորդելու առաջարկներից։ Որևէ չլիցենզավորված և չվերահսկվող անձանց կողմից նման ծառայությունների մատուցումը չի բխում իրավական կարգավորումներից և պարունակում է բազմաթիվ ռիսկեր թե՛ ֆինանսական համակարգի, թե՛ սպառողների համար և կարող է հանգեցնել ծանր սոցիալական հետևանքների։ Մանրամասներին կարող ...

Կարդալ ավելին »

Նախորդ ամիս 628 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է 2023 թ. նոյեմբեր ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտումներ թույլ տված հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը: Ինչպես տեղեկանում ենք ՊԵԿ տարածած հաղորդագրությունից, 2023 թվականի նոյեմբեր ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտում արձանագրվել է 628հարկ վճարողի մոտ: Հսկողական միջոցառումների արդյունքում, ՀԴՄ կիրառման կանոնների խախտում թույլ տված ...

Կարդալ ավելին »

Բաքուն ընդունել է Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում անցկացնելու առաջարկը

Բաքուն ընդունել է ԱՄՆ-ի առաջարկը՝ հունվարին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպում անցկացնելու վերաբերյալ։ Այդ մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։ «Մենք այս պահին ունենք տեղեկատվություն, որ Ադրբեջանն ընդունել է Միացյալ Նահանգների հրավերը՝ Վաշինգտոնում արտգործնախարարների մակարդակով հանդիպում անցկացնելու վերաբերյալ»,- ասել է Մարուքյանը։ Նա հույս է հայտնել, որ այդ հանդիպման ժամանակ հնարավոր կլինի հասնել ...

Կարդալ ավելին »

2024-ին ԿԲ-ն կանխատեսում է 6.1% տնտեսական աճ

Հայաստանի Կենտրոնական բանկի (ԿԲ) նախագահ Մարտին Գալստյանը հայտնել է, որ 2023 թվականին տնտեսական աճը կլինի 8.3%: Նա նշել է, որ ընթացիկ տարում տնտեսական աճի ԿԲ կանխատեսումները որոշակիորեն ավելի բարձր է, քան նախորդ կանխատեսումները։ «2024-ի համար կանխատեսում ենք 6.1% տնտեսական աճ»,- հայտարարել: Ինչ վերաբերում է գնաճին, ապա Մարտին Գալստյանը նշել է, որ 2023-ին ԿԲ-ն ակնկալում է զրոյական գնաճ:

Կարդալ ավելին »

Արաբական շուկաներ, Հնդկաստան․ հայկական բիզնեսը պարզեցված մուտք կունենա Իրանի նավահանգիստներով

Հայկական բիզնեսը պարզեցված մուտք կունենա իրանական նավահանգիստների միջոցով դեպի արաբական հարուստ երկրների շուկաներ, ինչպես նաև 1,5 միլիարդանոց Հնդկաստան։ Իրանական կողմը պատրաստակամությունն է հայտնել հայկական ընկերություններին իր նավահանգիստներում հասանելիություն և բարենպաստ պայմաններ ապահովելու համար։ Հարցերի շուրջ կողմերը պատրաստվում են ստորագրել փոխըմբռնման հուշագիր, որից հետո Իրանը առաջարկներ կներկայացնի նավահանգիստների շահագործման պայմանների վերաբերյալ։ Դրանից հետո գործնական քննարկումներ կսկսվեն, թե որ նավահանգիստներից կարելի է ...

Կարդալ ավելին »

«Խաղաղության խաչմերուկը» կօգնի մեծացնել Հայաստանի և Ադրբեջանի՝ դեպի ծով ելքի հնարավորությունները․ Փաշինյան

Հայաստանի կառավարության ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է օգտակար լինել հյուսիս-հարավ և արևելք-արևմուտք ուղղություններով էլեկտրահաղորդման գծերի, մալուխների, գազատարների կառուցման և անցման համար: Այդ մասին ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպմանը։ Վարչապետն ասել է, որ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման շատ կարևոր թեմայով Հայաստանի կառավարությունը իր մոտեցումներն ամբողջացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մեջ, ...

Կարդալ ավելին »

Հաճախ տրվող հարցեր՝ ավտոմեքենաների մաքսազերծման վերաբերյալ. ՊԵԿ

1․ Ինչպե՞ս է կազմակերպվում ժամանակավոր ներմուծված թեթև մարդատար ավտոմեքենաների մաքսազերծման պետական աջակցության ծրագիրը ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետություններից ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար Հայաստան ժամանակավոր ներմուծված` ԱՏԳ ԱԱ 8703 ապրանքային դիրքին դասվող թեթև մարդատար տրանսպորտային միջոցների մաքսազերծման համար պետական աջակցության ծրագրից օգտվող քաղաքացիները պետք է վճարեն միայն իրենց հասանելիք մաքսատուրքի չափը։ Պետության կողմից մասնակի փոխհատուցումն իրականացվում է միանգամից։ Այսինքն, մինչև 5 տարի թողարկման տարեթիվ ունեցող ...

Կարդալ ավելին »

Հայաստանը պատրաստ է վերականգնել հաղորդակցություններն Ադրբեջանի և Թուրքիայի հետ․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանը պատրաստակամություն է հայտնում վերականգնել երկաթուղային ու ավտոճանապարհային հաղորդակցությունն Ադրբեջանի և Թուրքիայի հետ։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունեցող Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպմանը, որը մեկնարկել է Երևանում։ Խոսելով Ադրբեջանի հետ երկաթուղային հաղորդակցության վերականգնման հնարավորության մասին՝ Փաշինյանը հստակեցրել է, որ դա կարելի է անել նախկինում գոյություն ունեցած երկու ուղղություններով․ առաջինը հյուսիսային ուղին է, ...

Կարդալ ավելին »

Արամ Խաչատրյանի 120-ամյակի առթիվ «Շողակաթ» զբոսայգում տեղադրվել է մեծ դաշնամուր, որը պետք է նվագել ոտքերով

Երևանի «Շողակաթ» զբոսայգում տեղադրվել է մեծ դաշնամուր, որը պետք է նվագել ոտքերով: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, նախագիծն իրականացվել է Արամ Խաչատրյանի 120-ամյակի առթիվ Երևանի քաղաքապետարանի հայտարարած ստեղծարարական ծրագրերի դրամաշնորհային բաց մրցույթի շնորհիվ:  Ըստ աղբյուրի՝ մայրաքաղաքում այս անկյունն ստեղծվել է  ռոբոտաշինությամբ զբաղվող «Հանդս դու» ընկերության ներդրմամբ: 

Կարդալ ավելին »
ajax-loader